Գլխավոր տեղեկություն
Համար
N 1316-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.10.13/55(354) Հոդ.1143
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.09.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 սեպտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2004 թվականի N 1316-Ն

 

«ՀԱՅԱՌՏԵԽՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայառտեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին`

ա) հաշվեկշռային մեթոդով 331124.82 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գնահատված «Հայառտեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության արտադրական շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ հարկերը և մամլման արտադրամասի շենքը որպես մեկ ամբողջական միավոր վաճառել դասական աճուրդով.

բ) սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` 33000.0 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. սեպտեմբերի 10
Երևան