Գլխավոր տեղեկություն
Համար
N 927-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.08.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.08.20/42(277) Հոդ.767
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

 7 օգոստոսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2003 թվականի N 927-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 238 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները հավատարմագրելու մասին» N 238 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշմամբ հաստատված՝ համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի կազմը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

բ) որոշման և դրանով հաստատված՝ համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի կանոնադրության, համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման կարգի (այսուհետ՝ կարգ) ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն (Հայպետստանդարտ)», «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն»‚ «Հայպետստանդարտ» բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հավատարմագրման գործակալություն» բառերով՝ բացառությամբ կարգի 4-րդ և 5-րդ կետերի.

գ) կարգի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության (այսուհետև՝ Հայպետստանդարտ)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության» բառերով.

դ) կարգի 5-րդ կետում «Հայպետստանդարտ» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. հուլիսի 31

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2000 թվականի

մայիսի 12-ի N 238 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար (խորհրդի նախագահ)

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ (համաձայնությամբ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

ՀՀ կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման վարչության պետ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի շինարարների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ՀՀ հավատարմագրման գործակալության պետ (խորհրդի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան