«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2003 թվականի N 777-Ն
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կալանավորված անձանց արգելված աշխատանքների և պաշտոնների ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի օգոստոսի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
Արգելվում է կալանավորված անձանց ներգրավելը հետևյալ աշխատանքներում և պաշտոններում՝
ա) քրեակատարողական ծառայության ղեկավարման կենտրոնական կամ տարածքային մարմիններում, դրանց ստորաբաժանումներում.
բ) այն շինություններում, որտեղ տեղակայվում է հսկողություն իրականացնող անձնակազմը, ինչպես նաև՝ այն շինություններում, որտեղ պահվում են զենք, ծառայողական փաստաթղթեր, հատուկ տեխնիկական միջոցներ.
գ) պահպանության ինժեներական կամ տեխնիկական միջոցների սպասարկման կամ նորոգման աշխատանքներում.
դ) կապի և հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների սպասարկման կամ նորոգման աշխատանքներում.
ե) դեղորայքի, դեղանյութերի, բժշկական նշանակության առարկաների պահպանման, հաշվառման, բաշխման կամ արտադրության աշխատանքներում.
զ) զենքի, պայթուցիկ, թունավոր կամ հրդեհավտանգ նյութերի պահպանման, հաշվառման, բաշխման կամ արտադրության աշխատանքներում.
է) մթերային կամ իրային պահեստների պահպանման աշխատանքներում, ինչպես նաև՝ այդ պահեստներում որպես վաճառող, հաշվապահ, գանձապահ, պետ.
ը) ոգելից խմիչքների արտադրությունում.
թ) կացինների, դանակների կամ այլ սուր, կտրող, ծակող գործիքների կամ առարկաների արտադրությունում.
ժ) վարձու աշխատողների նկատմամբ վերադաս պաշտոններում.
ժա) որպես տեսանկարահանող-լուսանկարիչ, ինչպես նաև ավտոտրանսպորտային վարորդ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.07.2005, N 960-Ն | 06.08.2005, N 777-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|