Գլխավոր տեղեկություն
Համար
N 1571-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.03.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.12.24/62(297) Հոդ.1255
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

13 դեկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2003 թվականի N 1571-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման մասին» N 239 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 90 օր հետո։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 9
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
նոյեմբերի 21-ի N 1571-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ

 

Ապրանքախումբն ըստ ԱՏԳ ԱԱ-ի Արտադրանքի անվանումը
1 2
0202 Խոշոր եղջերավոր անասունների միս` սառեցրած
0203 21-0203 29 Խոզի միս` սառեցրած
0206 21 000, 0206 22 000, 0206 41 Խոշոր եղջերավոր անասունների և խոզի ենթամթերք` սառեցրած
0207 12, 0207 14, 0207 25, 0207 27, 0207 33, 0207 36 Ընտանի թռչունների միս և ենթամթերք` սառեցրած
0209 00 110 Խոզի ճարպ
0210 Միս և մսից ենթասննդամթերք` աղի, աղաջրի մեջ դրած, չորացրած կամ ապխտած
0303, 0304 20 Ձուկ, ձկան ֆիլե և ձկան միս` սառեցրած
0401, 0402, 0403 10, 0405 10, 0405 90, 0406 Կաթ և կաթնամթերք
0407 00 Թռչնի ձու
0713-0713 40 Սիսեռ, նուտ, ոսպ
0901, 0902 Սուրճ, թեյ
1006 Բրինձ
1101 00, 1103  Ալյուր, ձավար
1507 10 900, 1509 90 000, 1512 19 910, 1515 29 900 Սոյայի, ձիթապտղի, արևածաղկի, եգիպտացորենի յուղ (ձեթ)
1516, 1517 Կենդանական և բուսական ճարպեր, հիդրոգենիզացված յուղեր, մարգարին
1601 00-1605 Պատրաստի սննդամթերք՝ մսից, ձկից և խեցգետնանմաններից, կակղամորթներից և ջրային այլ անողնաշարավորներից
1701, 1702 90, 1703, 1704 Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն՝ կակաո չպարունակող
1805 00 000, 1806 Կակաոյի փոշի, շոկոլադ և կակաո պարունակող այլ սննդամթերք
1901 10 000 Մանկական սնունդ
1902-1905 (բացի 1905 90 300-ից) Մակարոնային արտադրանք, ալրային հրուշակեղեն
2001-2009 00 Մթերք՝ ստացված բանջարեղենի, պտուղների (մրգերի), ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից
2101-2105 00, 2106 90 100 Տարբեր սննդամթերք, խմորիչ, պաղպաղակ, հալած պանիր
2201-2209 00 Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ
2401 - 2403 Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ
2501 00 91 Կերակրի աղ
2523 21 000, 2523 90 300 Սպիտակ ցեմենտ՝ արհեստական ներկված կամ չներկված (պորտլանցեմենտ), պուզոլան-ցեմենտ
2707, 2710, 2711 Նավթամթերք
3102 - 3105 Պարարտանյութեր
3208, 3209 Ներկեր և լաքեր
3303 00-3306, 3307 10 000, 3307 20 000 Օծանելիք և հարդարաջուր, կոսմետիկական, մազերի խնամքի, բերանի խոռոչի հիգիենայի, սափրվելու, հակաքրտնքային միջոցներ և հոտազերծիչներ
3401, 3402 20, 3402 90 Օճառ, լվացող և մաքրող միջոցներ
3819 00 000, 3820 00 000 Արգելակային հեղուկներ, անտիֆրիզներ և հակասառցապատման պատրաստի հեղուկներ
3917 21 100, 3917 23 100 Պլաստմասսայե խողովակներ, փողրակներ, ճկափողեր և կցամասեր (օրինակ` միացքներ, ծնկեր, կցաշուրթեր) վինիլքլորիդի պոլիմերներից
3923 10 000-3923 30, 3924 10 000 Պլաստմասսայե իրեր՝ փաթեթավորման, փոխադրման և խոհանոցային ու ճաշի սպասքների
4011 10 000, 4011 20 Դողեր օդաճնշական` մարդատար, բեռնատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար
4012 (բացի 4012 90 900-ից) Դողեր օդաճնշական` վերականգնված կամ օգտագործված
4014 10 000, 4014 90 100 Հակաբեղմնավորիչներ, մանկական ծծակներ
4818 10, 4818 20, 4818 40, 5601 10 Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության իրեր` թղթից, թաղանթանյութի բամբակից, թաղանթանյութի մանրաթելի պաստառից, բամբակից
6111, 6209 Մանկական հագուստ և դրա պարագաներ` տրիկոտաժե՝ ձեռքի կամ մեքենայական գործվածք և տեքստիլ
6810 91 Երկաթբետոնե շինարարական կրող կոնստրուկցիաներ, բետոնից պատրաստվածքներ` ամրանավորված կամ չամրանավորված
7007 11 10, 7007 21 910 Անվտանգության ապակի` ներառյալ ամրացված ապակի (մխած) կամ բազմաշերտ, որոնք չափերով կամ ձևաչափերով թույլատրվում են դրանք օգտագործել վերգետնյա տրանսպորտի համար
7213 91 100 Ձողեր՝ շիկագլոցված ազատ կծկած կաժերով, ածխածնային պողպատից կլոր հատվածքի 14 մմ-ից պակաս տրամագծով՝ բետոնի ամրանավորման համար
7214 99 100 Ամրան ձողավոր` շիկագլոցված պարբերական պրոֆիլով բետոնի ամրանավորման համար
8311 10 900 Էլեկտրոդներ` էլեկտրաաղեղային եռքի համար
8509 (բացի 8509 90-ից) Կենցաղային էլեկտրամեխանիկական սարքեր
8516 (բացի 8516 80-ից և 8516 90-ից) էլեկտրական կենցաղային տաքացնող սարքեր, ջրաջեռուցիչներ, եռոցներ
8517 30 000 Կոմուտատորներ՝ հեռախոսային կամ հեռագրային կապի համար
8517 50 Ապարատներ կրող հաճախությամբ՝ հաղորդալարային կամ թվային հաղորդալարային կապի համակարգերի համար
8525 10 500, 8525 10 800, 8525 20 910, 8525 20 990 Ռադիոյի և հեռախոսային, ռադիոհեռագրային կապի, ռադիոհաղորդումների կամ հեռուստատեսային հաղորդիչ և ընդունիչ սարքավորումներ
8536 20 100, 8536 41, 8536 50 (բացի 8536 50 900-ից), 8536 61, 8536 69, 8536 90 Էլեկտրական սարքավորումներ` հոսանքի միացման, անջատման, ընդհատման, պաշտպանման և փոխադրման համար
9018 31 100 Ներարկիչներ` պլաստմասսայից, ասեղով կամ առանց ասեղի
9302 00 Ռևոլվերներ և ատրճանակներ (բացի 9303 և 9304 ապրանքախմբերում ընդգրկվածներից)
9303 20 950-ից Ողորկափող որսորդական և սպորտային հրազեն, այդ թվում` համակցված հրազեն
9303 30 000-ից Ակոսափող որսորդական և սպորտային հրազեն
9303 90 000-ից Ազդանշանային զենք
9304 00 000-ից Զսպանակային, օդաճնշիչ և գազային հրացաններ ու ատրճանակներ
9306 10 000-ից Գամիչ կամ նմանատիպ գործիքների կամ կենդանիների արդյունագործական սպանդի համար նախատեսված կարճ, դուրս թռչող ձողով ատրճանակների փամփուշտներ
9306 21 000-ից Ողորկավոր և որսորդական հրազենի փամփուշտներ
9306 29 700-ից, 9306 30 100-ից, 9306 30 300-ից, 9306 30 980-ից Ակոսափող և որսորդական հրազենի փամփուշտներ
9306 30 980-ից Գազային հրացանների և ատրճանակների փամփուշտներ, ազդանշանային զենքի փամփուշտներ և հրթիռներ
9502, 9503 (բացի 9502 91 000-ից և 9502 99 000-ից) Խաղալիքներ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
նոյեմբերի 21-ի N 1571-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Ծառայության ծածկագիրն ըստ ԲՄԾԴ-ի Ծառայության անվանումը
122101-122106,122200,122201, 122400, 122403,122404 Հանրային սննդի ծառայություններ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