Գլխավոր տեղեկություն
Համար
N 1131-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.10.2003-09.10.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.01/49(284) Հոդ.899
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.09.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.10.2014

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 սեպտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 օգոստոսի 2003 թվականի N 1131-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՀՐԴԵՀԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) 2003 թվականի ընթացքում պետական կարևորագույն օբյեկտների հրդեհային պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության, և պահպանվող օբյեկտի միջև կնքված պայմանագրի հիման վրա.

բ) պետական կարևորագույն օբյեկտների հրդեհային պահպանության պայմանագրերի ամսական գները որոշվում են համաձայն հավելվածի.

գ) պահպանվող օբյեկտները պայմանագրի գնի ամսական վճարները վճարում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հատուկ հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացել հատուկ դրամական հաշիվ` հրդեհային պահպանության ծառայություն ստացող օբյեկտների կողմից սպասարկման գնի ամսական վճարումների հաշվեգրման համար, և այդ միջոցներից ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության` սպասարկման հետ կապված աշխատավարձի, դրան հավասարեցված վճարումների և այլ անհրաժեշտ ծախսերը` ըստ վարչության ներկայացրած նախահաշվի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն իրավաբանական անձանց պայմանագրային կարգով մատուցվող հրդեհային պահպանության ծառայությունը պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվելու համար օրենսդրական փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. օգոստոսի 29
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 28-ի N 1131-Ն որոշման

 

Ա Մ Ս Ա Կ Ա Ն  Գ Ն Ե Ր

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության և պետական կարևորագույն օբյեկտների միջև կնքված հրդեհային պահպանության պայմանագրերի ամսական գներն են`

ա) «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերություն`

մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը` 2.622.668 դրամ,

2003 թվականի օգոստոսի 1-ից հետո` 1.492.337 դրամ,

բ) «Մարս» փակ բաժնետիրական ընկերություն` 279.196 դրամ.

գ) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերություն` 7.940.016 դրամ.

դ) «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերություն (գույքային համալիրի նոր սեփականատեր)` 2.464.706 դրամ.

ե) «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն` 208.746 դրամ.

զ) «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն` 256.439 դրամ.

է) «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպություն` 168.090 դրամ.

ը) «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն` 237.858 դրամ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.09.2014, N 1039-Ն 09.10.2014, N 1131-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան