«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2004 թվականի N 1122-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 682 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Երևան քաղաքի Բրյուսովի 66 հասցեում և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում գտնվող` քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների անվտանգության ապահովման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 682 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշման 1-ին կետով հավանության արժանացած ծրագրի`
ա) N 1 աղյուսակում`
«ք. Երևան` ընդամենը» տողի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ սյունակներում «98659», «63995», «1693» և «1182» թվերը համապատասխանաբար փոխարինել «99219», «64555», «1701» և «1190» թվերով,
«1. Կենտրոն համայնք» բաժինը լրացնել հետևյալ նոր տողով.
« |
|
», |
աղյուսակը լրացնել հետևյալ նոր տողերով.
« |
|
». |
բ) N 2 աղյուսակում`
«ք. Երևան` ընդամենը» տողի 3-րդ, 5-րդ, 6-րդ և 10-րդ սյունակների «1182», «1154», «657» և «127» թվերը համապատասխանաբար փոխարինել «1190», «1162», «661» և «131» թվերով,
«1. Կենտրոն համայնք» բաժինը լրացնել հետևյալ նոր տողով.
« |
|
», |
աղյուսակը լրացնել հետևյալ նոր տողերով.
« |
|
». |
գ) N 3 աղյուսակում`
աղյուսակը լրացնել նոր` 11-րդ և 12-րդ սյունակներով և բոլոր սյունակները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
«ք. Երևան` ընդամենը» տողի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ սյունակներում «661», «2487», «313», «1143», «172» և «872» թվերը համապատասխանաբար փոխարինել «665», «2513», «315», «1156», «174» և «885» թվերով,
«1. Կենտրոն համայնք» բաժինը լրացնել հետևյալ նոր տողով.
« |
|
», |
աղյուսակը լրացնել հետևյալ նոր տողերով.
« |
|
». |
դ) N 5 աղյուսակում`
աղյուսակը լրացնել նոր` 6ա-րդ և 11-րդ սյունակներով և բոլոր սյունակները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
«ք. Երևան` ընդամենը» տողի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ սյունակներում «661», «306», «119», «1555,6», «749,7» և «416,5» թվերը համապատասխանաբար փոխարինել «665», «308», «121», «1584,7» «762,2» և «433,1» թվերով,
«1. Կենտրոն համայնք» բաժինը լրացնել հետևյալ նոր տողով.
« |
|
», |
աղյուսակը լրացնել հետևյալ նոր տողերով.
« |
|
». |
ե) N 7 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ 7
Ա Ն Հ Ր Ա Ժ Ե Շ Տ Մ Ի Ջ Ո Ց Ն Ե Ր`
ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային տների բնակարանների բնակիչների վերաբնակեցման ծրագրի իրականացման համար
|
Անհրաժեշտ միջոցները*) |
Վերաբնակեցվող ընտանիքների թիվը |
Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը |
2230,6 |
x |
այդ թվում` |
|
|
ա) վթարային բնակարաններից ընտանիքների վերաբնակեցում` |
2028,8 |
895 |
- վարձակալներ և սեփականատերեր |
1594,8 |
681 |
- փախստականներ |
434,0 |
214 |
բ) վթարային բնակելի տների քանդում |
201,8 |
x |
*) Տվյալները ենթակա են ճշտման` տարեկան ծրագրերի իրականացման ընթացքում»:
2. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի N 682 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված կարգի համաձայն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. օգոստոսի 7 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|