Գլխավոր տեղեկություն
Համար
N 489-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.04.28/24(323) Հոդ.553
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 ապրիլի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ապրիլի 2004 թվականի N 489-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 503 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի N 462 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 503 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

որոշման 1-ին կետի «ա» ենթակետը «գտնվող» բառից հետո լրացնել «տնամերձ» բառով և նույն ենթակետը «(ոռոգելի վարելահողերի, իսկ դրանց բացակայության դեպքում` անջրդի վարելահողերի)» բառերը փոխարինել «(ջրովի տնամերձ հողերի համար` ջրովի վարելահողերի, իսկ անջրդի հողերի համար` անջրդի վարելահողերի)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 15
Երևան