Գլխավոր տեղեկություն
Համար
N 1313-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.11.2003-16.05.2020)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.11.12/56(291) Հոդ.1059
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.10.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.05.2020

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հոկտեմբերի 2003 թվականի N 1313-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հրատարակչական գործի գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 22-ի N 51 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1317-Ն որոշման վերնագրում, 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում, որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագրում և 1-ին կետում, ինչպես նաև կառուցվածքի վերնագրում «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության» բառերով.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1356-Ն որոշման վերնագրում, 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում, որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագրում և 1-ին կետում, ինչպես նաև կառուցվածքի վերնագրում «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության» բառերով.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1357-Ն որոշման վերնագրում, 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում, որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագրում և 1-ին կետում, ինչպես նաև կառուցվածքի վերնագրում «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հոկտեմբերի 27
Երևան