«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հոկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2003 թվականի N 1240-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԱՇԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վարդաշատի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 1298.0 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 1297.0 հեկտարը, որից 73.0 հեկտար վարելահող, 449.0 հեկտար արոտ և 775.0 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, որից 9.8 հեկտար վարելահողը՝ աճուրդով օտարելու համար,
բ) 1.0 հեկտար արոտը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԱՇԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վարդաշատի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա՝ պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները
Տարե- թիվը |
Հողերի կատեգորիան (նպատակային նշանակությունը) |
Պայմա- նական նշանը |
Ընդա- մենը |
այդ թվում՝ | ||||
վարե- լահող |
բազմամյա տնկարկ- ներ |
խոտ- հարք |
արոտ | այլ հողեր | ||||
2003 թ. | Գյուղատնտեսական նշանակության | Գ | 9.8 | 9.8 | ||||
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման |
Բ | |||||||
Հ | 1.0 | 1.0 | ||||||
Արդյունաբերության և ընդերքօգտագործման | Ա | |||||||
Հատուկ պահպանվող տարածքներ | Պ | |||||||
Ընդամենը |
10.8 | 9.8 | 1.0 |