Գլխավոր տեղեկություն
Համար
N 894-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.08.2003-08.04.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.08.13/41(276) Հոդ.751
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

29 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հուլիսի 2003 թվականի N 894-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 241-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի «ը» ենթակետին և 12-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով 13958 հազ. դրամ կարճաժամկետ դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը սահմանված կարգով զիջել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

1.2. Հաշվեկշռային մեթոդով 159431 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ):

1.3. Սահմանել «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության՝ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 70909 հազ. դրամ:

1.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 17728 հազ. դրամ:

1.5. «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 88522 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 168 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 48778 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 6352 հազ. դրամ,

նպատակային ֆինանսավորման և մուտքերի գծով՝ 1696 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 13526 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 18002 հազ. դրամ:

1.6. «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել՝

ա) որ գնորդը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մարել «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ 88522 հազ. դրամ կազմող պարտավորությունները.

բ) «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի առնվազն 15 տարի ժամկետով պահպանման մասին դրույթ.

գ) որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.8. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 3552 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արսազ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Հովիկ Սմբաթյանին (անձնագիր՝ AE 0337103, տրված՝ 008-ի կողմից) (այսուհետև՝ գնորդ):

2.2. Սահմանել «Արսազ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 3375 հազ. դրամ:

2.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 1688 հազ. դրամ:

2.4. «Արսազ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 178 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 9,2 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 126,6 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 41,8 հազ. դրամ:

2.5. «Արսազ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.7. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. 202211 հազ. դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 68752 բաժնետոմսը մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Ավետիք Վարդգեսի Ասլանյանին (անձնագիր՝ AA 0578861, տրված՝ 011-ի կողմից):

3.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի վաճառքի գինը՝ 17187 հազ. դրամ:

3.3. «Նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 8752 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 1312 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 4987 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 1846 հազ. դրամ,

այլ կրեդիտորական պարտավորությունների գծով՝ 607 հազ. դրամ:

3.4. «Նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.5. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. «Արթիկի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել՝ «Արթիկի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության Արթիկի ԱԼԿ-ի (Շիրակի մարզ, քաղ. Արթիկ) գույքը, ինչպես նաև ստորաբաժանումների գույքը՝ համաձայն հավելվածի, և անհատույց օտարել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

4.2. Հաշվեկշռային մեթոդով 71766 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արթիկի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության (գլխամաս) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

4.3. Սահմանել «Արթիկի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 44145 հազ. դրամ:

4.4. Սահմանել «Արթիկի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 44145 հազ. դրամ:

4.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 11036,25 հազ. դրամ:

4.6. «Արթիկի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 27621 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 272 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 1430 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 143 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 915 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 24861 հազ. դրամ:

4.7. «Արթիկի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.10. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.11. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

4.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 966 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արթիկի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության Արթիկի ԱԼԿ-ի գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Հակոբ Սմբատի Գասպարյանին (անձնագիր՝ AA 0358161, տրված՝ 028-ի կողմից, հասցեն՝ Շիրակի մարզ, քաղ. Արթիկ, Տերյան 44):

5.2. Սահմանել «Արթիկի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության Արթիկի ԱԼԿ-ի գույքի գնահատված արժեքը՝ 966 հազ. դրամ:

5.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի գինը՝ 241,5 հազ. դրամ:

5.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.5. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված «Արթիկի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված ստորաբաժանումներից յուրաքանչյուրի գույքն ամբողջությամբ՝ համաձայն հավելվածի, մասնավորեցնել դասական աճուրդով:

6.2. Գույքի մեկնարկային գինը սահմանել դրա գնահատված արժեքի 25 տոկոսի չափով։

6.3. Աճուրդի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

6.4. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Երևանի քաղաքապետարանի տնօրինության՝ Նար-Դոսի և Մովսես Խորենացու փողոցների հատվածում գտնվող՝ 2190 քառ. մետր ընդհանուր մակերեսով թիվ 4 կլինիկական հիվանդանոցի համալիրի շենքը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված 84446 հազ. դրամ արժեքով) (այսուհետ՝ գույք) վաճառել նախօրոք հայտնի գնորդ Աշոտ Ռոբերտի Տոնոյանին (անձնագիր՝ AA 0262247, տրված՝ 007-ի կողմից, հասցեն՝ քաղ. Երևան, Գոգոլի 5, բն. 18) (այսուհետ՝ գնորդ):

7.2. Գույքի վաճառքի գինը սահմանել 40 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

7.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) երկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 7.2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը.

գ) 3 տարվա ընթացքում կատարել 300 հազ. ԱՄՆ-ի դոլարի չափով ներդրում:

7.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 7.2-րդ կետով սահմանված գումարի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

8.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի թեթև արդյունաբերական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Երևանի Գլինկայի փողոցի N 2 հասցեում գտնվող (Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված 19,309 մլն դրամ արժեքով) 1402,7 քառ. մետր ընդհանուր մակերեսով 2-րդ մասնաշենքը (այսուհետ՝ գույք) վաճառել դրա վարձակալ «Մաշտոց» շուրջօրյա մասնավոր դպրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):

8.2. Գույքի վաճառքի գինը սահմանել 25 մլն դրամ:

8.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 8.2-րդ կետով սահմանված գումարի 50 տոկոսը՝ 12,5 մլն դրամը, իսկ մնացած 50 տոկոսը՝ մեկ տարվա ընթացքում.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը.

գ) 5 տարվա ընթացքում կատարել 10 մլն դրամի չափով ներդրում:

8.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 8.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված՝ մեկամսյա ժամկետում վճարման ենթակա 12,5 մլն դրամի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 241-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

որոշման 7.1-ին կետը «կոլեկտիվին» բառից հետո լրացնել «համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը» բառերով:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ. հուլիսի 7

Երևան 

  

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

հուլիսի 3-ի N 894-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

դասական աճուրդով վաճառքի առաջարկվող «Արթիկի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված ստորաբաժանումների

 

NN
ը/կ
Օբյեկտի
անվանումը
Հասցեն Գույքի
գնահատված
արժեքը
(հազ. դրամ)

Գույքի
մեկնարկային
գինը
(հազ. դրամ)
(գնահատված
արժեքի 25%)

Շենքերի
զբաղեցրած
մակերեսը
(քառ. մ)
1 2 3 4 5 6
1. Ապարանի ԱԼԿ Արագածոտնի մարզ, քաղ. Ապարան 3240 810 84,17
2. Արագածի ԱԼԿ Արագածոտնի մարզ, գ. Արագած 3778 944,5 146
3. Ալագյազի ԱԼԿ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ 2723 680,75 25
4. Ապարանի ԿԱԼԿ Արագածոտնի մարզ, քաղ. Ապարան 421 105,25 -
5. Պեմզաշենի ԿԱԼԿ Շիրակի մարզ, գ. Պեմզաշեն 872 218 -
6. Լուսակերտի ԿԱԼԿ Շիրակի մարզ, գ. Լուսակերտ 929 232,25 -
7. Արագածի ԿԱԼԿ Արագածոտնի մարզ, գ. Արագած 294 73,5 -

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.03.2004, N 344-Ն 08.04.2004, N 894-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան