Գլխավոր տեղեկություն
Համար
N 890-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.07.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.07.01/36(335) Հոդ.849
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.06.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

26 հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2004 թվականի N 890-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 116 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին» N 116 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշման 2-րդ կետով հաստատված` արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակների շնորհման կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

բ) որոշման 3-րդ կետով հաստատված` արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմում «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար» բառերը փոխարինել «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար» բառերով, իսկ 3-րդ տողից հանել «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար» բառերը.

գ) որոշման 4-րդ կետով հաստատված` արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի կանոնադրության մեջ`

հանել 1-ին կետի երկրորդ պարբերությունը,

հանել 3-րդ կետի «գ» ենթակետը,

4-րդ կետի «դ» ենթակետի երկրորդ պարբերության մեջ «փորձաքննական խմբեր» բառերը փոխարինել «փորձագետների հանձնախմբեր» բառերով,

8-րդ կետը «անդամներին» բառից հետո լրացնել «մրցանակաբաշխության նյութերի տրամադրման և» բառերով և նույն կետում «հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարը» բառերը փոխարինել «հանձնաժողովի քարտուղարը» բառերով,

12-րդ կետում «հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարին» բառերը փոխարինել «հանձնաժողովի քարտուղարին: Հանձնաժողովների նիստերին հանձնաժողովի անդամի մասնակցության անհնարինության դեպքում նիստին կարող է մասնակցել նրա կողմից լիազորված անձը» բառերով,

13-րդ կետում «հանձնաժողովի աշխատանքային խումբը» բառերը փոխարինել «հանձնաժողովի քարտուղարը» բառերով և նույն կետից հանել «որի տեխնիկական սպասարկումը կատարում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը» բառերը,

14-րդ կետում «աշխատանքային խմբի ղեկավարը» բառերը փոխարինել «քարտուղարը» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 19
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունիսի 10-ի N 890-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում (այսուհետ` որակի բնագավառ) Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակների շնորհման կարգն ու մրցույթին մասնակցելու հիմնական պայմանները, ինչպես նաև նշված բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակի մոդելը և չափանիշները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է արտադրանք թողարկող ու ծառայություններ մատուցող բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վրա (այսուհետ` կազմակերպություններ):

3. Որակի բնագավառում ամենամյա մրցույթի (այսուհետ` մրցույթ) կազմակերպման հիմնական նպատակներն արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացմանն ու դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելն ու խթանելն են:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4. Որակի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակների շնորհման նպատակով անցկացվում է մրցույթ հետևյալ կատեգորիաների կազմակերպությունների համար`

ա) մինչև 200 աշխատող ունեցող,

բ) 200-ից ավելի աշխատող ունեցող:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովը (այսուհետ` մրցանակաբաշխության հանձնաժողով) յուրաքանչյուր տարվա նոյեմբեր և հաջորդ տարվա հունիս-հուլիս ամիսներին 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հայտարարում է մրցույթ` տվյալ տարվա համար, և հայտնում մրցույթի պայմանները, իսկ յուրաքանչյուր մրցութային տարվա հոկտեմբերին հրապարակում է մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած կազմակերպությունների անվանացանկը:

6. Մրցույթին կամավորության սկզբունքով կարող են մասնակցել արտադրանք արտադրող և ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները` բացառությամբ ռազմական տեխնիկա արտադրող կազմակերպությունների:

Մրցանակակիր կազմակերպություններն իրավունք ունեն կրկնակի մասնակցելու մրցույթին` մրցանակի շնորհումից հետո 3 տարվանից ոչ շուտ:

Եթե մրցանակը շնորհվել է կազմակերպության մասնաճյուղին, ապա նա իրավունք ունի կրկնակի մասնակցելու մրցույթին` մրցանակի շնորհումից հետո 5 տարվանից ոչ շուտ:

7. Մրցույթին մասնակցելու համար ներկայացված փաստաթղթերը, որոնցում արտացոլված են որակի բնագավառում ձեռք բերված արդյունքները, քննարկման են ընդունվում միայն այն դեպքում, երբ այդ արդյունքները ձեռք են բերվել մրցույթի հայտարարման պահից առնվազն մեկ տարի առաջ:

8. Մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարը հայտը ներկայացվելու պահից ապահովում է կազմակերպությունից ստացված տեղեկատվության գաղտնիությունը:

9. Կազմակերպությունը մրցույթին մասնակցելու համար կատարում է դրամական վճարում` համաձայն սույն կարգի:

Սահմանված ժամկետներում վճարումներ չկատարած կազմակերպությունները զրկվում են մրցույթին մասնակցելու հնարավորությունից:

Մրցույթին մասնակցելուց հրաժարվելու դեպքում վճարված գումարները չեն վերադարձվում:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունը մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարին է ներկայացնում`

ա) մրցույթին մասնակցելու մասին հայտը` համաձայն N 1 ձևի,

բ) իրավաբանական անձը` նաև կազմակերպության կառուցվածքը,

գ) պետական ռեգիստրի վկայականի պատճենը:

Կազմակերպությունները հայտի ձևը և այն լրացնելու վերաբերյալ ցուցումները, ինչպես նաև լրացուցիչ տեղեկատվությունը կարող են ստանալ մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարից:

Հայտը ներկայացնելու վերջին ժամկետը մրցութային տարվա սեպտեմբերի 2-ն է:

11. Հայտն ստանալու պահից 15 օրվա ընթացքում մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարը կազմակերպությանը տեղեկացնում է նրան հավակնորդի կարգավիճակ տալու (կամ չտալու) և I ու II փուլերում աշխատանքների կատարման համար վճարումների հաշիվ-ապրանքագրերը ներկայացնելու վերաբերյալ որոշման մասին: Միաժամանակ` հավակնորդի կարգավիճակ ստացած կազմակերպություն է ուղարկում հարցաթերթիկ-հայտարարագրի ձևը և այն լրացնելու վերաբերյալ ցուցումները, ինչպես նաև հայտնում է տեղեկություններ ժամկետների մասին:

12. Կազմակերպությանը հավակնորդի կարգավիճակ չի տրվում այն դեպքում, երբ այդ կազմակերպությունը չի բավարարում սույն կարգի 4-9-րդ կետերով սահմանված` մրցույթին մասնակցելու հիմնական պայմանները: Մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարը դրա մասին գրավոր տեղեկացնում է կազմակերպությանը:

13. Հավակնորդի կարգավիճակ չստացած կազմակերպությունների բողոքարկումները ներկայացվում են մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարին` մինչև մրցութային տարվա հոկտեմբերի 5-ը:

Հավակնորդի կարգավիճակ չստացած կազմակերպությունների բողոքարկումները քննարկվում են մրցանակաբաշխության հանձնաժողովի նիստում: Բողոքարկումների քննարկման արդյունքները ներկայացվում են կազմակերպություն` մինչև մրցութային տարվա հոկտեմբերի 15-ը:

14. Մրցանակաբաշխության աշխատանքներն իրականացվում են 3 փուլով:

14.1. I փուլում ընդունվում, քննարկվում, գրանցվում, համակարգվում են մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտերը և ապահովվում մրցանակաբաշխության պայմանների մասին տեղեկատվությունը:

I փուլում կատարված աշխատանքների արժեքը 10000 դրամ է` գումարած ավելացված արժեքի հարկը:

14.2. II փուլի աշխատանքները կատարելու համար հավակնորդը մինչև մրցութային տարվա սեպտեմբերի 30-ը մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարին է ներկայացնում մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ հետևյալ նյութերը`

ա) հավակնորդի հարցաթերթիկ-հայտարարագիրը` համաձայն N 2 ձևի (2 օրինակ),

բ) կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների մասին տվյալները` համաձայն N 3 ձևի (1 օրինակ),

գ) հավակնորդի հաշվետվությունը` համաձայն N 4 ձևի (2 օրինակ),

դ) մրցանակաբաշխության I և II փուլերում կատարված աշխատանքների դիմաց վճարման անդորրագրերի պատճենները:

II փուլում կատարված աշխատանքների արժեքը ներառում է փաստաթղթերի փորձաքննության, մրցանակաբաշխության հանձնաժողովին ներկայացվող փորձագիտական եզրակացության և փորձաքննության արդյունքների հիման վրա փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքների ձևակերպման հետ կապված վճարներն ու ծախսերը:

II փուլում կատարված աշխատանքների արժեքը, կախված կազմակերպությունում աշխատողների թվից, չպետք է գերազանցի հետևյալ չափանիշները`

մինչև 200 աշխատողի դեպքում` 125 հազ. դրամ` գումարած ավելացված արժեքի հարկը,

200-ից ավելի աշխատողի դեպքում` 175 հազ. դրամ` գումարած ավելացված արժեքի հարկը:

II փուլում կատարված աշխատանքների արժեքի վճարման ժամկետը մինչև մրցութային տարվա հոկտեմբերի 5-ն է:

15. Հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի փորձաքննությունը և դրանց օբյեկտիվության ուսումնասիրությունը տեղում կատարում է տվյալ ոլորտին իրազեկ փորձագետների հանձնախումբը, որի կազմը հաստատում է մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահը:

16. Փորձագետների հանձնախմբի կողմից փաստաթղթերի փորձաքննությունը պետք է ավարտվի մրցութային տարվա հոկտեմբերի 10-ին:

17. Մրցանակակիրներին ընտրելու համար փորձագետների հանձնախմբի կողմից տեղում ուսումնասիրությունների կատարման մասին որոշումն ընդունում է մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահը` մինչև մրցութային տարվա հոկտեմբերի 15-ը:

18. III փուլի աշխատանքները տեղում կատարվում են հավակնորդների աշխատանքների ուսումնասիրության համար` նպատակ ունենալով պարզելու ներկայացված փաստաթղթերում տրված ինքնագնահատման օբյեկտիվությունը և վերլուծելու փաստաթղթերի նախնական փորձաքննության ժամանակ փորձագետների հանձնախմբի առջև ծառացած հարցերը:

18.1. Փորձագետների հանձնախումբը տեղում պետք է կազմի ուսումնասիրության ծրագիրը և այն համաձայնեցնի հավակնորդի հետ:

18.2. Հավակնորդը փորձագետների հանձնախմբին պետք է ապահովի համապատասխան պայմաններով` աշխատանքներն ըստ ծրագրի կատարելու համար:

18.3. Եթե հավակնորդի ստորաբաժանումները մասամբ տեղաբաշխված են արտերկրում, ապա դրանք պետք է ընդգրկվեն կազմակերպության կառուցվածքում, և հաշվետվության մեջ պետք է ներկայացվի այդ տարածքներում ստորաբաժանման գործունեությունը: Այն ստորաբաժանումները, որոնք չեն գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում, ենթակա չեն տեղում ուսումնասիրության:

18.4. Կազմակերպությունում ուսումնասիրությունը կատարվում է մրցութային տարվա հոկտեմբերի 15-30-ը:

18.5. III փուլի աշխատանքների կատարման արժեքը սահմանվում է մրցանակաբաշխության հանձնաժողովի և հավակնորդի միջև կնքված պայմանագրով, որի որոշման ժամանակ պետք է հաշվի առնվեն`

ա) փորձագետների գործուղման ծախսերը,

բ) ուսումնասիրությունների կազմակերպման հետ կապված ծախսերը և կատարված աշխատանքների դիմաց վճարը` ելնելով տեղում ուսումնասիրվող ստորաբաժանումների թվից,

գ) ուսումնասիրության արդյունքների հիման վրա փորձագիտական եզրակացություն կազմելու հետ կապված ծախսերը,

դ) մրցանակաբաշխության հանձնաժողովին ներկայացնելու համար ուսումնասիրության արդյունքների հիման վրա փաստաթղթերի նախապատրաստման ծախսերը:

III փուլի աշխատանքների կատարման համար վճարման ժամկետը մինչև մրցութային տարվա նոյեմբերի 5-ն է:

19. Փորձագետների հանձնախմբերը նախապատրաստում և մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարի միջոցով հանձնաժողովի անդամներին ու հավակնորդներին են ուղարկում փորձաքննության արդյունքների մասին եզրակացությունները` նշելով այն բնագավառները, որտեղ հնարավոր է իրականացնել բարելավումներ:

20. Սույն կարգի 18.5-րդ կետով սահմանված վճարումների գումարից պետք է կատարվեն փորձագետների կողմից կատարված աշխատանքների դիմաց, ինչպես նաև` ըստ ներկայացված հաշիվ-ապրանքագրի, նրանց տրանսպորտային ծախսերի վճարումները:

 

IV. ՀԱՎԱԿՆՈՐԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

21. Հավակնորդ կազմակերպության գնահատումը կատարվում է փորձագետների հանձնախմբի կողմից, որը ղեկավարում է փորձագետների հանձնախմբի ղեկավարը:

22. Գնահատումն արտահայտվում է այն միավորների ընդհանուր գումարով, որոնք նշանակում են փորձագետների հանձնախմբերը` համաձայն N 5 ձևում ներկայացված մրցանակի մոդելի 1-9-րդ չափանիշների:

23. «Հնարավորություններ» խմբի 1-5-րդ չափանիշները գնահատվում են 3 տարրով`

ա) մոտեցման կատարելություն,

բ) մոտեցման խորություն,

գ) մոտեցման գնահատում և վերանայում:

Այս տարրերի բնութագիրը և դրանց գնահատման սանդղակների միավորները (տոկոսներով) ներկայացված են N 6 ձևում:

Յուրաքանչյուր ուղղության (N 5 ձևի 1-ին կետի «ա» ենթակետ-5-րդ կետի «ե» ենթակետ) չափանիշների համար նշանակվում են գնահատականներ (տոկոսներով)` համաձայն N 6 ձևի յուրաքանչյուր տարրի` մոտեցման կատարելություն, մոտեցման խորություն, մոտեցման գնահատում և վերանայում, համար առանձին:

Նշանակված գնահատականների հիման վրա յուրաքանչյուր ուղղության չափանիշների համար որոշվում է ընդհանուր գնահատականը` 1-5 (տարրերի միջին թվաբանականը)` տոկոսներով:

24. Յուրաքանչյուր ուղղության չափանիշների ընդհանուր գնահատականը` տոկոսներով, հաշվարկվում է` հաշվի առնելով գնահատման տեսակարար կշիռը (N 4 ձևի 8-րդ կետ): Յուրաքանչյուր չափանիշի գնահատականը` տոկոսներով, վերածվում է համապատասխան թվի միավորների` հաշվի առնելով դրա տեսակարար կշիռը` 1, 2, 3, 4 և 5-րդ չափանիշների համար` համապատասխանաբար 1, 1, 1.2, 1 և 1.3:

25. «Արդյունքներ» խմբի 6-9-րդ չափանիշները գնահատվում են հետևյալ 2 տարրով`

ա) նվաճումներ,

բ) ընդգրկման խորություն:

Այս տարրերի բնութագրերը և գնահատման սանդղակների միավորները (տոկոսներով) ներկայացված են NN 6 և 7 ձևերում:

Յուրաքանչյուր ուղղության (N 5 ձևի 6-րդ կետի «ա» ենթակետ-9-րդ կետի «բ» ենթակետ) չափանիշների համար յուրաքանչյուր տարրի նվաճումների և ընդգրկման խորության վերաբերյալ առանձին, N 7 ձևին համապատասխան, նշանակվում են գնահատականներ` տոկոսներով:

Նշանակված գնահատականների հիման վրա 6-9-րդ յուրաքանչյուր ուղղության չափանիշի համար որոշվում է ընդհանուր գնահատականը (տարրերի միջին թվաբանականը)` տոկոսներով:

Յուրաքանչյուր ուղղության չափանիշների ընդհանուր գնահատականը (տոկոսներով) հաշվարկվում է` հաշվի առնելով գնահատման տեսակարար կշիռը (N 4 ձևի 8-րդ կետ):

Յուրաքանչյուր չափանիշի գնահատականը (տոկոսներով) վերածվում է համապատասխան քանակի միավորների` հաշվի առնելով դրա տեսակարար կշիռը` 6, 7, 8 և 9-րդ չափանիշների համար համապատասխանաբար` 1.8, 0.9, 0.6 և 1.2:

26. Հավակնորդ կազմակերպության գնահատումը որոշվում է յուրաքանչյուր ուղղության չափանիշի համար` համաձայն սույն կարգի 25-27-րդ կետերին համապատասխան ստացված միավորների ընդհանուր գումարի:

Փորձագետների հանձնախմբի գլխավոր փորձագետը գնահատման արդյունքների հիման վրա լրացնում է NN 6 և 8 ձևերում տրված ընդհանուր տողերը և ներկայացնում մրցանակաբաշխության հանձնաժողովին:

 

V. ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

27. Կազմակերպության կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննության և կազմակերպության տեղում ուսումնասիրության ու փորձագետների հանձնախմբի կողմից ներկայացված գնահատման «Հիմնավորումներ» և «Արդյունքներ» խմբերի չափանիշների արդյունքների հիման վրա մրցանակաբաշխության հանձնաժողովն ըստ արտադրանքների կամ ծառայությունների ոլորտների նախապատրաստում է մրցանակակիրների վերաբերյալ առաջարկություններ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

28. Մրցանակները շնորհվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն, որը հրապարակվում է մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով` Որակի համաշխարհային օրվա կապակցությամբ (մրցութային տարվա նոյեմբեր ամսվա երկրորդ շաբաթվա ընթացքում):

Մրցանակակիրներին, որպես պարգև, հանձնվում է մրցանակ` որակը խորհրդանշող հուշանշան և դիպլոմ: Մրցանակաբաշխության արարողությունն անցկացվում է Որակի համաշխարհային օրվա շրջանակներում` Հայաստանի Հանրապետության կառավարության շենքում:

29. Չի թույլատրվում արտադրանքի վրա կամ դրա շահագործման (օգտագործման) փաստաթղթերում կիրառել որակի հուշանշանի խորհրդանիշը:

30. Որակի մրցանակ ստացած կազմակերպությունը կարող է հուշանշանի խորհրդանիշը կիրառել իր գովազդային նյութերում` առանց ժամկետի սահմանափակման:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ _______ ԹՎԱԿԱՆԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Կազմակերպության պաշտոնական անվանումը _____________________________________

(որպես իրավաբանական անձ)

__________________________________________________________________

 

Հասցեն _____________________________________________________________

 

Սեփականության ձևը ____________________________________________________

 

Գործունեության հիմնական տեսակները _________________________________________

 

__________________________________________________________________

Տնտեսական դատարանի կողմից կազմակերպությունը ճանաչվել է սնանկ, կամ առկա է նման որոշում`

 

 

 Այո
 
 Ոչ

 

Պաշտոնատար անձի անունը, ազգանունը ________________________________________

 

__________________________________________________________________

 

Պաշտոնը ____________________________________________________________

 

Կազմակերպության հասցեն _________________________________________________

 

Աշխատանքային հեռախոսահամարը ____________________ Ֆաքսը ___________________

 

Էլեկտրոնային փոստը _____________________________________________________

 

Կազմակերպության աշխատողների ընդհանուր թիվը` հայտը ներկայացնելու պահի դրությամբ __________________________________________________________________

 

Կազմակերպությունը մասնակցել է նախորդ մրցույթներին`

 

 

 Այո
 
 Ոչ _____________________

(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

 

Կազմակերպության այն ներկայացուցիչների տվյալները, որոնցից կարելի է ստանալ լրացուցիչ տեղեկատվություն`

 

1. Անունը, ազգանունը ____________________________________________________

 

Պաշտոնը ____________________________________________________________

 

Կազմակերպության հասցեն _________________________________________________

 

Աշխատանքային հեռախոսահամարը ___________________ Ֆաքսը ___________________

 

Էլեկտրոնային փոստը ____________________________________________________

 

2. Անունը, ազգանունը ___________________________________________________

 

Պաշտոնը ___________________________________________________________

 

Կազմակերպության հասցեն ________________________________________________

 

Աշխատանքային հեռախոսահամարը ___________________ Ֆաքսը ___________________

 

Էլեկտրոնային փոստը ____________________________________________________

 

Պաշտոնատար անձի

_______________
(ստորագրությունը)

_______________
(անունը, ազգանունը)

 

 

 

Կ. Տ. ____ ______________ 200  թ.

 

Մրցույթին մասնակցելու իրավունքի որոշման մասին մրցանակաբաշխության հանձնաժողովի եզրակացությունը

 

 

Գրանցման համարը ________________

 

 

 

 

 

 

Ձև N 2

 

Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ Ի Կ  -  Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ________ ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻ

 

Հավակնորդ կազմակերպության պաշտոնական անվանումը ______________________________

 

__________________________________________________________________

 

Հասցեն _____________________________________________________________

 

Պաշտոնատար անձի անունը, ազգանունը ________________________________________

 

Պաշտոնը ____________________________________________________________

 

Կազմակերպության հասցեն _________________________________________________

 

Աշխատանքային հեռախոսահամարը ____________________ Ֆաքսը ___________________

 

Էլեկտրոնային փոստը _____________________________________________________

 

Հավակնորդի աշխատողների ընդհանուր թիվը` հայտը ներկայացնելու պահի դրությամբ _____________

 

Մասնաճյուղերի ընդհանուր թիվը _____________________________________________

 

Մրցանակաբաշխության հանձնաժողովին ներկայացվող փաստաթղթերը`

 

ա) հարցաթերթիկ-հայտարարագիրը,

բ) կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների մասին տվյալները, եթե դրանք գտնվում են տարբեր հասցեներում,

գ) վճարման ապրանքագրի պատճենը,

դ) հավակնորդի հաշվետվությունը:

 

Կազմակերպության այն պաշտոնատար անձի տվյալները, ով կարող է լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել և կազմակերպել տեղում ուսումնասիրությունների կատարում`

 

Անունը, ազգանունը _____________________________________________________

 

Պաշտոնը ____________________________________________________________

 

Կազմակերպության հասցեն _________________________________________________

 

Աշխատանքային հեռախոսահամարը ___________________ Ֆաքսը ___________________

 

Էլեկտրոնային փոստը _____________________________________________________

 

Վճարումը` I փուլի համար __________________________________________________

 

Կանխավճարը` II փուլի համար _______________________________________________

 

Վճարող կազմակերպության անվանումը _________________________________________

 

__________________________________________________________________

 

Հ ա յ տ ա ր ա ր ա գ ի ր

 

Հավակնորդ կազմակերպության անունից հայտնում եմ, որ կազմակերպությունը համաձայն է կատարել մրցույթի մասնակիցների համար սահմանված կանոնները: Կազմակերպությունը համաձայն է տեղում ուսումնասիրություններ անցկացնելու ժամանակ աջակցել փորձագետների հանձնախմբի աշխատանքներին և պատրաստ է վճարել դրա հետ կապված բոլոր ծախսերը:

 

Պաշտոնատար անձի

_______________
(ստորագրությունը)

_______________
(անունը, ազգանունը)

 

____ ______________ 200  թ.

 

Ձև N 3

 

Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Անվանումը,
հասցեն

Հարաբերական չափը
(տոկոս)

Հավակնորդի
հաշվետվության այն բաժնի
համարը, որտեղ
նկարագրված է
կազմակերպության
ստորաբաժանումը

Արտադրվող արտադրանքի
կամ մատուցվող
ծառայության տեսակը,
դրա նորմատիվ
փաստաթղթի նշագիրը

աշխատողները

վաճառքի
ծավալը

1 2 3 4 5

 

 

 

       

 

Ձև N 4

 

Հ Ա Վ Ա Կ Ն Ո Ր Դ Ի  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

1. Յուրաքանչյուր հավակնորդ մրցույթին մասնակցելու համար պետք է կատարի որակի բնագավառի իր աշխատանքների մակարդակի ու արդյունքների ինքնագնահատում և, համաձայն սույն կարգի N 5 ձևում ներկայացված որակի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակի մոդելի ու չափանիշների, պետք է կազմի հաշվետվություն, որը պետք է ներառի`

ա) բովանդակությունը (նշելով յուրաքանչյուր ուղղության համապատասխան չափանիշը),

բ) կազմակերպության գործունեության համառոտ բնութագիրը,

գ) կազմակերպության կառուցվածքը,

դ) կազմակերպության գործունեության նկարագրությունը և այդ գործունեության արդյունքները` բոլոր 9 չափանիշով և 32 ուղղությամբ:

2. Բովանդակության համառոտ բնութագիրը.

Բովանդակությունը պետք է լինի տպագրված, 3 էջից ոչ ավելի, որտեղ պետք է գործնականում նշված լինեն ակտիվության հիմնական փաստերը, որոնք հաշվի են առնվում հավակնորդին գնահատելու ժամանակ: Բնութագիրը պետք է ներառի`

ա) կազմակերպության գրանցման ամսաթիվը,

բ) աշխատողների թիվը,

գ) կազմակերպության զարգացման հիմնական փուլերը,

դ) սեփականության ձևը,

ե) արտադրանքի կամ ծառայությունների հիմնական տեսակները,

զ) արտադրանքի կամ ծառայությունների որակի նկատմամբ հիմնական պահանջները,

է) շուկայի հիմնական տեսակները (տեղական, տարածքային, ազգային կամ միջազգային),

ը) հիմնական սպառողների բնութագրերը (գնորդներ, այլ շահագրգիռ կողմեր, պետություն),

թ) հավակնորդին ներկայացնելու համար այլ կարևոր տվյալներ,

ժ) կազմակերպության հասցեն:

3. Հաշվետվության մեջ պետք է արտացոլվեն կազմակերպության գործունեության ուղղությունները և ձեռք բերված արդյունքները` յուրաքանչյուր ուղղության չափանիշին համապատասխան (N 5 ձևի 1-ին կետի «ա», «բ» ենթակետեր և այլն):

Հաշվետվությունը ձևակերպելիս չափանիշների համարներն ու անվանումները և դրանց ուղղությունները պետք է համապատասխանեն N 5 ձևում նշված համարներին և անվանումներին:

Տեղեկատվությունը պետք է լինի համառոտ, սպառիչ և պետք է ներառի հաշվետվությունը հիմնավորող փաստացի նյութերը: Հաշվետվության ձևակերպմանը ներկայացվող պահանջները տրված են սույն ձևի 9-րդ կետում:

4. Սույն ձևի և N 5 ձևի պահանջներին չհամապատասխանող հաշվետվությունները քննարկման չեն ներկայացվում:

5. Կազմակերպության հնարավորությունները բնութագրող չափանիշների մասին հաշվետվության մեջ տեղեկատվությունը պետք է վերաբերի հետևյալ 3 տարրին`

առաջին` անհրաժեշտ է բնութագրել աշխատանքի ձևերն ու մեթոդները, որոնք բնութագրում են չափանիշը, ինչպես նաև անհրաժեշտ է գործունեության շրջանակներում ներկայացնել դրանց կիրառման հիմնավորումները: Այս տարրը փորձագետների կողմից գնահատվում է որպես մոտեցման կատարելություն,

երկրորդ` անհրաժեշտ է ցույց տալ, թե կազմակերպությունը որքանով է իր շրջանակներում լայնորեն և համակարգված կիրառում այդ ձևերն ու մեթոդները` «ուղղահայաց» կտրվածքով` ըստ կառավարման մակարդակի, «հորիզոնական» կտրվածքով` ըստ կազմակերպության գործունեության բնագավառների և ստորաբաժանումների: Այս տարրը փորձագետների կողմից գնահատվում է որպես մոտեցման խորություն,

երրորդ` անհրաժեշտ է կատարելագործման նպատակով նկարագրել, թե ինչպես են իրականացվում մոտեցման գնահատումը և վերանայումը: Այս տարրը փորձագետների կողմից գնահատվում է որպես մոտեցման գնահատում և վերանայում:

6. Արդյունքները բնութագրող չափանիշները պետք է ներառեն հետևյալ տվյալները`

ա) ցուցանիշներ, որոնցով կազմակերպությունը գնահատում է իր արդյունքները, և այդ ցուցանիշների փոփոխման միտումը ցանկալի է ներկայացնել վերջին 3-5 տարվա համար: Նվաճված ցուցանիշների փաստացի փոփոխման միտումն անհրաժեշտ է ներկայացնել` համադրելով պլանավորվածի հետ:

Անհրաժեշտ է կազմակերպության ցուցանիշները համեմատել այլ կազմակերպությունների, մրցակիցներին հայտնի լավագույն դասի կազմակերպությունների համանման ցուցանիշների հետ:

Փորձագետներն այդպիսի տարրը գնահատում են որպես նվաճում.

բ) անհրաժեշտ է փաստացի նվաճված ցուցանիշների փոփոխությունների ուղղվածությունը համադրել պլանավորվածի հետ:

Փորձագետներն այդպիսի տարրը գնահատում են որպես ընդգրկման խորություն:

Արդյունքների մասին տեղեկատվությունը նպատակահարմար է ներկայացնել պարզ ժամանակացույցներով և դիագրամներով, ինչպես նաև համառոտ մեկնաբանություններով, որոնք թույլ կտան ըմբռնել ներկայացված քանակական տվյալների կարևորությունն ու առանձնահատկությունները:

Ֆինանսական ձեռքբերումների մասին տվյալները, ելնելով տեղեկատվության գաղտնիության պահպանության նկատառումներից, նպատակահարմար է ներկայացնել հարաբերական միավորներով:

7. Տեղեկատվությունը նախապատրաստելիս անհրաժեշտ է հաշվի առնել բնութագրերը` օգտագործելով գնահատման ժամանակ առկա հնարավորությունների և արդյունքների չափանիշները:

8. Հաշվետվությունը կազմելիս անհրաժեշտ է հաշվի առնել չափանիշների տեսակարար կշիռը, ինչպես նաև այն հանգամանքը, որ բոլոր ուղղությունների չափանիշները` 1, 2, 3, 4 և 9 (օրինակ` N 5 ձևի 1-ին կետի «ա», «բ», «գ» ենթակետեր), ունեն միևնույն կշիռը` բացառությամբ 5, 6, 7 և 8-րդ չափանիշների, որոնց մեջ միավորները բաշխվում են հետևյալ կերպ`

 

25 միավոր

30 միավոր

30 միավոր

30 միավոր

25 միավոր

 

145 միավոր

55 միավոր

65 միավոր

25 միավոր

15 միավոր

45 միավոր


9. Հավակնորդ կազմակերպության հաշվետվության ձևակերպմանը ներկայացվող պահանջները`

9.1. Հաշվետվությունը պետք է տպագրվի A4 ձևաչափի սպիտակ թղթի մի կողմի վրա (տողերի հեռավորությունը` ոչ կրկնակի բացատով):

Հաշվետվությունը կարող է տպագրվել տպագրական մեքենայով (տողերի հեռավորությունը` ոչ կրկնակի բացատով):

Հաշվետվությունը (ներառելով նկարները, ժամանակացույցները, գծագրերը, աղյուսակները և հավելվածները) պետք է կազմված լինի առնվազն 50 թերթից:

9.2. Հաշվետվության թերթերը պետք է լինեն համարակալված: Յուրաքանչյուր թերթ պետք է ներառի ոչ թե կազմակերպության անվանումը, այլ մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմակերպության հայտի գրանցման համարը:

Համառոտագրությունների, հապավումների, տերմինների և նշանների պարզաբանումները, ինչպես նաև կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների տեղաբաշխման ցանկը ներկայացվում են հավելվածի տեսքով:

Տիտղոսաթերթի վերին աջ անկյունում կամ հաշվետվության կազմի վրա նշվում է հայտի գրանցման համարը:

9.3. Հաշվետվության բոլոր օրինակները պետք է հաստատված լինեն կազմակերպության պաշտոնատար անձի կողմից:

Հաշվետվության հաստատման տվյալները (ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ (առանց չակերտների), հաշվետվությունը հաստատող պաշտոնատար անձի տվյալները (անվանատառը, ազգանունը), ստորագրությունը և հաստատման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը) տեղաբաշխվում են հաշվետվության տիտղոսաթերթի վերին աջ անկյունում:

9.4. Նպատակահարմար չէ կոշտ (ստվարաթղթե) կազմերի օգտագործումը, քանի որ այն դժվարացնում է հաշվետվություններից օգտվելը:

Նպատակահարմար չէ տեսաժապավենների և ձայնաժապավենների ընդունումը:

 

Ձև N 5

 

ՈՐԱԿԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՄՈԴԵԼԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Մրցույթի մասնակիցները գնահատվում են 2 խումբ ներառող միավորների չափանիշների մոդելի կիրառմամբ:

Չափանիշների առաջին խումբը բնութագրում է կազմակերպության կողմից որակի բնագավառում նվաճումների ձեռքբերման հնարավորությունները (այսուհետ` հնարավորություններ):

Չափանիշների երկրորդ խումբը բնութագրում է կազմակերպության ձեռք բերած հաջողությունների արդյունքները (այսուհետ` արդյունքներ):

Առաջին խումբը ներառում է հետևյալ չափանիշները`

ա) ղեկավարության առաջնորդությունը (ղեկավարության դերը` որպես առաջնորդ),

բ) անձնակազմը,

գ) որակի բնագավառում կազմակերպության քաղաքականությունը և ռազմավարությունը,

դ) գործընկերությունը և ռեսուրսները,

ե) կազմակերպության կողմից իրականացվող գործընթացները:

Երկրորդ խումբը ներառում է հետևյալ չափանիշները`

ա) աշխատակազմի բավարարվածությունը,

բ) սպառողների բավարարվածությունն արտադրանքի կամ ծառայության որակով,

գ) հանրության վրա կազմակերպության ազդեցությունը,

դ) կազմակերպության աշխատանքի արդյունքները:

 

Որակի ապահովման բնագավառում մրցանակի մոդելը

 

Ներմուծեք նկարագրությունը_18636

 

1. Ղեկավարության առաջնորդությունը

 

Ղեկավարության առաջնորդության չափանիշները պետք է բնութագրեն գործունեության հետևյալ 4 ուղղությունը`

ա) ղեկավարության կողմից` կազմակերպության նշանակությանը համապատասխանող կանխատեսումների, քաղաքականության և ռազմավարության նպատակների մշակում, անձնական օրինակով կազմակերպության ղեկավարում,

բ) ղեկավարության մասնակցությունը կազմակերպության որակի կառավարման համակարգի մշակման, ներդրման և անընդհատ բարելավման նախագծերի, նոր մեթոդների, լուծումների որոնումների գործընթացներին,

գ) ղեկավարության մասնակցությունն սպառողների, գործընկերների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ իրականացվող աշխատանքներին,

դ) ղեկավարության կողմից կազմակերպության անձնակազմին աջակցում և խրախուսում:

 

2. Անձնակազմը

 

Անձնակազմի չափանիշները պետք է բնութագրեն, թե կազմակերպությունն ինչպե՞ս է կառավարում անձնակազմը` անհատական, խմբային և ամբողջ կազմակերպության մակարդակով, զարգացնում և օգտագործում նրա գիտելիքներն ու ներուժը, պլանավորում գործունեության տեսակները` քաղաքականությունը և ռազմավարությունը կենսագործելու նպատակով:

Չափանիշները ներառում են գործունեության հետևյալ 5 ուղղությունը`

ա) պլանավորում, ղեկավարում և անձնակազմի հետ իրականացվող աշխատանքների բարելավում,

բ) գիտելիքների մակարդակի որոշում, դրա զարգացմանն աջակցում և անձնակազմի իրազեկության ապահովում,

գ) կազմակերպության ռազմավարությունը և քաղաքականությունը կենսագործելու նպատակով անձնակազմի ներգրավում և նրան` իրավասություններով լիազորում,

դ) անձնակազմի հետ շփումների ապահովում,

ե) անձնակազմի խրախուսում և նրա մասին հոգ տանելը:

 

3. Որակի բնագավառում կազմակերպության քաղաքականությունը և ռազմավարությունը

 

Որակի բնագավառում կազմակերպության քաղաքականության և ռազմավարության չափանիշները պետք է բնութագրեն, թե ինչպե՞ս է կազմակերպությունն իրականացնում նշանակման և զարգացման ռազմավարությունը, մշակում քաղաքականությունը, ծրագրերը, նպատակները և գործընթացները` ուղղակի կողմնորոշվելով շահագրգիռ կողմերի պահանջմունքներով ու սպասելիքներով:

Չափանիշները ներառում են գործունեության հետևյալ 5 ուղղությունը`

ա) քաղաքականության և ռազմավարության մշակման համար սպառողների ու շահագրգիռ կողմերի առկա և ապագա պահանջմունքների ու սպասելիքների որոշում,

բ) քաղաքականության և ռազմավարության մշակման համար ստացված չափումների, հետազոտությունների, ճանաչողական և ստեղծագործական արդյունքների հիման վրա տեղեկատվության օգտագործում,

գ) քաղաքականության և ռազմավարության մշակում, վերլուծություն ու արդիականացում` հաշվի առնելով օրենսդրական և այլ պարտադիր պահանջները,

դ) հիմնական գործընթացների շրջանակներում քաղաքականության և ռազմավարության ծավալում,

ե) անձնակազմին քաղաքականության և ռազմավարության մասին տեղեկատվությամբ ապահովում և դրա կենսագործում:

 

4. Գործընկերությունը և ռեսուրսները

 

Գործընկերության և ռեսուրսների չափանիշները պետք է բնութագրեն, թե ինչպե՞ս է կազմակերպությունը պլանավորում ու ղեկավարում ներքին ռեսուրսները, ինչպես նաև` փոխհամագործակցումն արտաքին գործընկերների հետ, և թե ինչպե՞ս է ղեկավարում դրանք` քաղաքականությունը և ռազմավարությունը կենսագործելու և գործընթացներն արդյունավետ իրականացնելու համար:

Չափանիշները ներառում են գործունեության հետևյալ 5 ուղղությունը`

ա) արտաքին գործընկերներ,

բ) ֆինանսական ռեսուրսներ,

գ) ենթակառուցվածք և նյութական ռեսուրսներ,

դ) տեխնոլոգիաներ,

ե) տեղեկատվություն և գիտելիքներ:

 

5. Կազմակերպության կողմից իրականացվող գործընթացները

 

Կազմակերպության կողմից իրականացվող գործընթացները պետք է բնութագրեն, թե ինչպե՞ս է կազմակերպությունը նախագծում գործընթացները, կառավարում գործընթացները և կատարելագործում դրանք` քաղաքականությունը և ռազմավարությունը կենսագործելու, ինչպես նաև իր սպառողների և այլ շահագրգիռ կողմերի պահանջմունքներն ու սպասելիքները բավարարելու և արժեքներ ստեղծելու համար:

Չափանիշները ներառում են գործունեության հետևյալ 5 ուղղությունը`

ա) գործընթացների պարբերաբար նախագծում և կառավարում,

բ) գործընթացների կատարելագործում` օգտագործելով ինովացիաները` սպառողի և այլ շահագրգիռ կողմերի լրիվ պահանջմունքներն ու սպասելիքները բավարարելու համար,

գ) սպառողի սպասվելիք պահանջմունքների հիման վրա արտադրանքի (ծառայության) նախագծում և մշակում,

դ) արտադրանքի (ծառայության) արտադրում (մատուցում), մատակարարում (սպասարկում),

ե) կառավարում և սպառողների հետ փոխհարաբերությունների բարելավում:

 

6. Աշխատակազմի բավարարվածությունը

 

Աշխատակազմի բավարարվածությունը պետք է բնութագրվի այն արդյունքներով, որոնց կազմակերպությունը հասել է անձնակազմի պահանջների բավարարման առումով:

Չափանիշները ներառում են գործունեության հետևյալ 2 ուղղությունը`

ա) կազմակերպության գործունեության ցուցանիշների ընկալումն անձնակազմի կողմից,

բ) կազմակերպության աշխատանքի ցուցանիշները` անձնակազմի բավարարվածության բարձրացման առումով:

 

7. Սպառողների բավարարվածությունն արտադրանքի կամ ծառայության որակով

 

Արտադրանքի կամ ծառայության որակով սպառողների բավարարվածությունը բնութագրվում է այն արդյունքներով, որոնց կազմակերպությունը հասել է արտաքին սպառողների հետաքրքրությունների բավարարման առումով:

Չափանիշները ներառում են հետևյալ 2 ուղղությունը`

ա) արտադրանքի կամ ծառայության որակի ընկալում սպառողների կողմից` սկսած նորմատիվ փաստաթղթերի մշակումից մինչև արտադրանքի (ծառայության) ընդունումը և արտադրանքի կամ ծառայության նորմատիվ փաստաթղթերի պահանջներին դրանց համապատասխանության ապահովումը,

բ) կազմակերպության ցուցանիշների զարգացումը` սպառողների բավարարվածության ապահովման առումով:

 

8. Հանրության վրա կազմակերպության ազդեցությունը

 

Հանրության վրա կազմակերպության ազդեցությունը բնութագրվում է այն արդյունքներով, որոնց կազմակերպությունը հասել է տեղական, ազգային և միջազգային (շուկայի) մակարդակներով հանրության պահանջների բավարարմամբ:

Չափանիշները ներառում են գործունեության հետևյալ 2 ուղղությունը`

ա) հանրության կողմից կազմակերպության գործունեության ցուցանիշների ընկալումը,

բ) կազմակերպության աշխատանքի ցուցանիշները` հանրության բավարարվածությունը մեծացնելու առումով:

 

9. Կազմակերպության աշխատանքների արդյունքները

 

Կազմակերպության աշխատանքների արդյունքները բնութագրվում են այն արդյունքներով, որոնց կազմակերպությունը հասել է աշխատանքում պլանավորված նպատակների առումով:

Չափանիշները ներառում են գործունեության հետևյալ 2 ուղղությունը`

ա) կազմակերպության աշխատանքների ֆինանսական ցուցանիշները,

բ) կազմակերպության արտադրանքի (ծառայության) որակը և այլ աշխատանքների արդյունքները:

 

Ձև N 6

 

«ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՄԲԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Տար-
րը

Բնութագիրը

Սանդղակը

0 տոկոս

25 տոկոս

50 տոկոս

75 տոկոս

100 տոկոս

1

2

3

4

5

6

7

Մո-
տեց-
ման
կատա-
րելու-
թյունը

Հիմնավորում`
- մոտեցումը տրամաբանորեն հիմնավորված է,
- գործընթացները մշակված են,
- մոտեցումը կողմնորոշված է շահագրգիռ կողմերի պահանջմունքների բավարարմանը.

Չկան ապացույցներ
(կամ պատահական են):


որոշ ապացույցներ





ապացույցներ պարզ ապացույցներ բազմակողմանի ապացույցներ
Ներդաշնակում`
- մոտեցումն ուղղված է քաղաքականության և ռազմավարության իրականացմանը,
- մոտեցումը ներդաշնակված է աշխատանքային գործընթացներին,
- մոտեցումը համաձայնեցված է այլ մոտեցումների հետ
Չկան ապացույցներ
(կամ պատահական են):
որոշ ապացույցներ ապացույցներ պարզ ապացույցներ բազմակողմանի ապացույցներ
Տարրի գնահատականը (տոկոս)

-

-

0

5

10

15

20

25

30

35

40

45

50

55

60

65

70

75

80

85

90

95

100

-

Մո-
տեց-
ման
խորու-
թյունը

Ներդրում`
- մոտեցումը ներդրված է.
Չկան ապացույցներ
(կամ պատահական են):
Կիրառվում է հնարավոր բնագավառների 1/4 մասով: Կիրառվում է հնարավոր բնագավառների 1/2 մասով: Կիրառվում է հնարավոր բնագավառների 3/4 մասով: Կիրառվում է հնարավոր բոլոր բնագավառներում:
Համակարգում`
- մոտեցումը կիրառվում է կառուցվածքով և համալիր
Չկան ապացույցներ
(կամ պատահական են):
որոշ ապացույցներ ապացույցներ պարզ ապացույցներ բազմակողմանի ապացույցներ

Տարրի գնահատականը (տոկոս)

-

-

0

5

10

15

20

25

30

35

40

45

50

55

60

65

70

75

80

85

90

95

100

-

Մո-
տեց-
ման
գնահա-
տումը
և
վերա-
նայումը

Չափում`
Մոտեցման արդյունավետության և բարելավման համար իրականացվում են մշտական չափումներ:
Չկան ապացույցներ
(կամ պատահական են):
որոշ ապացույցներ ապացույցներ պարզ ապացույցներ բազմակողմանի ապացույցներ
Ուսումնասիրում`
Որոշվում և ուսումնասիրվում են գործնական լավագույն օրինակները և բարելավման հնարավորությունները:
Չկան ապացույցներ
(կամ պատահական են):
որոշ ապացույցներ ապացույցներ պարզ ապացույցներ բազմակողմանի ապացույցներ
Բարելավում`
Չափումների և ուսումնասիրությունների արդյունքներն օգտագործվում են բարելավումը որոշելու, համակարգելու, պլանավորելու և ներդնելու համար:
Չկան ապացույցներ
(կամ պատահական են):
որոշ ապացույցներ ապացույցներ պարզ ապացույցներ բազմակողմանի ապացույցներ
Տարրի գնահատականը (տոկոս)

-

-

0

5

10

15

20

25

30

35

40

45

50

55

60

65

70

75

80

85

90

95

100

-

  Ընդհանուր գնահատականը (տոկոս)

-

-

0

5

10

15

20

25

30

35

40

45

50

55

60

65

70

75

80

85

90

95

100

-

 

Ձև N 7

 

«ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ» ԽՄԲԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Տար-
րը

Բնութագիրը

Սանդղակը

0 տոկոս

25 տոկոս

50 տոկոս

75 տոկոս

100 տոկոս

1 2 3 4 5 6 7
Նվա-
ճում-
ները
Միտում`
Միտումը համարվում է դրական, և (կամ դիտարկվում է լավ աշխատանքի մակարդակի պահպանում:
Արդյունքներ չեն ներկայացված, կամ ներկայացված է պատահական բնույթի տեղեկատվություն: Դիտարկվում է դրական միտում, և (կամ) որոշ արդյունքներ վկայում են աշխատանքի բավարար մակարդակի պահպանումը: Դիտարկվում է դրական միտում, և (կամ) շատ արդյունքներ վկայում են լավ աշխատանքի մակարդակի պահպանումը` 3 տարվանից ոչ պակաս ժամանակահատվածում: Դիտարկվում է բացահայտ դրական միտում և (կամ)արդյունքների մեծ մասը վկայում է աշխատանքի գերազանց մակարդակի պահպանում` 3 տարվանից ոչ պակաս ժամանակահատվածում: Դիտարկվում են բացահայտ դրական միտում և (կամ) բոլոր
բնագավառներում
աշխատանքի գերազանց մակարդակի պահպանում` 5 տարվանից ոչ պակաս
ժամանակահատվածում:
Նպատակային ցուցանիշներ`
Ցուցանիշները համապատասխանում են կազմակերպության նպատակներին:

Ցուցանիշները նվաճված են:
Նպատակային
ցուցանիշները և
արդյունքները չեն
ներկայացված, կամ
ներկայացված է
պատահական բնույթի
տեղեկատվություն:
Նպատակային
ցուցանիշներն էապես
նվաճված են և որոշ բնագավառներում
համապատասխանում
են նպատակներին:
Նպատակային
ցուցանիշներն էապես
նվաճված են և շատ բնագավառներում
համապատասխանում
են նպատակներին:
Նպատակային
ցուցանիշներն էապես
նվաճված են և  բնագավառների
մեծամասնություններում
համապատասխանում
են նպատակներին:
Նպատակային
ցուցանիշները
նվաճված են գերազանցապես և բնագավառների մեծ մասում
համապատասխանում
են նպատակներին:
Համեմատություն`

Կատարված է համեմատություն
կազմակերպության
համապատասխան ոլորտում և (կամ) «լավագույնը դասում»` վիճակագրական միջին նվաճումներով:
Արդյունքները
ներկայացված չեն կամ ներկայացված է պատահական բնույթի տեղեկատվություն:
արդյունքների համեմատում
գործունեության որոշ
բնագավառներում
գործունեության որոշ
բնագավառներում
բարենպաստ
համեմատում
բարենպաստ համեմատում
գործունեության շատ
բնագավառներում
բարենպաստ համեմատում գործունեության շատ
բնագավառների մեծ
մասում և «լավագույնը
դասում» բնագավառի մեծ մասում
Պատճառները`

Արդյունքները պայմանավորված են մոտեցման կիրառմամբ:
Արդյունքները
ներկայացված չեն, կամ նարկայացված է պատահական բնույթի տեղեկատվություն:
որոշակի
արդյունքներ
բազմաթիվ
արդյունքներ
արդյունքներ բնագավառների
մեծ մասում
արդյունքներ բոլոր
բնագավառներում
Տարրի գնահատականը (տոկոս) - - 0 5 10 15 20 25 30 35 40 45 50 55 60 65 70 75 80 85 90 95 100 -

Ընդ-
գըրկ-
ման
խո-
րու-
թյու-
նը

Գործունեության ուղղություններում
ընդգրկման խորությունը

Արդյունքները ներկայացված են
համապատասխան
բնագավառների համար:
Արդյունքները
ներկայացված չեն կամ ներկայացված է պատահական բնույթի տեղեկատվություն:
Արդյունքները
ներկայացված են որոշակի բնագավառների համար:
Արդյունքները
ներկայացված են շատ բնագավառների համար:
Արդյունքները
ներկայացված են բնագավառների մեծ մասի համար:
Արդյունքները
ներկայացված են բոլոր բնագավառների համար:
Տարրի գնահատականը (տոկոս) - - 0 5 10 15 20 25 30 35 40 45 50 55 60 65 70 75 80 85 90 95 100 -
  Ընդհանուր գնահատականը (տոկոս) - - 0 5 10 15 20 25 30 35 40 45 50 55 60 65 70 75 80 85 90 95 100 -

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան