«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2003 թվականի N 1940-Ն
ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասին ու 76-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Ճապոնիայի կառավարության արտոնյալ ՅԵՆ վարկային ծրագրի շրջանակներում մշակված «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական վերակառուցման ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի Արցախի փողոցում գտնվող` «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը հարող տարածքի` գյուղատնտեսական նշանակության հողերից առանձնացնել 18.0 հեկտար մակերես ունեցող հողատարածք և ընդգրկել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիայում:
2. Երևանի քաղաքապետին`
ա) Երևանի հարավ-արևելյան արդյունաբերական գոտու` Արցախի փողոցին հարող 18.0 հեկտար մակերես ունեցող հողատարածքն առանց մրցույթի, վարձակալության իրավունքով` հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով, որպես վարկի «տեղական» մասով հայկական կողմի մասնակցություն, տրամադրել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` Ճապոնիայի կառավարության արտոնյալ ՅԵՆ վարկային ծրագրով մշակված «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական վերակառուցման ծրագրի շրջանակներում` նոր համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկ կառուցելու համար.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն կետի «ա» ենթակետում նշված հողամասի տրամադրման և շինարարության համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումները:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հաշվարկվող վարձակալության գումարները կուտակվում և յուրաքանչյուր տարվա վերջում նպատակաուղղվում են «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացմանը։
4. Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել հողօգտագործողի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` ճապոնական կողմի հետ հետագա բանակցությունների վարման ընթացքում համաձայնեցնել այդ հողատարածքի շուկայական արժեքի ընդգրկումը վարկային պայմանագրի մեջ` որպես վարկի «տեղական» մասով հայկական կողմի մասնակցություն:
|
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.11.2006, N 1890-Ն | 25.01.2007, N 1940-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|