Գլխավոր տեղեկություն
Համար
N 136-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2005-25.06.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.03.09/17(389) Հոդ.279
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.02.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 փետրվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 փետրվարի 2005 թվականի N 136-Ն

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՍՏԻՔՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման 9-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Եվրամիության երկրներում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի (կցորդի) հաստիք (նստավայրը՝ Բրյուսել) և Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի (կցորդի) հաստիք (նստավայրը՝ Վաշինգտոն):

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ Եվրամիության երկրներում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի (կցորդի) տեղակայումն ապահովել Բրյուսելում (Բելգիայի Թագավորությունում)` Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի (կցորդի) տեղակայումը` Վաշինգտոնում (ԱՄՆ-ում)` Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 18
Երևան