Գլխավոր տեղեկություն
Համար
N 1271-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.10.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.29/53(288) Հոդ.1007
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հոկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 օգոստոսի 2003 թվականի N 1271-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Բուժ. վերականգնողական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել «Գ» մասնաշենքի երրորդ հարկի՝ 473,9 քառ. մետր ու 2791 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող տարածքը և այն հանձնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության տնօրինությանը՝ առանձնացվող գույքի արժեքի և առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցնելով «Բուժ. վերականգնողական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

1.2. «Բուժ. վերականգնողական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով 890 հազ. դրամ կարճաժամկետ դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զիջել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

1.3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին՝ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1.1-ին և 1.2-րդ կետերում նշված աշխատանքների կատարումը:

1.4. Հաշվեկշռային մեթոդով 160088 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Բուժ. վերականգնողական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ)՝ վերակազմակերպելով «Բուժ. վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության:

1.5. Սահմանել՝

ա) «Բուժ. վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 154918 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 38730 հազ. դրամ:

1.6. «Բուժ. վերականգնողական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 5170 հազ. դրամ, այդ թվում՝

առևտրական կրեդիտորական պարտքեր՝ 760 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 664 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 142 հազ. դրամ,

նպատակային ֆինանավորում և մուտքեր՝ 3604 հազ. դրամ:

1.7. «Բուժ. վերականգնողական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության 1999 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմել են 1521,6 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

1.8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել՝

ա) որ գնորդը պարտավորվում է՝

երեք տարվա ընթացքում կատարել 30,0 մլն դրամի ներդրում՝ յուրաքանչյուր տարի 10 մլն դրամի չափով,

երեք տարվա ընթացքում աշխատողների թիվն ավելացնել տասնհինգով՝ յուրաքանչյուր տարի՝ հինգով,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մարել «Բուժ. վերականգնողական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 5170 հազ. դրամ կազմող պարտավորությունները.

բ) «Բուժ. վերականգնողական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի առնվազն 10 տարի ժամկետով պահպանման մասին դրույ թ.

գ) որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով, հետևյալ կարգով՝

առաջին վճարումը՝ առաջարկվող գնի 40 տոկոսը, վճարել մինչև մասնավորեցման պայմանագրի կնքումը,

երկրորդ վճարումը՝ առաջարկվող գնի 60 տոկոսը, վճարել մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո 2 տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ:

2.1. Երևանի քաղաքապետարանի «Թիվ 11 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Երևան քաղաքի Հ. Քոչարի 21 հասցեում գտնվող շենքից «Մեհրաբյանի անվան բժշկական ուսումնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վարձակալված 150 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ գույք)՝ գույքի արժեքի և առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը, և այն հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

2.2. Երևանի քաղաքապետին՝ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2.1-ին կետում նշված աշխատանքների կատարումը:

2.3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գույքն ուղղակի եղանակով օտարել վարձակալին (այսուհետ՝ գնորդ):

2.4. Գույքի վաճառքի գինը սահմանել 2,25 մլն դրամ:

2.5. Սահմանել, որ գնորդը պարտավորվում է՝

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 2.4-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարումներն ու տուրքերը:

2.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին ՝ սույն որոշման 2.5-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարման կատարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հոկտեմբերի 3
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան