Գլխավոր տեղեկություն
Համար
N 1041-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.08.11/43(342) Հոդ.961
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.07.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.08.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2 օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հուլիսի 2004 թվականի N 1041-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2004-2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2004-2006 թվականների պետական նշանակության աշխատանքների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2004-2006 թվականների պետական նշանակության աշխատանքների ծրագրի կատարման վերահսկման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հուլիսի 23
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 1-ի N 1041-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2004-2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ

 

«Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2004-2006 թթ. պետական նշանակության աշխատանքների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) հիմնված է 2001 թ. մարտի 16-ին Մոսկվա քաղաքում ստորագրված` «Անկախ պետությունների համագործակցության միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի մասին» համաձայնագրի և «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների վրա և կանոնակարգում է «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Հայպետհիդրոմետ) 2004-2006 թթ. գործունեությունը` ուղղված հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների դիտարկումների պետական ցանցում իրականացվող հիդրոօդերևութաբանական երևույթների մոնիտորինգի արդյունքում ստացվող տեղեկատվությամբ հասարակության, պետական իշխանության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը` գիտակցելով այդ տեղեկատվության կարևորությունը`

- պետությունների անվտանգության ապահովման,

- տնտեսական և բնապահպանական բնույթի որոշումների ընդունման,

- բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից, այդ թվում` վտանգավոր

հիդրոօդերևութաբանական պայմաններից, տնտեսության և բնակչության պաշտպանության,

- եղանակակլիմայական պայմանների, այլ հիդրոօդերևութաբանական և հելիոերկրաֆիզիկական

երևույթների համընդգրկուն փոփոխությունների ուսումնասիրման,

- միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցի հետ Հայաստանի Հանրապետության պետական

(ազգային) հիդրոօդերևութաբանական ծառայության գործունեության միասնականացման,

- և այլ հարցերում:

Ծրագիրը կազմվել է դիտարկումների ցանցի օբյեկտների գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի հիման վրա:

Ծրագրում օգտագործված հիմնական հասկացություններն ունեն նույն իմաստը, որոնք տրված են «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

 

2. ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

Հայպետհիդրոմետը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 28.11.02 թ. N 1872-Ն որոշման 10-րդ կետի, որպես պետական հիդրոօդերևութաբանական ծառայություն, ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններին, ազգաբնակչությանը, տնտեսության տարբեր ճյուղերին հիդրոօդերևութաբանական փաստացի պայմանների և դրանց սպասվող փոփոխությունների, կլիմայի ներկա և ապագա վիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ` անբարենպաստ հիդրոօդերևութաբանական պայմաններից բնակչությանը և տնտեսությունը պաշտպանելու, մարդկանց կյանքին և սեփականությանն սպառնացող վտանգի և հնարավոր վնասի նվազեցման, շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. նոյեմբերի 28-ի N 1872-Ն որոշմամբ հաստատված Հայպետհիդրոմետի կանոնադրական խնդիրներին համապատասխան իրականացվելու են`

 

2.1. Օդերևութաբանական դիտարկումներ

 

Հանրապետության տարածքում, մթնոլորտում և գետնի մակերևույթին տեղի ունեցող ֆիզիկական երևույթների ուսումնասիրման նպատակով, 42 օդերևութաբանական, այդ թվում` 6 բարձր լեռնային դժվարամատչելի և 3 մասնագիտացված կայաններում, լրիվ ծրագրով, իսկ 38 հիդրոլոգիական և 3 ագրոօդերևութաբանական դիտարկումներում` կրճատ ծրագրով` միայն օդի ջերմաստիճանի, տեղումների, մթնոլորտային երևույթների և ձյան բարձրության, համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (այսուհետև` ՀՕԿ) կողմից սահմանված կարգով և միջազգային ստանդարտներին համապատասխան ժամը 00-ին, 03-ին, 06-ին, 09-ին, 12-ին, 15-ին, 18-ին և 21-ին (Գրինվիչի ժամանակով), իսկ մթնոլորտային երևույթների և եղանակի վիճակի նկատմամբ` շուրջօրյա, իրականացվելու են դիտարկումներ հետևյալ օդերևութաբանական տարրերի նկատմամբ`

 

Աշխատանքների (տարրերի) անվանումը կատարման հաճախականությունը և ժամկետը
ա) Օդի ջերմաստիճան շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ
- նվազագույն  
- առավելագույն  
- ժամկետային  
բ) Հողի մակերևույթի ջերմաստիճան շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ
- նվազագույն  
- առավելագույն  
- ժամկետային  
գ) Հողախորքային ջերմաստիճան շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ
- ըստ ծնկավոր ջերմաչափի  
- ըստ հողախորքային հանովի ջերմաչափի  
դ) Քամի շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ
- ուղղությունը  
- միջին արագությունը  
- առավելագույն արագությունը  
ե) Տեսանելիություն շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ
զ) Ամպամածություն շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ
- ամպերի բարձրությունը  
- ամպերի ձևը  
է) Եղանակի վիճակը շուրջօրյա
- դիտարկման ժամկետի եղանակը  
- միջժամկետային եղանակը  
- մթնոլորտային երևույթներ  
ը) Խոնավություն շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ
- հարաբերական  
- հագեցվածության պակասորդը  
- պորցիալ ճնշումը  
- ցողի կետը  
թ) Ճնշում շուրջօրյա, 3 ժամը մեկ անգամ
- կայանի բարձրության վրա  
- ծովի մակարդակի վրա  
- բարոմետրական տենդենցի տեսակը  
- բարոմետրական տենդենցի մեծությունը  
ժ) Տեղումների քանակը 12 ժամը մեկ անգամ
- ըստ տեղումնաչափի  
- ըստ անձրևագրիչի  
ժա) Տեղումների ձևը և տեսակը 12 ժամը մեկ անգամ
ժբ) Գոլորշիացում շուրջօրյա, 4 ժամը մեկ անգամ
ժգ) Ձնածածկույթի  
- բարձրությունը օրական մեկ անգամ
- խտությունը երթուղային, 5 օրը մեկ անգամ
- ջրի պաշարի որոշումը երթուղային, 5 օրը մեկ անգամ
- աստիճանը օրական մեկ անգամ
ժդ) Մթնոլորտային երևույթներ շուրջօրյա
- տեսակը  
- սկիզբը  
- վերջը  
ժե) Սառցակալում օրական մեկ անգամ
- տեսակը  
- չափերը  
ժզ) Վտանգավոր երևույթներ շուրջօրյա

 

2.2. Աէրոլոգիական դիտարկումներ

 

Օրական մեկ անգամ ռադիոզոնդարկման ամենօրյա կատարում, Գրինվիչի ժամանակով` 00 ժամին, Երևանի աէրոլոգիական կայանում` մինչև 30 կմ բարձրության մթնոլորտի տարբեր շերտերի հիմնական օդերևութաբանական պարամետրերի`

- ջերմաստիճանի,

- խոնավության,

- ճնշման,

- քամու ուղղության և արագության ուսումնասիրման նպատակով:

 

2.3. Հելիոերկրաֆիզիկական դիտարկումներ

 

Ակտինոմետրիական դիտարկումներ

 

Շուրջօրյա` 4 ժամը մեկ անգամ, դիտարկումների իրականացում` 7 կայաններում (Երևան, Տաշիր, Գյումրի, Համբերդ, Մարտունի, Սևան, Որոտանի լեռնանցք) արեգակի և երկրի ճառագայթման հաշվեկշռի բաղադրիչների վերաբերյալ`

- ուղիղ ճառագայթման,

- ցրված ճառագայթման,

- անդրադարձված ճառագայթման,

- ջերմային հաշվեկշռի,

- գումարային ճառագայթման հաշվեկշռի,

- մակերեսի ալբեդոյի:

 

Օզոնոմետրիական դիտարկումներ

 

Շուրջօրյա` յուրաքանչյուր ժամը մեկ անգամ, Երևանի Արաբկիր կայանում` Մ-124 սարքով, իսկ Համբերդ կայանում` Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրով մթնոլորտում օզոնի ընդհանուր պարունակության դիտարկումների կատարում:

 

2.4. Ագրոօդերևութաբանական դիտարկումներ

 

Ագրոօդերևութաբանական դիտարկումների իրականացում` Երևանի մասնագիտացված ագրոօդերևութաբանական կայանում, օդերևութաբանական ցանցի 35 կայաններում և 3 դիտակետերում` շուրջ 30 գյուղատնտեսական մշակաբույսերի վրա` խոտհարքներում և արոտավայրերում:

 

Աշխատանքների (տարրերի) անվանումը կատարման հաճախականությունը և (կամ) ժամկետը
ա) Ըստ բույսերի զարգացման փուլերի վեգետացիայի շրջանում
- բարձրությունը  
- խտությունը  
- բերքատվությունը  
- բերքի կառուցվածքը  
- կանաչ մասսայի որոշումը  
- գնահատականը (վիճակի գնահատումը)  
բ) Երթուղային հետազոտություններ  
- աշնանային աշնանը, 1 անգամ
- գարնանային գարնանը, 1 անգամ
գ) Աշնանացանի կենսունակության հունվար-փետրվար ամիսներին
որոշումը  
դ) Գարնանային հետազոտություններ`  
- աշնանացանի վիճակը ապրիլ ամսին
- արոտավայրերի վիճակը մայիս-հունիս ամիսներին
ե) Հողի մակերևույթի վիճակի որոշում` վեգետացիոն շրջանի զույգ օրերին
- չորությունը  
- խոնավությունը  
զ) Հողի գործունյա շերտերի
խոնավության որոշում` գործիքային
եղանակով (այժմ կատարվում է 9
կայաններում, նախատեսվում է մինչև
31.12.2006 թ. աշխատանքներ
իրականացնող կայանների թիվը հասցնել
15-ի):
վեգետացիոն շրջանում` ամսական 3
անգամ
է) Գոլորշիացումը` հողի մակերևույթից մայիս-հոկտեմբեր ամիսներին, ամենօրյա

 

2.5. Հիդրոլոգիական դիտարկումներ

 

Հիդրոլոգիական ռեժիմային ուսումնասիրությունների իրականացում` 7 գետավազանային (Քասախ-Սևջուր, Սևան-Հրազդան, Դեբեդ, Ախուրյան, Արփա, Որոտան, Աղստև) հիդրոլոգիական կայանների 88 և 4 լճային դիտակետերում`

 

ա) գետերում`

կատարման հաճախականությունը և/կամ ժամկետը

- ջրի ելքը (ծախսը)

հորդացման շրջանում ամսական 3-4 անգամ, մյուս ամիսներին` 1-2 անգամ

- ջրի մակարդակը

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

- ջրի ջերմաստիճանը

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

- սառցային երևույթները

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ երևույթի առկայության դեպքում

բ) Սևանա լճի վրա, նավի միջոցով

առնվազն ամիսը 1 անգամ

- ջրի ջերմաստիճանը տարբեր խորություններում

 

- ալիքի բարձրությունը

 

- ջրի թափանցելիության սահմանը

 

գ) Սևանա լճի ավազանի 3 կայաններում (Սևան, Մարտունի, Յանըղ)

շուրջօրյա, 4 ժամը մեկ անգամ

- գոլորշիացման դիտարկումներ

 

դ) Սևանա լճի 4 դիտակետերում (Սևան, Շորժա, Կարճաղբյուր, Մարտունի)

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

- լճի մակարդակի և ջերմաստիճանի դիտարկումներ

 

ե) Ազատի, Ախուրյանի և Ապարանի ջրամբարներում

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

- ջրի ջերմաստիճանը

 

- ջրի ծավալը

 

- ջրի մակարդակը

 

- սառցային երևույթները

երևույթի առկայության դեպքում

 

2.6. Ռադիոլոգիական դիտարկումներ

 

Հիդրոօդերևութաբանական ցանցի 33 կայաններում` ռադիոլոգիական իրավիճակի վերաբերյալ` ամեն օր, Գրինվիչի ժամանակով ժամը 06.00, գամմա ֆոնի չափումների իրականացում: Երևանյան լաբորատորիայում` ամեն օր մթնոլորտային նստվածքներում ռադիոակտիվ նյութերի խտության, իսկ ամսական 1 անգամ` ՀԱԷԿ-ի շրջակայքի 30 կմ գոտուց բերված ջրի, օդի, հողի նմուշների գումարային բետտա ռադիոակտիվության չափումների իրականացում:

 

2.7. Գիտահետազոտական աշխատանքներ

 

1. Կլիմայական տեղեկագրերի կազմում`

- Երևան քաղաքի համար - 2004 թ. II եռամսյակում,

- Կոտայքի մարզի համար - 2004 թ. դեկտեմբերին,

- Արմավիրի մարզի համար - 2005 թ. դեկտեմբերին,

- Արագածոտնի մարզի համար - 2006 թ. դեկտեմբերին,

 

2. Հայաստանի Հանրապետության տարածքի կլիմայական տվյալների հավաքագրում, վերլուծում, ամփոփում և յուրաքանչյուր տարվա փետրվարին հաշվետվության ներկայացում` ՀՕԿ-ի RA-VI տարածաշրջանային կենտրոն:

 

3. Հայաստանի Հանրապետության տարածքի ջերմաստիճանի ամսական, սեզոնային և տարեկան գնահատման և կանխատեսման մոդելի մշակում (2006 թ.):

 

4. Հայաստանի Հանրապետության տարածքի մթնոլորտի աղտոտվածության մոդելի կատարելագործում և փորձարկում (2005 թ.):

 

5. Հայաստանի Հանրապետության տարածքի ջրամբարներ մուտք գործող հոսքերի կանխատեսման մեթոդիկայի մշակում (շարունակական):

 

6. Սևանա լճից գոլորշիացման կանխատեսման մեթոդի մշակում, որպես լճի ջրային ռեսուրսների կառավարման և ծրագրավորման նախադրյալ (2005 թ.):

 

7. Երաշտային պայմաններին և գյուղատնտեսական բերքի կորուստների գնահատման և կանխատեսման մեթոդիկաների մշակում և փորձարկում (2005 թ.):

 

3. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Կանխատեսումների, տեղեկագրերի, տարեգրերի պատրաստում, ծառայությունների մատուցում և տեղեկատվության հաղորդման իրականացում` համաշխարհային և տարածաշրջանային կենտրոններին:

 

Տեղեկատվության անվանումը Տեղեկատվության տրամադրման հաճախականությունը և/կամ կատարման ժամկետը
Եղանակի քարտեզ ամենօրյա
Հիդրոօդերևութաբանական տեղեկագիր ամենօրյա
Եղանակային պայմանների կանխատեսում յուրաքանչյուր ամիս
Տեսություններ` դիտված եղանակային պայմանների մասին յուրաքանչյուր ամիս
Տեսություններ` դիտված և սպասվող երևույթների մասին յուրաքանչյուր շաբաթ
Հանրային հեռուստատեսության համար 1 օրվա օդերևութաբանական կանխատեսում ամենօրյա
Ազգային ռադիոյի համար եղանակի տեսություն (օրական, շաբաթական կանխատեսումներ) ամենօրյա, յուրաքանչյուր շաբաթ
Երևան քաղաքի եղանակի կանխատեսում` 1 օրվա համար ամենօրյա
Հանրապետության 10 մարզերի համար հիդրոօդերևութաբանական տեղեկագրի պատրաստում ամենօրյա
Հիդրոօդերևութաբանական սպասվելիք կամ դիտված վտանգավոր երևույթների և արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեղեկատվության պատրաստում ամենօրյա
Պետական լրատվամիջոցների համար կանխատեսումներ, տեսություններ ամենօրյա
Հիդրոօդերևութաբանական պայմանների տեսություն և կանխատեսումներ` հանրապետության զինված ուժերի համար ամենօրյա
Աէրոսինոպտիկական նյութեր և կանխատեսումներ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության համար ամենօրյա
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և գեոմագնիսական դաշտի վիճակի փոփոխությունների գնահատում և կանխատեսում ամենօրյա
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին հիդրոօդերևութաբանական տեղեկատվությամբ և կանխատեսումներով ապահովում ամենօրյա
Շահագրգիռ կազմակերպություններին և ազգաբնակչությանն ահազանգում հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների մասին` ըստ սահմանված կարգի ըստ երևույթների առկայության
Երևանի քաղաքապետարանին հիդրոօդերևութաբանական նյութերով, վտանգավոր երևույթների վերաբերյալ տեղեկատվությամբ և կանխատեսումներով ապահովում ամենօրյա
Գարնանային հորդացումների էլեմենտների կանխատեսում միանգամյա, մարտ-ապրիլ ամիսներին
Գետերի ամսական ծախսերի կանխատեսում ամսական
Գետերի միջին վեգետացիոն ծախսերի կանխատեսում տարեկան 1 անգամ
Գետերի միջին եռամսյակային ծախսերի կանխատեսում եռամսյակային
Գետերի տասնօրյակային ծախսերի կանխատեսում տասնօրյակային
Գետերի միջին օրական ծախսերի կանխատեսում օրական
Ձյան կուտակումների վերաբերյալ տեղեկանք միանգամյա, մարտ ամսին
Սևանա լճի ջրային հաշվեկշիռը ամսական
Սևանա լճի մակարդակը ամենօրյա
Գետերի մակարդակի և ծախսի տվյալներ ամենօրյա
գ. Հրազդան-Հրազդան դիտակետում ջրի մակարդակի (ծախսի) հաճախակի տվյալներ ապրիլ-հունիս ամիսներին, պարբերաբար
Սևանա լճից ջրի բացթողումների քանակի տվյալները ամենօրյա
Սելավային երևույթների ուսումնասիրություններ մայիս-հոկտեմբեր ամիսներին
- սելավային հանույթներ  
- սելավային հոսքի պարամետրերի որոշում  
- սելավի հետևանքով վնասված օբյեկտների քարտեզագրում և ֆոտոնկարահանում  
Ձնահյուսերի ուսումնասիրություններ դեկտեմբեր-մայիս ամիսներին
- տեղեկություն ձնահյուսերի առկայության, դրանց հնարավոր անցման հաճախականության և չափերի մասին  
- կանխատեսումներ` ձնահյուսերի հնարավոր անցման  
ժամանակի և հզորության մասին  
Գետերի հունային դեֆորմացիաների ուսումնասիրություններ առաջին կիսամյակ
Հայաստանի Հանրապետության գետերի ավազաններում երթուղային ձյունաչափական աշխատանքներ մարտ ամսին
Տեղեկանք` լեռնային և նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենի ցանքի պայմանների մասին 1-2 անգամ, աշնանը
Տեղեկանք` աշնանացան ցորենի ձմեռման պայմանների մասին 2 անգամ, փետրվար-մարտ ամիսներին
Տեղեկանք` աշնանացանի վիճակի մասին 2-3 անգամ, փետրվար-մարտ ամիսներին
Աշնանացան ցորենի ձմեռային պայմանների և վնասվածության մասին տեղեկանք` ըստ կենսունակության որոշման տվյալների 2 անգամ, փետրվար-մարտ ամիսներին
Աշնանացան ցորենի վիճակի կանխատեսումը վեգետացիայի սկզբին 1 անգամ, գարնանը
Աշնանացան ցորենի վեգետացիայի սկզբին լեռնային շրջաններում խոնավության պաշարների կանխատեսում 1 անգամ, գարնանը
Աշնանացան ցորենի մոմային հասունացման ժամկետների մասին տեղեկանք 1 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում
Աշնանացան ցորենի հասկակալման ժամկետների կանխատեսումն առանձին շրջաններում 1 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում
Աշնանացան ցորենի միջին հանրապետական բերքատվության կանխատեսումը` հասկակալման ժամանակ 1 անգամ, ամռանը
Տվյալների բանկի ստեղծում մշտապես
- օդերևութաբանական  
- աէրոլոգիական  
- ակտինոմետրիական  
- օզոնոմետրիական  
Տվյալների հաղորդում և փոխանակում 2004-2006 թթ.
- 17 կայանների տվյալները SINOP ծածկագրով տրամադրել ՀՕԿ-ի Մոսկվայի տարածաշրջանային կենտրոն` համաձայն ԱՊՀ միջպետական համաձայնագրերի ամենօրյա
- Երևան, Սևան, Ամասիա կայանների տվյալները հաղորդել ՀՕԿ-ի Վաշինգտոնի կենտրոն ամսական
- ռադիոզոնդարկման տվյալները հաղորդել ՀՕԿ-ի երեք տարածաշրջանային կենտրոններ ամենօրյա
- օզոնոմետրիական տվյալները հաղորդել ՀՕԿ-ի Տորոնտոյի (Կանադա) տարածաշրջանային կենտրոն ամսական
Գամմա ֆոնի շաբաթական տվյալները հաղորդել ՌԴ Օբնինսկ քաղաքի «Թայֆուն» գիտաարտադրական միավորմանը շաբաթական

 

4. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Ծրագրի լիարժեք իրականացման և Հայպետհիդրոմետի հետագա կայուն գործունեության ապահովման, նոր տեխնոլոգիաների ներդրման և մասնագիտական կադրերի վերապատրաստման նպատակով նախատեսվող միջոցառումներն են`

 

1. Մասնագետների ատեստավորման անցկացում.

 

2. Համագործակցում Երևանի Պետական Համալսարանի հետ` հիդրոօդերևութաբանական մասնագիտական խմբերի ուսանողներին աջակցելու, նրանց ուսումնական պրակտիկան կազմակերպելու և մասնագիտական աշխատանքով ապահովելու ուղղությամբ:

 

3. Միջոցների ձեռնարկում` ՀՕԿ-ի տարածաշրջանային կենտրոնների որակավորման բարձրացման կուրսերում վերապատրաստելու`

- 2004 թ.` 5 օդերևութաբան, 3 հիդրոլոգ, 1 ռադիոլոգ, 1 օզոնոմետրիստ:

- 2005 թ.` 6 օդերևութաբան, 4 հիդրոլոգ, 1 ռադիոլոգ, 1 կլիմատոլոգ:

- 2006 թ.` 3 օդերևութաբան, 3 հիդրոլոգ, 1 ռադիոլոգ, 2 օզոնոմետրիստ, 1 կլիմատոլոգ:

 

4. Մասնագետների մասնակցության ապահովում` համատեղ հիդրոմետրիական աշխատանքների կատարմանը` Արաքս-Սուրմալու, Ախուրյան-Հայկաձոր և Ախուրյան-Երվանդադաշտ ջրաչափական դիտակետերում:

 

5. Միջոցառումների իրականացում` նվիրված օդերևութաբանության և ջրի համաշխարհային օրերին:

 

6. Մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման, ինչպես նաև ՀՕԿ-ի և ԱՊՀ երկրների հետ կնքված միջպետական համաձայնագրերի և պայմանագրերի շրջանակներում անցկացվող կարևորագույն միջոցառումներին մասնակցության (այդ թվում` հրավիրող կազմակերպության կողմից գործուղման ծախսերի մասնակի կամ ամբողջությամբ փոխհատուցման դեպքում) ապահովում:

 

Հացահատիկային կուլտուրաների բերքատվության կանխատեսումը` վեգետացիայի վերահսկման ժամանակ 1 անգամ, գարնանը
Հացահատիկային կուլտուրաների միջին հանրապետական բերքատվության կանխատեսումը ցողունակալման ժամանակ 1 անգամ, գարնանը
Հացահատիկային կուլտուրաների միջին հանրապետական բերքատվության կանխատեսումը հասկակալման ժամանակ 1 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում
Տեղեկանք` հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի ցանքի ժամկետների վերաբերյալ 1 անգամ, փետրվար-մարտ ամիսներին
Կարտոֆիլի միջին հանրապետական բերքատվության կանխատեսումը 1 անգամ, գարնանը
Տեղեկանք` ջերմասեր կուլտուրաների ցանքի ժամկետների մասին` Արարատյան հովտում և նախալեռնային շրջաններում 1 անգամ, գարնանը
Բանջարաբոստանային կուլտուրաների հանրապետական բերքատվության կանխատեսում 1 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում
Ծիրանի և դեղձի ծաղկման ժամկետների կանխատեսում 1 անգամ, գարնանը
Ծիրանի բերքատվության կանխատեսում 1 անգամ, գարնանը
Արարատյան հովտում խաղողի ծաղկման ժամկետների կանխատեսում 1 անգամ, գարնանը
Խաղողի միջին հանրապետական բերքատվության կանխատեսումը 1 անգամ, գարնանը
Լեռնային խոտհարքներում խոտի համախառն բերքատվության կանխատեսում 1 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում
Գարնանացան գարու բերքատվության կանխատեսումը հանրապետությունում` ըստ զարգացման ֆազերի 2-3 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում
Հողի խոնավության պաշարների կանխատեսումը վեգետացիայի սկսվելուց առաջ` ըստ գոտիների 0-20,0-80 սմ հողաշերտում 1 անգամ, գարնանը
Տասնօրյակային ագրոբյուլետեններ յուրաքանչյուր տասնօրյակ
Բույսերի ձմեռային հանգստի շրջանի ագրոօդերևութաբանական բյուլետեն ամսական, ձմռան ընթացքում
Եղանակը և գյուղատնտեսական կուլտուրաների աճն ու զարգացումը շաբաթական տեսություն
Հարավային նախալեռնային գոտում աշնանացան ցորենի բերքահավաքի ժամանակ սպասվող ագրոկլիմայական պայմանների մասին 1 անգամ, ամռանը
Երևան քաղաքի, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի կլիմայական տեղեկագրերի հրատարակում 2004-2006 թթ.
Տեղումների կարճաժամկետ կանխատեսման մեթոդիկայի ներդնում 2005-2006 թթ.
Ազատի, Ախուրյանի և Ապարանի ջրամբարներ մուտք գործող հոսքի կանխատեսումներ 2004-2006 թթ.
Երաշտային պայմանների և գյուղատնտեսական կուլտուրաների բերքի կորուստների գնահատման և կանխատեսման մեթոդիկաների ներդնում 2005 թ.
Դեբեդ գետի ամսական հոսքի կանխատեսման մեթոդիկայի ներդնում 2004 թ.
Տարեգրերի և տեղեկագրերի կազմում մշտապես
- ագրոօդերևութաբանական  
- հիդրոլոգիական  
- ռադիոլոգիական  

 

5. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Ծառայության գործունեության ֆինանսական ապահովումն իրականացվում է`

 

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` Հայաստանի Հանրապետության կառավարության 14.08.2003 թ. «Հայաստանի Հանրապետության 2004-2006 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 1030-Ն որոշմամբ նախատեսված հատկացումների.

 

բ) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների.

 

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրների.

 

դ) միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի միջոցների հաշվին:

 

Ընթացիկ տարվա համար ծառայության սուբսիդավորման նպատակով բյուջետային ֆինանսավորման ծավալները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ բյուջեում` նշվում է առանձին տողով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան