Գլխավոր տեղեկություն
Համար
N 372-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.04.2004-10.03.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.04.14/21(320) Հոդ.498
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.03.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

31 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2004 թվականի N 372-Ն

 

ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԽՆԴՐԱՐԿՄԱՆ ՀԱՅՏԻ ԿՐԿՆԱԿԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել սելեկցիոն նվաճման արտոնագրի խնդրարկման հայտի կրկնական նախնական փորձաքննության անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ եռամսյա ժամկետում ավարտել սույն որոշման կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի մշակման աշխատանքներն ու ապահովել դրանց կիրարկումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մարտի 29
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 25-ի N 372-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԽՆԴՐԱՐԿՄԱՆ ՀԱՅՏԻ ԿՐԿՆԱԿԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սելեկցիոն նվաճման արտոնագրի խնդրարկման հայտի (այսուհետ` հայտ) կրկնական նախնական փորձաքննությունն անցկացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ` լիազորված մարմին)` հայտի ընդունման օրվանից հետո «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետով և 10-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետներում:

2. Կրկնական նախնական փորձաքննության ընդունվող հայտի առաջնայնության ժամկետը համարվում է առաջին հայտը լիազորված մարմին ներկայացնելու օրը:

 

II. ՀԱՅՏԻ ԿՐԿՆԱԿԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Հայտի կրկնական նախնական փորձաքննություն է նշանակվում լիազորված մարմնի ղեկավարի որոշմամբ՝ առաջին հայտի նյութերի հիման վրա՝ հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում`

ա) հայտատուի դիմումը հայտի կրկնական նախնական փորձաքննություն նշանակելու մասին.

բ) լիազորված մարմնի որոշումը սելեկցիոն նվաճմանն արտոնագիր տալը մերժելու մասին:

 

III. ՀԱՅՏԱՏՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

4. Հայտը կրկնական նախնական փորձաքննության և դրան կից փաստաթղթերը լիազորված մարմին ներկայացնելու իրավունք ունի սելեկցիոները, նրա կողմից լիազորված անձը կամ արտոնագրային հավատարմատարը:

5. Հայտատուն կրկնական նախնական փորձաքննության ընթացքում իր նախաձեռնությամբ կամ լիազորված մարմնի հարցման հիման վրա իրավունք ունի`

ա) հայտին կից փաստաթղթերում կատարելու ուղղումներ, լրացումներ կամ այլ փոփոխություններ, եթե դրանք չեն փոխում սելեկցիոն նվաճման էությունը.

բ) անձամբ կամ լիազորված անձի միջոցով մասնակցելու հայտի կրկնական նախնական փորձաքննության ընթացքում առաջացող հարցերի քննարկմանը.

գ) ծանոթանալու հայտի կրկնական նախնական փորձաքննության արդյունքներին:

 

IV. ՀԱՅՏԻ ԿՐԿՆԱԿԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6. Լիազորված մարմինը հայտն ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպում է հայտի կրկնական նախնական փորձաքննություն, որի ընթացքում որոշվում են`

ա) պահանջվող փաստաթղթերի առկայությունը հայտի նյութերում.

բ) փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սահմանված հետևյալ պահանջներին՝

եթե հայտի կրկնական նախնական փորձաքննությունից հետո պարզվում է, որ հայտին կից փաստաթղթերը համապատասխանում են սահմանված պահանջներին, ապա լիազորված մարմինը «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում ընդունում է որոշում հայտի պաշտոնական հրապարակման մասին,

եթե հայտի կրկնական նախնական փորձաքննությունից հետո պարզվում է, որ հայտին կից փաստաթղթերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին, ապա լիազորված մարմինը «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում ընդունում է որոշում սելեկցիոն նվաճման արտոնագիր տալը մերժելու մասին:

7. Հայտի կրկնական նախնական փորձաքննության մասին որոշում ընդունվում է լիազորված մարմնի կողմից՝ փորձագիտական եզրակացության հիման վրա:

8. Սելեկցիոն նվաճման արտոնագիր տալու (արտոնագիր տալը մերժելու) մասին փորձագիտական եզրակացության ձևը սահմանում է լիազորված մարմինը:

9. Լիազորված մարմինը հայտի կրկնական նախնական փորձաքննության նյութերը պահպանում է`

ա) սելեկցիոն նվաճման արտոնագիր տալը մերժելու դեպքում՝ 6 տարի.

բ) սելեկցիոն նվաճման արտոնագիր տալու մասին դրական որոշում ընդունելու դեպքում՝ արտոնագրի՝ «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործողության ժամկետի ընթացքում։

10. Հայտին կից փաստաթղթերին ծանոթանալու կարգը սահմանում է լիազորված մարմինը:

11. Ընդունված հայտին կից փաստաթղթերը չեն վերադարձվում:

12. Հայտը կրկնական նախնական փորձաքննության ներկայացնելու, սելեկցիոն նվաճման արտոնագիր ստանալու և դա գործողության մեջ պահելու համար հայտատուն տուրքեր է վճարում «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

V. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

13. Հայտի կրկնական նախնական փորձաքննություն նշանակելու և դրա արդյունքների վերաբերյալ լիազորված մարմնի կողմից ընդունված որոշումների մասին 10-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է հայտատուին և 6-ամսյա ժամկետում հրապարակվում սելեկցիոն նվաճման պաշտոնական տեղեկագրում:

14. Հայտի կրկնական նախնական փորձաքննություն նշանակելու մասին լիազորված մարմնի ընդունած որոշման պաշտոնական հրապարակումից հետո 6-ամսյա ժամկետում ցանկացած անձ կարող է ծանոթանալ հայտին կից փաստաթղթերին:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան