Գլխավոր տեղեկություն
Համար
N 564-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.05.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.05.19/27(326) Հոդ.632
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
3 մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 2004 թվականի N 564-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 22-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 05 ենթախմբի 08, 09, 10, 13 և 14 ծրագրերով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող`

ա) «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարվող «Կիրանց» բնական պարկի ստեղծման ծրագրի մշակման գծով պետական պատվերը` համաձայն N 1 հավելվածի.

բ) «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարվող «Արփի» բնական պարկի ստեղծման ծրագրի մշակման գծով պետական պատվերը` համաձայն N 2 հավելվածի.

գ) «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարվող «Որոտան» բնական պարկի ստեղծման ծրագրի մշակման գծով պետական պատվերը` համաձայն N 3 հավելվածի.

դ) «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարվող «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման ծրագրի մշակման գծով պետական պատվերը` համաձայն N 4 հավելվածի.

ե) «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարվող «Խորվիրապ» արգելավայրի ստեղծման ծրագրի մշակման գծով պետական պատվերը` համաձայն N 5 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 26
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 22-ի N 564-Ն որոշման

 

Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Պ Ա Տ Վ Ե Ր

 

«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ «ԿԻՐԱՆՑ» ԲՆԱԿԱՆ ՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ

 

Աշխատանքի հիմնական ցուցանիշները

2004 թվականի ֆինանսավորման
 սահմանագումարը (հազ. դրամ)

Ծրագրով նախատեսված աշխատանքների`

1-ին կիսամյակ

ինն ամիս

տարի

 

նկարագիրը և փուլերը

վերջնական արդյունքը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Կիրանց» բնական պարկի ստեղծման ծրագրի մշակման պետական պատվերը

1. «Կիրանց» բնական պարկի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության և բնության ժառանգության բնապահպանական և ռեկրեացիոն հզորությունների, ինչպես նաև նախատեսվող սահմանների նկարագրման նպատակով ուսումնասիրությունների իրականացման և տվյալների հավաքագրման աշխատանքներ


 

«Կիրանց» բնական պարկի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության և բնության ժառանգության բնապահպանական և ռեկրեացիոն հզորությունների, ինչպես նաև նախատեսվող սահմանների նկարագրման վերաբերյալ հիմնավորման
հաշվետվություն` ներառյալ`
«Կիրանց» բնական պարկի
սխեմատիկ քարտեզը 
ծրագրի իրականացման գործողությունների պլանը և ժամանակացույցը
ծրագրի իրականացման ֆինանսական ծախսերի ամփոփ նախահաշիվը

2. «Կիրանց» բնական պարկի
սխեմատիկ քարտեզի պատրաստում

3. Ծրագրի իրականացման կոնկրետ գործողությունների պլանի և ժամանակացույցի մշակում

4. Ծրագրի իրականացման ֆինանսական ծախսերի ամփոփ նախահաշվի կազմում

Աշխատանքների ծավալը

x

1 (հաշվետվություն)

x

x

x

Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)

x

500.0

x

x

x

Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)

x

500.0

215.0

340.0

500.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 22-ի N 564-Ն որոշման

 

Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Պ Ա Տ Վ Ե Ր

 

«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ «ԱՐՓԻ» ԲՆԱԿԱՆ ՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ

 

Աշխատանքի հիմնական ցուցանիշները

2004 թվականի ֆինանսավորման սահմանագումարը
(հազ. դրամ)

Ծրագրով նախատեսված աշխատանքների`

 

նկարագիրը և փուլերը

վերջնական արդյունքը

1-ին կիսամյակ

ինն ամիս

տարի










«Արփի» բնական պարկի ստեղծման ծրագրի մշակման պետական պատվերը

1. «Արփի» բնական պարկի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության և բնության ժառանգության բնապահպանական և ռեկրեացիոն հզորությունների, ինչպես նաև նախատեսվող սահմանների նկարագրման նպատակով ուսումնասիրությունների իրականացման և տվյալների հավաքագրման աշխատանքներ

«Արփի» բնական պարկի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության և բնության ժառանգության բնապահպանական և ռեկրեացիոն հզորությունների , ինչպես նաև նախատեսվող սահմանների նկարագրման վերաբերյալ հիմնավորման
հաշվետվություն` ներառյալ`
«Արփի» բնական պարկի սխեմատիկ քարտեզը
ծրագրի իրականացման գործողությունների պլանը և ժամանակացույցը
ծրագրի իրականացման ֆինանսական ծախսերի ամփոփ նախահաշիվը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2. «Արփի» բնական պարկի սխեմատիկ քարտեզի պատրաստում

3. Ծրագրի իրականացման կոնկրետ գործողությունների պլանի և ժամանակացույցի մշակում

4. Ծրագրի իրականացման ֆինանսական ծախսերի ամփոփ նախահաշվի կազմում

Աշխատանքների ծավալը

x

1 (հաշվետվություն)

x

x

x

Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)

x

500.0

x

x

x

Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)

x

500.0

215.0

340.0

500.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 22-ի N 564-Ն որոշման

 

Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Պ Ա Տ Վ Ե Ր

 

«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ «ՈՐՈՏԱՆ» ԲՆԱԿԱՆ ՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ

 

Աշխատանքի հիմնական ցուցանիշները

2004 թվականի ֆինանսավորման սահմանագումարը
(հազ. դրամ)

Ծրագրով նախատեսված աշխատանքների`

 

նկարագիրը և փուլերը

վերջնական արդյունքը

1-ին կիսամյակ

ինն ամիս

տարի





 


«Որոտան» բնական պարկի ստեղծման ծրագրի մշակման պետական պատվերը

1. «Որոտան» բնական պարկի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության և բնության ժառանգության բնապահպանական և ռեկրեացիոն հզորությունների, ինչպես նաև նախատեսվող սահմանների նկարագրման նպատակով ուսումնասիրությունների իրականացման և տվյալների հավաքագրման աշխատանքներ

«Որոտան» բնական պարկի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության և բնության ժառանգության բնապահպանական և ռեկրեացիոն հզորությունների, ինչպես նաև նախատեսվող սահմանների նկարագրման վերաբերյալ հիմնավորման
հաշվետվություն` ներառյալ`
«Որոտան» բնական պարկի սխեմատիկ քարտեզը 
ծրագրի իրականացման գործողությունների պլանը և ժամանակացույցը 
 ծրագրի իրականացման ֆինանսական ծախսերի ամփոփ նախահաշիվը

 

 

 

2. «Որոտան» բնական պարկի սխեմատիկ քարտեզի պատրաստում

3. Ծրագրի իրականացման կոնկրետ գործողությունների պլանի և ժամանակացույցի մշակում

4. Ծրագրի իրականացման ֆինանսական ծախսերի ամփոփ նախահաշվի կազմում

Աշխատանքների ծավալը

x

1 (հաշվետվություն)

x

x

x

Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)

x

500.0

x

x

x

Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)

x

500.0

215.0

340.0

500.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 22-ի N 564-Ն որոշման

 

Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Պ Ա Տ Վ Ե Ր

 

«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ «ՋԵՐՄՈՒԿ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ

 

Աշխատանքի հիմնական ցուցանիշները

2004 թվականի ֆինանսավորման սահմանագումարը
(հազ. դրամ)

Ծրագրով նախատեսված աշխատանքների`

 

նկարագիրը և փուլերը

վերջնական արդյունքը

1-ին կիսամյակ

ինն ամիս

տարի

«Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման ծրագրի մշակման պետական պատվերը

1. «Ջերմուկ» ազգային պարկի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության և բնության ժառանգության բնապահպանական և ռեկրեացիոն հզորությունների, ինչպես նաև նախատեսվող սահմանների նկարագրման նպատակով ուսումնասիրությունների իրականացման և տվյալների հավաքագրման աշխատանքներ

«Ջերմուկ» ազգային պարկի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության և բնության ժառանգության բնապահպանական և ռեկրեացիոն հզորությունների , ինչպես նաև նախատեսվող սահմանների նկարագրման վերաբերյալ հիմնավորման
հաշվետվություն` ներառյալ`
«Ջերմուկ» ազգային պարկի
սխեմատիկ քարտեզը
ծրագրի իրականացման գործողությունների պլանը և ժամանակացույցը 
ծրագրի իրականացման ֆինանսական ծախսերի ամփոփ նախահաշիվը


 
 
 


 
 
 


 
 
 

2. «Ջերմուկ» ազգային պարկի սխեմատիկ քարտեզի պատրաստում

3. Ծրագրի իրականացման կոնկրետ գործողությունների պլանի և ժամանակացույցի մշակում

4. Ծրագրի իրականացման ֆինանսական ծախսերի ամփոփ նախահաշվի կազմում

Աշխատանքների ծավալը

x

1 (հաշվետվություն)

x

x

x

Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)

x

500.0

x

x

x

Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)

x

500.0

215.0

340.0

500.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 22-ի N 564-Ն որոշման

 

Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Պ Ա Տ Վ Ե Ր

 

«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ «ԽՈՐՎԻՐԱՊ» ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ

 

Աշխատանքի հիմնական ցուցանիշները

2004 թվականի ֆինանսավորման սահմանագումարը
(հազ. դրամ)

Ծրագրով նախատեսված աշխատանքների`

 

նկարագիրը և փուլերը

վերջնական արդյունքը

1-ին կիսամյակ

ինն ամիս

տարի









«Խորվիրապ»  ազգային պարկի ստեղծման ծրագրի մշակման պետական պատվերը

1. «Խորվիրապ» արգելավայրի բնական ջրաճահճային էկոհամակարգի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության և բնության ժառանգության բնապահպանական և ռեկրեացիոն հզորությունների, ինչպես նաև նախատեսվող սահմանների նկարագրման նպատակով ուսումնասիրությունների իրականացման և տվյալների հավաքագրման աշխատանքներ

«Խորվիրապ» արգելավայրի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության և բնության ժառանգության բնապահպանական և ռեկրեացիոն հզորությունների, ինչպես նաև նախատեսվող սահմանների նկարագրման վերաբերյալ հիմնավորման
հաշվետվություն` ներառյալ`
Խորվիրապ» արգելավայրի ստեղծման համար անհրաժեշտ իրավական ակտերի փաթեթը

«Խորվիրապ» արգելավայրի սխեմատիկ քարտեզը
տարածքի կառավարման պլանը
արգելավայրի
պահպանության գծով
ֆինանսական ծախսերի
ամփոփ նախահաշիվը


 
 
 


 
 
 


 
 
 

2. «Խորվիրապ» արգելավայրի ստեղծման և տարածքի կանոնադրության հաստատման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակում

3. «Խորվիրապ» արգելավայրի սխեմատիկ քարտեզի պատրաստում

4. «Խորվիրապ» արգելավայրի
կառավարման պլանի մշակում

5. Ծրագրի իրականացման
ֆինանսական ծախսերի ամփոփ
նախահաշվի կազմում

Աշխատանքների ծավալը

x

1 (հաշվետվություն)

x

x

x

Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)

x

1500.0

x

x

x

Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)

x

1500.0

645.0

1020.0

1500.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան