Գլխավոր տեղեկություն
Համար
N 86-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.03.2004-12.08.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.03.03/13(312) Հոդ.257
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.02.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.02.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.08.2023

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

17 փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2004 թվականի N 86-Ն

 

ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի N 17 հավելվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի 45-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. փետրվարի 12
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 5-ի N 86-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվել է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Անվտանգություն» N 17 հավելվածի համաձայն:

2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) հիմնարար փաստաթղթերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

 

II. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի խնդիրներն են`

ա) քաղաքացիական ավիացիայի անվտանգության բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթների մշակումը.

բ) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի մշակումը և քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

գ) քաղաքացիական ավիացիայի գործունեության ուսումնասիրությունն ու վերլուծությունը:

4. Հանձնաժողովն իր խնդիրների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի գործունեության պաշտպանությանն ուղղված իրավական ակտերի մշակում.

բ) ավիացիոն անվտանգության առնչությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավական ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին առաջարկություններ ներկայացնելը.

գ) անօրինական միջամտության գործողությունների կամ նման սպառնալիքի հետ կապված իրադրությունների կանխման նպատակով անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումների մշակում.

դ) քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների դեպքերում դրանց կանխմանն ուղղված միջոցառումների արդյունքների քննարկումը և առկա թերությունների վերացման համար առաջարկություններ ներկայացնելը.

ե) օդանավակայանների ավիացիոն անվտանգության կոմիտեների ներկայացրած առաջարկությունների քննարկում:

 

III. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Հանձնաժողովի նախագահ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը:

7. Հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.

բ) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը.

գ) հրավիրում է հանձնաժողովի նիստերը, ներկայացնում հանձնաժողովն այլ մարմիններում և կազմակերպություններում:

8. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:

9. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալը:

10. Հանձնաժողովի նիստերի արձանագրություններն ստորագրում են տվյալ նիստը նախագահողը և քարտուղարը, որը նշանակվում է հանձնաժողովի կազմից:

11. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:

12. Հանձնաժողովի նիստերի օրակարգը ձևավորում է քարտուղարը` հիմք ընդունելով հանձնաժողովի անդամների ներկայացրած հարցերը: Նիստի օրակարգը և դրա վերաբերյալ նյութերը հանձնաժողովի անդամներին են հանձնվում ոչ ուշ, քան նիստից 3 օր առաջ:

13. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել ավիացիայի ոլորտի և այլ բնագավառների մասնագետներ:

14. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

15. Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Եթե հանձնաժողովի որոշման վերաբերյալ որևէ անդամ ունի այլ կարծիք, ապա այն գրավոր կցվում է հանձնաժողովի որոշմանը:

16. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպական, տեխնիկական, տեղեկատվական և վերլուծական ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից:

17. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.08.2023, N 1336-Ն 12.08.2023, N 86-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան