«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 նոյեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2004 թվականի N 1483-Ն
ՄԱԿ-Ի` 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՍՏՈԿՀՈԼՄԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ ԲԽՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ՄԱԿ-ի` 2001-ի թվականի մայիսի 23-ին ստորագրված «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայից (այսուհետ` Ստոկհոլմի կոնվենցիա) բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Տեղեկատվության փոխանակման համար Ստոկհոլմի կոնվենցիայի 9-րդ հոդվածով սահմանված ազգային համակարգող կենտրոնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Ստոկհոլմի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման միջոցառումների վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.10.2019, N 1442-Ն | 31.10.2019, N 1483-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|