Գլխավոր տեղեկություն
Համար
N 1701-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.01.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.01.21/5(304) Հոդ.68
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
27 դեկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 2003 թվականի N 1701-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի N 226 որոշմամբ սահմանված` Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններին, մրցանակակիրներին և նրանց մարզիչներին աշխատավարձերի հավելումներ վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 25
ք. Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1701-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 (հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման N 5 հավելվածում (փակագծերում նշված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով՝ ավելացվող գումարները)

խումբը

ենթա-խումբը

տարի

04

06

01. Արհեստագործական ուսուցման գծով պետական պատվեր

(3296.0)

 

 

ՀՀ կրթության և գիտության 
նախարարություն

(3296.0)

 

 

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

(3296.0)

04

03

04. Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով ապահովում

(4001.3)

 

 

ՀՀ կրթության և գիտության 
նախարարություն

(4001.3)

 

 

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

(4001.3)

04

03

10. Կենտրոնացված կարգով ավարտական փաստաթղթերի, գովասանագրերի, դասամատյանների, մեդալների, ուսումնական ծրագրերի, մանկավարժական պարբերականների և ծրարների ձեռքբերում

(2000.0)

 

 

ՀՀ կրթության և գիտության
 նախարարություն

(2000.0)

 

 

Այլ ծախսեր

(2000.0)

04

05

01. Արտադպրոցական ուսուցման գծով պետական պատվեր

9297.3

 

 

ՀՀ կրթության և գիտության
 նախարարություն

9297.3

 

 

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

9297.3

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան