Գլխավոր տեղեկություն
Համար
N 1794-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.02.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.12/2(374) Հոդ. 46
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 25 դեկտեմբերի 2004 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2004 թվականի N 1794-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները, ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի օրինակելի ձևերը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 13-ի N 149 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 130-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 4-րդ կետի`

«ա» ենթակետում «100 լիտր» բառերը փոխարինել «200 լիտր», իսկ «150 լիտր» բառերը` «250 լիտր» բառերով,

ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված ժամկետները լրանալուց հետո բազմաբնակարան շենքի մուտքագծին ջրաչափական սարքեր տեղադրած չլինելու դեպքում ջրաչափական սարքեր չտեղադրած բնակիչ-բաժանորդներից յուրաքանչյուրի ծախսը հաշվարկվում է` մեկ անձին` օրական 200 լիտր (Երևան քաղաքում` 250 լիտր)` բացառությամբ այն դեպքերի, երբ ջրաչափական սարքը պետք է տրամադրվեր և (կամ) տեղադրվեր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից, որի դեպքում բազմաբնակարան շենքի բնակիչ-բաժանորդների օգտագործած ջրի քանակը հաշվարկվում ու գանձվում է` մեկ անձին` օրական 100 լիտր (Երևան քաղաքում` 150 լիտր):

Բազմաբնակարան շենքի մուտքագծի վրա տեղադրված ջրաչափական սարքի խափանման հետևանքով ջրի ծախսի ընդհանուր հաշվարկի անհնարինության դեպքում ջրաչափական սարքեր չտեղադրած բնակիչ-բաժանորդներից յուրաքանչյուրի ծախսը հաշվարկվում ու գանձվում է մեկ անձի` նախորդ 3 ամսվա միջին ծախսին համապատասխան».

«դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վճարների հաշվարկները կատարվում են ջրաչափական սարքի ցուցմունքի և հաստատված սակագների հիման վրա: Ջրաչափական սարքեր չտեղադրած կազմակերպությունների` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վճարները հաշվարկվում ու գանձվում են ներանցման խողովակի թողունակության ջրաքանակով (ջրի շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և ջրամատակարարման փաստացի տևողությամբ):

Սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետը լրանալուց հետո ջրաչափական սարքեր չտեղադրած անհատական բնակելի տների բնակիչ-բաժանորդների` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վճարները (բացառությամբ այն դեպքերի, երբ ջրաչափական սարքը պետք է տրամադրվեր և (կամ) տեղադրվեր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից, որի դեպքում անհատական բնակելի տների բնակիչ-բաժանորդների օգտագործած ջրի քանակը հաշվարկվում ու գանձվում է` մեկ անձին` օրական 100 լիտր (Երևան քաղաքում` 150 լիտր), հաշվարկվում ու գանձվում են ներանցման խողովակի թողունակության ջրաքանակով, սակայն մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը յուրաքանչյուր բնակիչ-բաժանորդի համար` ոչ ավելի, քան ամսական 150 խոր. մետր ջրաքանակով».

«ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետները լրանալուց հետո բազմաբնակարան շենքի ջրամատակարարման ներքին ցանցի մուտքագծի վրա տեղադրված ջրաչափական սարքի առկայության դեպքում բազմաբնակարան շենքերի ջրաչափական սարքեր չունեցող բնակիչ-բաժանորդներից յուրաքանչյուրի ամսական օգտագործած ջրի քանակը (բացառությամբ այն դեպքերի, երբ ջրաչափական սարքը պետք է տրամադրվեր և (կամ) տեղադրվեր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից, որի դեպքում բազմաբնակարան շենքի բնակիչ-բաժանորդների օգտագործած ջրի քանակը հաշվարկվում ու գանձվում է` մեկ անձին` օրական 100 լիտր (Երևան քաղաքում` 150 լիտր), հաշվարկվում ու գանձվում է` բազմաբնակարան շենքի ներքին ցանցի մուտքագծի վրա տեղադրված ընդհանուր ջրաչափական սարքի ցուցմունքից հանելով ջրաչափական սարքեր տեղադրած բնակիչ-բաժանորդների բնակարանների ջրաչափական սարքերի գումարային ծախսը և տարբերությունը բաժանելով ջրաչափական սարքեր չտեղադրած բնակարաններում փաստացի բնակվող բնակիչների ընդհանուր թվի վրա, բայց ոչ ավելի, քան մեկ անձին` օրական 400 լիտր ջրի քանակը:

Ընդհանուր օգտագործման ծորակներով ջրամատակարարումից օգտվող բնակիչներից յուրաքանչյուրի համար օգտագործված ջրի քանակը հաշվարկվում է` ընդհանուր ծորակի վրա տեղադրված ջրաչափի ծախսը բաժանելով խմելու ջրից օգտվող բնակիչների թվի վրա, իսկ ջրաչափական սարքի բացակայության դեպքում` սույն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված կարգով».

բ) ուժը կորցրած ճանաչել 41-րդ կետը.

գ) որոշման 8-րդ կետում`

«կարող են տեղադրվել» բառերը փոխարինել «պետք է տեղադրվեն» բառերով,

կետը «կողմից» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ աղքատության ընտանեկան նպաստ ստացող բնակիչն ինքն է ցանկություն հայտնում իր ուժերով տեղադրելու ջրաչափական սարքը (սարքերը)» բառերով.

դ) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնների 25-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բաժանորդների կողմից օգտագործված ջրի ծավալը վերահաշվարկվում է` բազմաբնակարան շենքի բնակիչ-բաժանորդների համար` մեկամսյա ժամկետով, անհատական բնակելի տների բնակիչ-բաժանորդների համար` երկամսյա ժամկետով, իսկ կազմակերպությունների համար` 6-ամսյա ժամկետով` հաշվի առնելով ներանցման խողովակի թողունակության ջրի քանակը` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ձևավորված են լինում նշված ժամկետի ընթացքում, որի դեպքում վերահաշվարկը կատարվում է տվյալ ժամկետի համար»:

2. Սահմանել, որ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վճարների հաշվարկները 2004 թվականի հուլիսի 1-ից ենթակա են վերահաշվարկման` սույն որոշման 1-ին կետի դրույթներին համապատասխան, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն որոշման համաձայն կատարվող փոփոխությունները տվյալ ժամանակահատվածի համար հանգեցնում են ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների նկատմամբ բաժանորդների պարտավորությունների ավելացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 18
Երևան