Գլխավոր տեղեկություն
Համար
N 826-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.08.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.30/39(274) Հոդ.706
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հուլիսի 2003 թվականի N 826-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 76-րդ հոդվածով՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարների դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

որոշման 2-րդ կետի «զ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործողների կողմից անմիջապես հորատանցքի (աղբյուրի) վրա հաշվիչ (չափիչ) սարքեր տեղադրված լինելու դեպքում՝ ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում հաշվիչ (չափիչ) սարքերով հաշվառված ջրի ծավալներից և հաստատված դրույքաչափերից»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 11
Երևան