«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2004 թվականի N 1427-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 314 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) մասին» N 314 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման 2-րդ կետում «հարկային տեսչությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերով.
բ) որոշման 3-րդ և 4-րդ կետերում «տեսչությունը» և «տեսչությանը» բառերը համապատասխանաբար փոխարինել «մարմինը» և «մարմնին» բառերով.
գ) որոշմամբ հաստատված կարգի`
1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեության առարկաներ (արտադրանք, ապրանք) առաքող կամ տրամադրող (այսուհետ` առաքող) կամ տեղափոխող կազմակերպությունների, այդ թվում` օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստեղծված` առանձնացված ստորաբաժանումների, անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) վրա:
Սույն կարգի դրույթները չեն տարածվում բանկերի և վարկային կազմակերպությունների վրա».
2-րդ կետի`
առաջին պարբերությունում`
«իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները» բառերը փոխարինել «կազմակերպությունները» բառով, իսկ «ձեռներեց» բառը` «ձեռնարկատեր» բառով,
«, ինչպես նաև ապրանքների» բառերը փոխարինել «(ապրանքների)» բառով,
երկրորդ պարբերությունում`
«(նույն տարածքում)» բառերը փոխարինել «(նույն հասցեի տարածքում)» բառերով,
«տեխնիկայի տեղափոխումը» բառերից հետո լրացնել «, տնտեսավարող սուբյեկտների հիմնական միջոցների, փոքրարժեք և արագամաշ առարկաների, բլանկների ու ձևաթղթերի տեղափոխումը» բառերով.
3-րդ կետի`
առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Առաքումների գրանցման գրքի էջերը համարակալվում, կարվում և կազմվում են, որից հետո տնտեսավարող սուբյեկտն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում գրավոր հայտ (համաձայն ձևի)` առաքումների գրանցման գրքի կնքման ու համարակալման համար: Հարկային մարմինը հայտն ստանալուց հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում կնքում և համարակալում է առաքումների գրանցման գիրքը` դրա վրա փակցնելով հարկային մարմնի տարբերանշանի պատկերով ինքնասոսնձվող դրոշմանիշ:
Տրանսպորտային միջոցներով առևտրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների առաքումների գրանցման գրքերը կնքվում և համարակալվում են սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված կարգով` հարկային մարմնի ղեկավարի գրավոր թույլտվության հիման վրա:
Կնքված և համարակալված առաքումների գրանցման գրքերը խիստ հաշվառման փաստաթղթեր են և հերթական համարներով հաշվառվում են հարկային մարմնում»,
երկրորդ պարբերությունում «(կետի)» բառը փոխարինել «(կետի, այդ թվում` նույն հասցեում, դրա մասին նշում կատարելով առաքումների գրանցման գրքի կազմի վրա)» բառերով.
4-րդ կետում`
առաջին պարբերությունից հանել «տեսչության» բառը,
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Մինչև առաքումների գրանցման գրքի լրանալ-ավարտվելը տնտեսավարող սուբյեկտը սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով կարող է հարկային մարմին ներկայացնել նոր առաքումների գրանցման գիրք` կնքման և համարակալման: Նոր առաքումների գրանցման գրքում գրանցումները կատարվում են հարկային մարմին ներկայացված` լրացված-ավարտված առաքումների գրանցման գրքի վերջին գրառումից անմիջապես հետո հարկային մարմնի կողմից «Գիրքն ավարտված է» նշումը կատարվելուց և կնքվելուց հետո».
5-րդ կետի`
երրորդ պարբերությունից հանել «առևտրական կետերում սահմանված կարգով գրանցված և տնտեսավարող սուբյեկտի կողմից այլ վաճառքի կետ (այդ թվում` ոչ հիմնական) առաքվող, ինչպես նաև» բառերը,
չորրորդ պարբերությունում`
հանել առաջին նախադասությունը,
երկրորդ նախադասությունից հանել «ինչպես գնորդին (սպառողին) առաքվող (որևէ ձևով օտարվող) ապրանքը, այնպես էլ» և «(այդ թվում` մաքսային)» բառերը, իսկ պարբերությունը վերջին` «ապրանքը (պատրաստի արտադրանքը)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև մաքսատուն կամ մաքսային կետ տեղափոխվող կամ ի պահ հանձնվող ապրանքը» բառերով.
11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող` տեղափոխվող ապրանքների հետ պետք է լինեն համապատասխան հաշիվ-ապրանքագրեր, որոնք պետք է լրացված լինեն սույն կարգի 9-րդ կետին համապատասխան, իսկ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար (եթե ապրանքը գտնվում է մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ ճանապարհին)` մաքսային համապատասխան փաստաթղթեր (փոխադրման ամփոփագիր և (կամ) մաքսային հայտարարագիր)».
14-րդ կետում`
«ա» ենթակետը «1-4-րդ» բառերից հետո լրացնել «և 8-րդ» բառերով,
«բ» ենթակետը «սույն կարգի» բառերից հետո լրացնել «3-րդ կետի և» բառերով.
15-րդ կետում`
«ա» ենթակետը «գրանցման գրքի» բառերից հետո լրացնել «1-3-րդ,» բառերով,
«բ» ենթակետում «ձեռներեցի» բառը փոխարինել «ձեռնարկատիրոջ» բառով.
16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Հարկային մարմինը սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` Հայաստանի Հանրապետությունում ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությանը համապատասխան».
17-րդ կետից հանել «տեսչության» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Ձև
ՀՀ ԿԱ ՀՊԾ _______________________ տեսչության պետ
__________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
Հ Ա Յ Տ
ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳԻՐՔ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՐԱԿԱԼԵԼՈՒ
Խնդրում եմ ___________________________________________________________
(ՍՊԸ-ին, ԲԲԸ-ին, ՓԲԸ-ին) (ընդգծել, այլ կազմակերպաիրավական տեսակի դեպքում` լրացնել) ___________________________________________________________________
(հասցեն)
հասցեով կնքել և համարակալել առաքումների գրանցման գիրքը:
Նշված հասցեով նախկինում առաքումների գրանցման գիրք ստացել եմ, չեմ ստացել (ընդգծել, ստացած լինելու դեպքում ներկայացնել լրացված-ավարտված գիրքը):
Կից` ներկայացնում եմ նշված հասցեի առկայությունը հիմնավորող իրավասու պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված տեղեկանքը:
Կազմակերպության ղեկավար (անհատ ձեռնարկատեր) |
________________________________ |
_________________________________ | |
Կ. Տ. |