«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2004 թվականի N 1160-Ն
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության զենք պահելու և կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների ցանկն ու նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և թիվը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից օգտագործվող անհատական պաշտպանության հատուկ միջոցների ցանկը և թիվը` համաձայն N 2 հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողների կողմից օգտագործվող զենքի մասին» N 189 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԻ, ՁԵՎԻ, ՄՈԴԵԼԻ ԵՎ ԹՎԻ
Պաշտոնը |
Հաս- |
Զենքի տեսակը |
Զենքի ձևը |
Զեն- |
Զենքի մոդելը |
ՀՀ գլխավոր հարկադիր |
1 |
ծառայողական |
կարճ |
1 |
ՀՀ կառավարությանն |
Վարչության պետ |
1 |
ծառայողական |
կարճ |
1 | |
Վարչության պետի |
2 |
ծառայողական |
կարճ |
2 | |
Բաժնի պետ |
14 |
ծառայողական |
կարճ |
14 | |
քաղաքացիական |
գազային |
14 | |||
Բաժնի պետի տեղակալ |
12 |
ծառայողական |
կարճ |
12 | |
քաղաքացիական |
էլեկտրահարող |
12 | |||
Բաժանմունքի պետ |
16 |
ծառայողական |
կարճ |
16 | |
քաղաքացիական |
գազային |
16 | |||
Ավագ հարկադիր |
71 |
ծառայողական |
կարճ |
71 | |
Հարկադիր կատարող |
144 |
ծառայողական |
կարճ |
144 | |
Հարկադիր կատարող- |
2 |
ծառայողական |
կարճ |
2 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
263 |
ծառայողական |
կարճ |
263 | |
քաղաքացիական |
գազային |
30 | |||
քաղաքացիական |
էլեկտրահարող |
12 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ
Ձեռնաշղթա` | 50 միավոր |
Ռետինե մահակ` | 279 միավոր |
Զրահաբաճկոն` | 50 միավոր |
Սաղավարտ` | 50 միավոր |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.05.2022, N 661-Ն | 14.05.2022, N 1160-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|