Գլխավոր տեղեկություն
Համար
N 1252-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.09.24/51(350) Հոդ.1097
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.08.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 սեպտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2004 թվականի N 1252-Ն

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՅՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՏԵՂ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ԱՌԱՆՑ ԻՐԱԶԵԿՄԱՆ

 

«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ընդհանուր օգտագործման այն տարածքների ցանկը` համաձայն հավելվածի, որտեղ չեն կարող անցկացվել այլ միջոցառումներ` առանց իրազեկման:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. սեպտեմբերի 8
Երևան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 26-ի N 1252-Ն որոշման


Ց Ա Ն Կ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՅՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՈՐՏԵՂ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ԱՌԱՆՑ ԻՐԱԶԵԿՄԱՆ

 

քաղ. Երևան

 

Ազատության հրապարակ (Կենտրոն թաղային համայնք)

 

Հանրապետության հրապարակ (Կենտրոն թաղային համայնք)

 

Մատենադարանին հարակից տարածք (Կենտրոն թաղային համայնք)

 

Շառլ Ազնավուրի անվան հրապարակ (Կենտրոն թաղային համայնք)

 

Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանին հարող տարածք (Կենտրոն թաղային համայնք)

 

Ստեփան Շահումյանի անվան հրապարակ (Կենտրոն թաղային համայնք)

 

Կոմիտասի N 1 շենքի դիմացի տարածք (Կասյան-Կոմիտաս փողոցների

հատման տեղ (Արաբկիր թաղային համայնք)

 

Կենտրոնական հրապարակ (Դավթաշեն թաղային համայնք)

 

Զորավար Անդրանիկի հուշարձանին հարող տարածք (Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնք)

 

Գայի արձանի մերձակա հրապարակ (Նոր Նորք թաղային համայնք)

 

Դավիթ Անհաղթի պուրակ (Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնք)

 

Կայարանամերձ հրապարակ (Էրեբունի թաղային համայնք)

 

Գարեգին Նժդեհի անվան հրապարակ (Շենգավիթ թաղային համայնք)

 

քաղ. Գյումրի

 

Անկախության հրապարակ

 

Ազատության հրապարակ

 

Թատերական հրապարակ

 

Ամենափրկչի հրապարակ

 

Կայարանամերձ հրապարակ

 

քաղ. Վանաձոր

 

Հայքի հրապարակ

 

Արցախի պուրակ

 

Թատերական հրապարակ

 

Շառլ Ազնավուրի անվան մշակութային պալատին հարող տարածք

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան