«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2004 թվականի N 486-Ն
ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի, 04 ենթախմբի «06. Տուն-ինտերնատների ծառայությունների գնման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող ծառայությունների գնման գծով պետական պատվերը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել`
ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տուն-ինտերնատների միջոցով իրականացվող ծառայությունների գնման գծով պետական պատվերի նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցները և մեկ խնամվողի միջին օրական ծախսերը` համաձայն N 2 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության` Գյումրու տուն-ինտերնատի միջոցով իրականացվող ծառայությունների գնման գծով պետական պատվերի նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցը և մեկ խնամվողի միջին օրական ծախսը` համաձայն N 3 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության` Վարդենիսի տուն-ինտերնատի միջոցով իրականացվող ծառայությունների գնման գծով պետական պատվերի նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցը և մեկ խնամվողի միջին օրական ծախսը` համաձայն N 4 հավելվածի:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի ու Շիրակի մարզպետարաններին 2004 թվականին տուն-ինտերնատներում խնամվողների`
ա) ժամանակավոր բացակայության դեպքում (բացառությամբ խնամվողների հիվանդանոցային բուժման մեջ գտնվելու դեպքերի) ծառայություններ մատուցող կազմակերպություններին վճարումներ կատարելիս սույն որոշմամբ սահմանված մեկ խնամվողի միջին օրական ծախսից պակասեցնել միայն «Սննդի ձեռքբերման ծախսեր» ծախսային հոդվածի գծով ծախսերը.
բ) հաստատված թվի մինչև 20 տոկոսի թերակատարման դեպքում` ծառայություններ մատուցող կազմակերպություններին վճարումներ կատարելիս սույն որոշմամբ սահմանված մեկ խնամվողի միջին օրական ծախսից պակասեցնել միայն «Սննդի ձեռքբերման ծախսեր», «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» և «Այլ ծախսեր» ծախսային հոդվածների գծով ծախսերը.
գ) հաստատված թվի 20 և ավելի տոկոսի թերակատարման դեպքում` ծառայություններ մատուցող կազմակերպություններին վճարումներ կատարելիս սույն որոշմամբ սահմանված մեկ խնամվողի միջին օրական ծախսից պակասեցնել բոլոր, բացառությամբ «Աշխատավարձ» և «Պարտադիր սոցիալական ապահովագրական վճարներ» ծախսային հոդվածների գծով, ծախսերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 06 ԽՄԲԻ 04 ԵՆԹԱԽՄԲԻ «06. ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ
Ծառայության տեսակը | Խնամվողների տարեկան թիվը (մարդ) |
Մեկ խնամվողի միջին օրական ծախսը (դրամ) |
Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված տարեկան գումարը (հազ. դրամ) |
Տուն-ինտերնատների |
3047 | 1139,958 | 1271284,0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՄԵԿ ԽՆԱՄՎՈՂԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
Ծառայության տեսակը |
Խնամ- վողնե- րի տա- րեկան թիվը (մարդ) |
Սահման- ված ուղղիչ գործա- կիցը |
Մեկ խնամվողի միջին օրական ծախսը (դրամ) |
Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախա- տեսված տարե- կան գումարը (հազ. դրամ) |
Ա. Տարեցների տուն-ինտերնատների ծառայությունների գնում | 450 | 1.290 | 1470.950 | 242265.5 |
Բ. Երեխաների տուն-ինտերնատների ծառայությունների գնում | 935 | 1.447 | 1649.972 | 594122.2 |
այդ թվում` | ||||
1. անկախ տարիքային խմբերից, ընդհանուր բնույթի՝ | 540 | 1.317 | 1501.783 | 296812.3 |
այդ թվում՝ | ||||
ա) բնակլիմայական պայմանների և անփոփոխ ծախսերի առանձնահատկություններ ունեցող | 120 | 1.442 | 1644.319 | 72218.5 |
բ) բնակլիմայական պայմանների և փոփոխական ծախսերի առանձնահատկություններ ունեցող | 105 | 1.442 | 1593.411 | 61234.8 |
գ) նյութատեխնիկական բազայի և անփոփոխ ծախսերի առանձնահատկություններ ունեցող | 180 | 1.319 | 1504.510 | 99117.2 |
դ) բարեգործական ծրագրերի առկայությամբ փոփոխական ծախսերի առանձնահատկություն ունեցող | 135 | 1.105 | 1300.178 | 64241.8 |
2. 0-5 տարեկան մտավոր ու ֆիզիկական արատներ ունեցող և ընդհանուր բնույթի | 175 | 1.983 | 2260.342 | 144774.9 |
3. 5-18 տարեկան մտավոր և ֆիզիկական արատներ ունեցող | 220 | 1.662 | 1894.374 | 152535.0 |
Գ. Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնի ծառայությունների գնում |
1200 | 0.053 | 96.975 | 42591.4 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ` ԳՅՈՒՄՐՈՒ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑԸ ԵՎ ՄԵԿ ԽՆԱՄՎՈՂԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԿԱՆ ԾԱԽՍԸ
Ծառայության տեսակը | Խնամվողների տարեկան թիվը (մարդ) |
Սահման- ված ուղղիչ գործա- կիցը |
Մեկ խնամվողի միջին օրական ծախսը (դրամ) |
Հայաստանի Հանրապետու- թյան 2004 թվա- կանի պետական բյուջեով նախա- տեսված գումարը (հազ. դրամ) |
Տուն-ինտերնատի ծառայությունների գնում |
150 | 1.519 | 1732.185 | 95097.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ` ՎԱՐԴԵՆԻՍԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑԸ ԵՎ ՄԵԿ ԽՆԱՄՎՈՂԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԿԱՆ ԾԱԽՍԸ
Ծառայության տեսակը | Խնամվող- ների տարեկան թիվը (մարդ) |
Սահման- ված ուղղիչ գործա- կիցը |
Մեկ խնամվողի միջին օրական ծախսը (դրամ) |
Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախա- տեսված գումարը (հազ. դրամ) |
Տուն-ինտերնատի ծառայությունների գնում |
312 | 2.283 | 2602.703 | 297207.9 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.11.2004, N 1662-Ն | 23.12.2004, N 486-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|