Գլխավոր տեղեկություն
Համար
N 145-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.03.09/17(389) Հոդ.285
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.01.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 փետրվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունվարի 2005 թվականի N 145-Ն

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2005 թվականի տարեկան ծրագիրը համաձայն N 1 հավելվածի.

բ) հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում 2005 թվականին նախատեսվող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի իրականացումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 24
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունվարի 20-ի N 145-Ն որոշման

Տ Ա Ր Ե Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
2005 ԹՎԱԿԱՆԻ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագիրը (այսուհետ` տարեկան ծրագիր) մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածին համապատասխան:

I. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Տարեկան ծրագրի հիմնական խնդիրներն են`

հաշմանդամների սոցիալական պաշտպանության հարցերին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործումը.

հաշմանդամների համար հավասար հնարավորությունների ապահովումը, հաշմանդամներին բժշկասոցիալական և սոցիալ-հոգեբանական աջակցության ցուցաբերումը.

հաշմանդամների բժշկասոցիալական փորձաքննության կատարելագործումը.

հաշմանդամների բժշկասոցիալական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների ապահովումը.

հաշմանդամներին վերականգնողական պարագաներով ապահովման կազմակերպումը.

հաշմանդամների խնամքի և բժշկասոցիալական սպասարկման կազմակերպումը.

հաշմանդամների կրթության, մասնագիտական ուսուցման կազմակերպումն ու զբաղվածության խթանումը

հաշմանդամների հարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցումը.

պետության և հասարակության ուշադրության բևեռումը հաշմանդամների հիմնախնդիրների վրա:

II. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Հանրապետությունում 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է շուրջ 118000 հաշմանդամ, այդ թվում` շուրջ 9200-ը մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներն են:

Զբաղված հաշմանդամները կազմում են աշխատունակ տարիքի հաշմանդամների ընդհանուր թվի 7 տոկոսը:

Հաշմանդամների ընդհանուր թվից աշխատունակ տարիքի է (18-63) հաշմանդամների ընդհանուր թվի 54 տոկոսը:

Հաշմանդամների կենսաապահովման հիմնական միջոցը կենսաթոշակն է և աղքատության ընտանեկան նպաստը, եթե հաշմանդամի ընտանիքի անապահովության միավորը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նվազագույն միավորին (35,00 միավոր):

Հաշմանդամների սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական, կազմակերպական հարցերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և մի շարք ենթաօրենսդրական ակտերով:

2004 թվականին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) մշակել է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը նպատակ ունի կանոնակարգելու և հստակեցնելու հաշմանդամների վերականգնողական գործընթացն ու մատչելիության պայմաններ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես նաև` մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր` դրանք հաշմանդամների համար հավասար հնարավորությունների ապահովման ստանդարտ կանոններին համապատասխանեցնելու նպատակով, որոնք սահմանված կարգով կներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն:

Համաձայն գործող օրենսդրության` հաշմանդամներն օգտվում են որոշակի արտոնություններից. 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները քաղաքային էլեկտրատրանսպորտից օգտվում են անվճար, իսկ բոլոր հաշմանդամների բուժօգնությունը և բուժսպասարկումն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում: 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները դեղորայք ձեռք են բերում անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները՝ 50 տոկոս զեղչով:

Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները, ինչպես նաև զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողներն արտոնությունների որոշ տեսակների դիմաց 2004 թվականի հունվարի 1-ից ստանում են ամենամսյա դրամական օգնություն՝ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները՝ ամսական 3500 դրամի չափով, իսկ զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողները` ամսական 3000 դրամ: Սակայն‚ համաձայն 2004 թվականի դեկտեմբերի 14-ին ընդունված «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները 2005 թվականի հունվարի 1-ից կստանան 4500 դրամ, իսկ հաշմանդամ դարձած զինծառայողների դրամական օգնության չափը ամսական 3000 դրամից 2005 թվականի հունվարի 1-ից դարձել է 5000 դրամ` համաձայն 2004 թվականի դեկտեմբերի 14-ին ընդունված «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի: Միաժամանակ պահպանվել է նրանց որոշ կոմունալ ծախսերը (աղբահանություն, ռադիո, ջրահեռացում) 50 տոկոս զեղչով վճարելու, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների` աղբահանության, ռադիոյի, հեռախոսի վարձը 50 տոկոս զեղչով վճարելու, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների տարածքում արտոնյալ պայմաններով երթևեկելու արտոնությունը:

Հաշմանդամների բուժօգնությունը և բուժսպասարկումը իրականացվում են պետական պատվերի շրջանակներում (այդ թվում՝ կանխարգելիչ, բուժական, դեղորայքային, վերականգնողական օգնության ցուցաբերում)` համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման:

Քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինները: Հանրապետությունում գործում է բժշկասոցիալական փորձաքննական 24 հանձնաժողով (21 տարածքային և 3 մասնագիտացված՝ ակնաբանական, հոգեբուժական և մանկաբուժական):

Բժշկասոցիալական փորձաքննության աշխատանքները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 254-Ն և 2003 թվականի հունիսի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները հաստատելու մասին» N 780-Ն որոշումներով:

Հաշմանդամների պրոթեզավորումը, օրթեզավորումը և վերականգնողական պարագաներով ապահովումն իրականացվում են նախարարության համակարգում գործող 2 պրոթեզաօրթոպեդիկ ձեռնարկությունների միջոցով` անվճար, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: 2004 թվականի ընթացքում նախարարության համակարգի կազմակերպություններում պրոթեզաօրթոպեդիկ օգնության և վերականգնողական պարագաներով ապահովման ծառայություններից օգտվել է շուրջ 5500 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը հաշմանդամներ են: Այդ նպատակի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվել է շուրջ 560 մլն դրամ:

Հաշմանդամների բժշկասոցիալական վերականգնումն իրականացվում է նախարարության համակարգում գործող «Բուժվերականգնողական» և «Սթրես» վերականգնողական կենտրոններում, ինչպես նաև Միջազգային կարմիր խաչի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնում, Գյումրու վերականգնողական, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոններում, «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնում, «Արարատ» մոր և մանկան կենտրոններում և այլն, որոնք, սակայն չեն բավարարում առկա պահանջարկը, ինչպես նաև մատչելի չեն հաշմանդամների համար:

Հաշմանդամների վերականգնումը, որպես միջգերատեսչական համալիր հիմնախնդիր, չի կարող լուծվել մեկ գերատեսչության շրջանակներում և պահանջում է միջոցառումների անցկացման մասնակից տարբեր ենթակայությունների վարչական կառույցների ու հիմնարկների համաձայնեցված և հաջորդական գործողություններ: Այդ ուղղությամբ նախապատրաստվում են օրենսդրական առաջարկություններ: 

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Կրթության մասին» և «Կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները կանոնակարգում են հաշմանդամների և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցողների կրթության հարցերը:

Համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև 2003 թվականի հունվարի 10-ին կնքված համաձայնագրի` Երևանի 5 հանրակրթական դպրոցներում շարունակվում է «Ներառական կրթություն» ծրագրի իրականացումը:

«Ներառական կրթություն» ծրագրով մոդել դպրոցների ստեղծումը նպատակ ունի փորձելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը հանրակրթական դպրոց, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները հանրակրթական դպրոցում կսովորեն իրենց հասակակիցների հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում՝ հատուկ ծրագրերով:

Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում կարևորվում են նաև հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման աշխատանքների կազմակերպման հարցերը: Հաշմանդամների խնամքը և սոցիալական սպասարկումն իրականացվում են ստացիոնար և տնային պայմաններում:

Նախարարությունը հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցում է այլ նախարարությունների, գերատեսչությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների հետ:

III. ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ


Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում 2005 թվականի տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները բխում են հաշմանդամներին հասարակություն ինտեգրելու, նրանց համար հնարավորինս հավասար պայմաններ ապահովելու, բժշկական, սոցիալական և հոգեբանական վերականգնողական գործընթացն ապահովելու, հաշմանդամ երեխաների ներառական կրթության ու հաշմանդամների զբաղվածության խնդիրների լուծման անհրաժեշտությունից:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 

Մ. Թոփուզյան



Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունվարի 20-ի N 145-Ն որոշման

Ց Ա Ն Կ 

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման չափը, աղբյուրը

1

2

3

4

5

1.

