Գլխավոր տեղեկություն
Համար
N 1535-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.12.2003-11.09.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.12.17/61(296) Հոդ.1213
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2010

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 դեկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2003 թվականի N 1535-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Ընդունել ի գիտություն, որ «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական հիմնարկի իրավահաջորդն է՝ փոխանցման ակտին համապատասխան:

3. «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական հիմնարկի տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող 803,3 հազ. դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Սահմանել, որ՝

ա) «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակն ու առարկան են՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի ոլորտում առկա իրավիճակի և շուկայի ուսումնասիրումը, վերլուծությունը, զարգացման միտումների և օրինաչափությունների կանխատեսումն ու բացահայտումը, Հայաստանի Հանրապետության տարածքում մշակութային գործունեության ապահովման նպատակով հասարակությանը յուրաժամ և հավաստի տեղեկատվության տրամադրումը, մշակույթի ոլորտին վերաբերող տեղեկատվական-վերլուծական նյութերի, ինչպես նաև «Զարկերակ» մշակութային պարբերականի պատրաստումն ու հրատարակումը, զանգվածային և էլեկտրոնային տեղեկատվության միջոցներով հայ մշակույթն ու արվեստը ներկայացնելը.

բ) «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

տեղեկատվության մեքենայական կրիչների վերարտադրում,

տվյալների մշակում, տվյալների հիմնապահեստների հետ կապված գործունեություն,

տեղեկատվական գործակալությունների գործունեություն,

հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում հետազոտությունների ու մշակումների իրականացում,

շուկայի իրավիճակի հետազոտում և հասարակական կարծիքի բացահայտում,

հրատարակչական գործ.

գ) «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևերով:

5. «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը:

6. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

բ) ապահովել «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

գ) հաստատել «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող (ամրացվող) գույքի կազմը:

7. «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված՝ պետական գրանցման, կնիքների պատրաստման թույլտվության համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին՝ առանց սահմանափակման՝ «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. նոյեմբերի 28
Երևան