«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2003 թվականի N 1574-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱԼԱՆՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ծաղկալանջի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 497,0 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 439,8 հեկտարը, որից՝ 21,1 հեկտար վարելահող, 351,7 հեկտար արոտ, 67,0 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 15,6 հեկտար վարելահողը՝ աճուրդով օտարելու համար.
բ) 2,6 հեկտար վարելահողը` բնակավայրերի հողերի կատեգորիա աճուրդով օտարելու համար.
գ) 54,6 հեկտարը, որից` 1,7 հեկտար վարելահող, 52,9 հեկտար արոտ` հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. դեկտեմբերի 10 Երևան |
|
ՀՀ կառավարության 2003 թվականի |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱԼԱՆՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ծաղկալանջի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա՝ պետական սեփականություն հանդիսացող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները
Տարե- թիվը |
Հողերի կատեգորիան (նպատակային նշանակությունը) |
Պայմա- նական նշանը |
Ընդա- մենը |
այդ թվում՝ | ||||
վարե- լահող |
բազմամյա տնկարկ- ներ |
խոտ- հարք |
արոտ | այլ հողեր | ||||
2003 թ. | Գյուղատնտեսական նշանակության | Գ | 15.6 | 15.6 | ||||
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման |
Բ | 2.6 | 2.6 | |||||
Հ | ||||||||
Արդյունաբերության և ընդերքօգտագործման | Ա | |||||||
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների | Կ | |||||||
Ջրային հողեր | Ջ | |||||||
Հատուկ պահպանվող տարածքներ | Պ | |||||||
Հատուկ նշանակության հողեր | ՀՆ | |||||||
Ընդամենը | 18.2 | 18.2 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|