Հաշմանդամների  սոցիալական պաշտպանության  2005-2015 թթ. ռազմավարության  մշակումը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հասարակական կազմակերպություններ

2005 թ.

1-ին կիսամյակ

 

ֆինանսավորում չի պահանջվում

 

2.

Հաշմանդամների բժշկասոցիալական փորձաքննության  կատարելագործումը: 
Հաշմանդամներին վերականգնողական օգնության ծառայությունների տրամադրումը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

տարվա ընթացքում

 

2.1.

Օրենսդրության կատարելագործում
«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքին համապատասխան իրավական ակտերի մշակում
«Հաշմանդամների վերականգնողական բազային ծրագիրը և դրա իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
«Հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկման և խնամքի իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
«Արտադրական խեղման և մասնագիտական հիվանդությունների հետևանքով անձի աշխատունակության կորստի աստիճանի սահմանման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Հաշմանդամների կենսաթոշակի բարձրացման նպատակով օրենսդրական առաջարկության մշակում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

տարվա ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

2.2.

Հաշմանդամների տվյալների բանկի կատարելագործման և շահագործման աշխատանքներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 
«Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

տարվա  ընթացքում

ՀՀ պետական բյուջե
8,6 մլն դրամ

2.3.

Հաշմանդամների վերականգնողական օգնության  ծրագրեր  իրականացնող կազմակերպությունների  աշխատանքների  համակարգում (ծրագրերի տեսակների և ծավալների մասին, այդ թվում` պետական պատվերի շրջանակներում, տեղեկատվության ստացում և ամփոփում)

ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

տարվա ընթացքում

ֆինանսավորում չի պահանջում

2.4.

Հաշմանդամների բուժօգնության, բուժսպասարկման և բժշկասոցիալական վերականգնման  կազմակերպում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

տարվա ընթացքում

«Բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրի սահմաններում

ՀՀ պետական բյուջե
3.5 մլն դրամ

2.4.1.

Հոգեկան առողջության վերականգնման ծառայություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
44.991 մլն դրամ

2.5.

Պրոթեզաօրթոպեդիկ օգնության տրամադրում և վերականգնողական պարագաներով ապահովում, այդ թվում՝

ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
550,4 մլն դրամ

  պրոթեզաօրթոպեդիկ պարագաների արտադրության համար՝     466,3 մլն դրամ
  պրոթեզաօրթոպեդիկ պարագաների վերանորոգման համար՝     42,13 մլն դրամ
 

վերականգնողական պարագաների ձեռքբերման համար (սայլակ, լսողական ապարատ)

   

42 մլն դրամ

2.6.

Հաշմանդամներին վերականգնողական օգնություն տրամադրող կենտրոնների ստեղծման ուղղությամբ աշխատանքներ (Երևան, Գյումրի)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` հասարակական կազմակերպությունների հետ համատեղ

տարվա  ընթացքում

դոնոր
կազմակերպու-թյուններ

2.7.

Մինչև 14 տարեկան երեխաներին լսողական սարքերով ապահովում (OTIKON   և SIEMENS ֆիրմաների)

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` «Հավատ»  հասարակական կազմակերպության հետ համատեղ

տարվա ընթացքում
289 լսողական ապարատ

«Հովարդ Կարագյոզյան» բարեգործական հիմնադրամ

2.8.

Հաշմանդամներին սայլակներով ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը`
«Ռոտարի ակումբ»-ի հետ համատեղ

տարվա ընթացքում
400 սայլակ

«Ռոտարի ակումբ»

2.9.

Հաշմանդամ երեխաներին աչքի պրոթեզավորման ծրագրի իրականացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

տարվա ընթացքում
30 երեխայի համար

դոնոր կազմակերպու-թյուն

3.

Հաշմանդամների սոցիալական սպասարկումը

     

3.1.

Տուն-ինտերնատների պահպանում և տարեցների ու հաշմանդամների սոցիալական սպասարկման բարելավում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
770.6 մլն դրամ

3.2.

Հաշմանդամներին տնային պայմաններում սոցիալական սպասարկման ծառայությունների մատուցում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
60.1 մլն դրամ

3.3.

Մտավոր զարգացման շեղումներ ունեցող երեխաների համար (24-26) ցերեկային խնամքի կենտրոնի ստեղծում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` «Փրկություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ

տարվա ընթացքում

դոնոր կազմակերպու-թյուններ

3.4.

Տավուշի մարզում երեխաների զարգացման ինտեգրացված կենտրոնների գործունեությունն ապահովող ծրագրի իրականացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հետ համատեղ

տարվա ընթացքում

դոնոր կազմակերպու-թյուններ

3.5.

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոգեբանական և սոցիալական վերականգնում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` «Հոգեկան առողջության հիմնադրամ» հասարակական կազմակերպության հետ համատեղ

տարվա ընթացքում

դոնոր կազմակերպու-թյուններ

4.

Հաշմանդամների կրթությունը, մասնագիտական ուսուցումը և զբաղվածությունը

     

4.1.

Ներառական կրթության հայեցակարգի և ռազմավարության մշակում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2005 թ.
ապրիլ

ֆինանսավորում չի պահանջվում

4.2.

Հայաստանի Հանրապետության հինգ դպրոցներում ներառական կրթության ծրագրի իրականացում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

տարվա ընթացքում

դոնոր կազմակերպու-թյուններ

4.3.

Հաշմանդամների զբաղվածությունը խթանելու և  նրանց համար հարմարեցված աշխատատեղեր ստեղծելու նպատակով՝
200 հաշմանդամի մասնագիտական ուսուցման կազմակերպում,

15 հաշմանդամի համար քաղծառայության պաշտոններ զբաղեցնելու նպատակով և 20 հաշմանդամի ադամանդագործության մասնագիտությամբ վերապատրաստման իրականացում,

գործատուներին հաշմանդամների աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագրի իրականացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

տարվա ընթացքում

ՀՀ սոցիալական ապահովա-գրության պետական հիմնադրամ
21,5 մլն դրամ
մասնագիտական վերապատրաստ-ման համար նախատեսված միջոցների շրջանակներում
ՀՀ պետական բյուջե
74.0 մլն դրամ

4.4.

Հատուկ տառատեսակներով  գրքերի տպագրության, «խոսող գրքերի» ձայնագրության ապահովում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

տարվա ընթացքում

դոնոր կազմակեր-պություններ

5.

Հաշմանդամների հասարակությանն ինտեգրում

     

5.1.

Հաշմանդամներին հասարակության ինտեգրմանն ուղղված ծրագրերի իրականացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն հասարակական կազմակերպություններ

տարվա ընթացքում

դոնոր կազմակեր-պություններ

5.2.

Հաշմանդամների համար հավասար պայմանների ստեղծում և մատչելիության պայմանների ապահովում`

սուրդոթարգմանություն

տրանսպորտային միջոցների հարմարեցում

հասարակական և սոցիալական ենթակառուցվածքների հարմարեցում հաշմանդամներին և մատչելիության ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ

տարվա ընթացքում

դոնոր կազմակեր-պություններ

5.3.

«Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժ խմբերի համար» շինարարական նորմերի Հայաստանի Հանրապետությունում տեղայնացում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

տարվա ընթացքում

դոնոր կազմակեր-պություններ

6.

Հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ  համագործակցություն և նրանց աշխատանքների  համակարգում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

տարվա ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

7.

Հաշմանդամների հիմնախնդիրների լուսաբանում (գրքույկների, ամսագրերի,  մեթոդական ուղեցույցների տպագրում)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

տարվա ընթացքում

դոնոր կազմակեր-պություններ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան