ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2010 թվականի N 1495-Ն
ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության կարգը և պայմանները` համաձայն N 1 հավելվածի.
2) հավանական դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու բացարձակ հակացուցումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացության ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության ձևը` համաձայն N 4 հավելվածի.
5) դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության գրանցամատյանի ձևը` համաձայն N 5 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 2010 թ. նոյեմբերի 24 | 
| Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1495-Ն որոշման | 
ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Սույն կարգով սահմանվում են դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության տրամադրման կարգը և պայմանները:
2. Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հիմքը դիակային դոնորի` սույն կարգով սահմանած կարգով բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտության արդյունքների հիման վրա բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող այն բժշկական հաստատության (այսուհետ` բժշկական հաստատություն)` տնօրենի գրավոր թույլտվությունն է (այսուհետ` թույլտվություն), որտեղ գտնվում է դիակային դոնորը:
3. Թույլտվության տրամադրման պարտադիր պայմաններն են`
1) դիակային դոնորի ուղեղային մահվան հաստատման արձանագրությունը.
2) օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրից տրամադրված տեղեկանքը դիակային դոնորի` մահից հետո անձի (իր կենդանության օրոք տրված) որպես օրգանների և հյուսվածքների դիակային դոնոր հանդես գալուց հրաժարվելու մասին հայտարարության բացակայության մասին.
3) դիակային դոնորի հարազատներից որևէ մեկի համաձայնությունը` ըստ «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված առաջնահերթության.
4) դատաբժշկական փորձագետի գրավոր համաձայնությունը բոլոր այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջվում է դատաբժշկական փորձաքննության անցկացում.
5) մինչև 18 տարեկան երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի դիակից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու դեպքում` նրա ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությունը:
4. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում բժշկական հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորությունն ուսումնասիրող հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մասնագիտացմամբ վիրաբույժ, անեսթեզիոլոգ, նեֆրոլոգ, սրտաբան, գաստրոէնտերոլոգ: Ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովի աշխատանքներում կարող են ընդգրկվել այլ մասնագետներ:
5. Հանձնաժողովի կազմում չեն ընդգրկվում այն մասնագետները, ովքեր մասնակցել են դոնորի ուղեղային մահվան հաստատմանը:
6. Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորությունը եզրակացությունը տրվում է դոնորի բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտության արդյունքներն ամփոփելուց հետո` մեկօրյա ժամկետում: Անհրաժեշտության դեպքում, մինչև եզրակացություն տալը, բժշկական հանձնաժողովի կողմից կարող է նշանակվել լրացուցիչ բժշկական հետազոտություն:
7. Բժշկական հանձնաժողովը չի կարող տալ իր դրական եզրակացությունը, եթե դիակային դոնորի մոտ առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1495-Ն որոշման N 2 հավելվածի ցանկով սահմանված հակացուցումներից որևէ մեկը:
8. Դոնորի բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտության արդյունքների հիման վրա բժշկական հանձնաժողովի կողմից տրվում է դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացություն, որը հաստատվում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված հանձնաժողովում ներգրավված բժիշկների, բժշկական հաստատության տնօրենի ստորագրություններով և բժշկական հաստատության կնիքով:
9. Եզրակացությունը ձևակերպվում է 2 օրինակից, որոնցից մեկը դիակային դոնորի վերաբերյալ տեղեկանքի հետ միասին ուղարկվում է օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր, երկրորդը պահվում է բժշկական հաստատությունում, որտեղ տրվել է եզրակացությունը: Բժշկական հաստատությունում պահվող օրինակը կցվում է դիակային դոնորի բժշկական քարտին կամ հիվանդության պատմությանը:
10. Դիակային դոնորի վերաբերյալ տեղեկանքի ձևը հաստատում է առողջապահության ոլորտում պետական լիազոր մարմինը:
11. Սույն կարգի 3-րդ կետի պարտադիր պայմանների բավարարման և բժշկական հանձնաժողովի կողմից դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին դրական եզրակացության հիման վրա բժշկական հաստատության տնօրենի կողմից տրվում է գրավոր թույլտվություն դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու մասին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1495-Ն որոշման N 4 հավելվածի: Թույլտվությունը հերթական համարով գրանցվում է բժշկական հաստատության հատուկ՝ այդ նպատակով վարվող գրանցամատյանում:
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1495-Ն որոշման | 
Ց Ա Ն Կ
ՀԱՎԱՆԱԿԱՆ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ
Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի դրական սերոլոգիա
Ակտիվ հեպատիտ
Թոքախտ
Ուռուցքներ, որոնք ունեն մետաստազի մեծ հավանականություն
Չբուժված սեպսիս
Ծանր վիրուսային ինֆեկցիա
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| Հավելված N 3 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1495-Ն որոշման | 
Ձև
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
| Դոնորի անունը, ազգանունը, հայրանունը | ------------------------------------------------------------------- | 
| Դոնորի սեռը -----------------------, | ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ----------------------------------------- | 
| Դոնորի արյան խումբը -----------, | ռեզուս-ֆակտորը ------------------------------------------------------------- | 
| Դոնորի ֆենոտիպը ------------------------------------------------------------------------------------------------------ | 
| Դոնորի օրգանիզմի իմունային համակարգի առանձնահատկությունները -------------------------------- | 
| --------------------------------------------------------------------------------------------------------------------------------- | 
| -------------------------------------------------------------------------------------------------------------------------------- | 
| Դոնորի մահվան պատճառը ------------------------------------------------------------------------------------------- | 
| --------------------------------------------------------------------------------------------------------------------------------- | 
| --------------------------------------------------------------------------------------------------------------------------------- | 
Տեղեկություններ՝ կիրառված սրտային վերակենդանացման գործողություների թվի, սրտի կանգի (կանգերի), դրա տևողության, արհեստական շնչառության ապարատին միացված լինելու և դրա տևողության, միզային կաթետրին միացված լինելու և դրա տևողության մասին
| --------------------------------------------------------------------------------------------------------------------------------- | 
| --------------------------------------------------------------------------------------------------------------------------------- | 
Բժշկական հանձնաժողովի եզրակացությունը
| Օրգաններ/հյուսվածքներ | Ենթակա է | Ոչ օգտագործելի լինելու պատճառը | 
| Սիրտ | այո/ոչ | |
| Ձախ թոք | այո/ոչ | |
| Աջ թոք | այո/ոչ | |
| Լյարդ | այո/ոչ | |
| Ենթաստամոքսային գեղձ | այո/ոչ | |
| Ձախ երիկամ | այո/ոչ | |
| Աջ երիկամ | այո/ոչ | |
| Փայծաղ | այո/ոչ | |
| Աղիք | այո/ոչ | |
| Էնդոկրին գեղձեր | այո/ոչ | |
| Եղջրաթաղանթ | այո/ոչ | |
| Մաշկ | այո/ոչ | |
| Ոսկոր | այո/ոչ | |
| Էնդոկրին հյուսվածք | այո/ոչ | 
Բժշկական հաստատության անվանումը
| --------------------------------------------------------------------------------------------------------------------------- | 
Բժշկական հանձնաժողովի անդամները և հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված բժիշկները
| (պաշտոնը) | (ստորագրությունը) | (անունը, ազգանունը, հայրանունը) | 
| Օրը, ամիսը, տարեթիվը | |
| Բժշկական հաստատության | |
| 
 Կ.Տ | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| Հավելված N 4 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1495-Ն որոշման | 
Ձև
ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
| ____________________________________________________________________________________ | 
| 
 Ղեկավարվելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի | 
| 
 Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և հիմք ընդունելով ---------------------------------------------------- | 
| 
 ____________________________________________________________________________________ | 
| 
 ստեղծված հանձնաժողովի կողմից դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին 20---թվականի -ի-ին տրված դրական եզրակացությունը՝ թույլատրել դիակային դոնոր հանդիսացող՝ | 
| 
 ____________________________________________________________________________________ | 
| ____________________________________________________________________________________ | 
| 
 վերցնել հետևյալ օրգանները և (կամ) հյուսվածքները` | 
| ____________________________________________________________________________________ | 
| ____________________________________________________________________________________ | 
| ____________________________________________________________________________________ | 
| ____________________________________________________________________________________ | 
| ____________________________________________________________________________________ | 
| 
 Բժշկական հաստատության տնօրեն | 
| 
 ____________________________________________________________________________________ | 
| 
 _______________________ (օրը, ամիսը, տարեթիվը) | 
| 
 Կ.Տ. | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| Հավելված N 5 ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1495-Ն որոշման | 
Ձև
ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ
---------------------------------------------------------------------------------------------
| NN | Դիակային դոնորի անունը, ազգանունը, հայրանունը | Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին բժշկական հաստատության տնօրենի հրամանի ընդունման օրը, ամիսը, տարեթիվը, համարը | Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորությունն ուսումնասիրող հանձնաժողովի կողմից տրված եզրակացության վերաբերյալ տեղեկություններ | Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացությունն օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր ուղարկելու օրը, ամիսը, տարեթիվը | Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու մասին բժշկական հաստատության տնօրենի գրավոր թույլտվությունը, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը | Գրանցամատյանը լրացնողի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը, տեղեկությունների գրանցման օրը, ամիսը, տարեթիվը | 
| 1 | 2. | 3. | 4. | 5. | 6 . | 7. | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 21.02.2019, N 120-Ն | 16.03.2019, N 1495-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|