Գլխավոր տեղեկություն
Համար
N 1033-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.08.2004-21.04.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.08.18/44(343) Հոդ.968
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.07.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.08.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2 օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հուլիսի 2004 թվականի N 1033-Ն

 

«ԶՈԼԱՔԱՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9, 18 ու 22-րդ հոդվածներին և 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Մարտունու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն օրենքով սահմանված կարգով` առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Զոլաքարի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերություն:

2. Սահմանել`

ա) «Զոլաքարի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 241000 դրամ, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը` 1000 դրամ, և բաժնետոմսերի թիվը` 241.

բ) «Մարտունու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 35470000 դրամ, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը` 10000 դրամ, և բաժնետոմսերի թիվը` 3547:

3. «Զոլաքարի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հուլիսի 24
Երևան