Գլխավոր տեղեկություն
Համար
N 761-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.07.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.16/37(272) Հոդ.661
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2003 թվականի N 761-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ և 18-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել Դիլիջանի ջերմոցի գույքը (քաղ. Դիլիջան, «Լագեր» հանդամաս), Թալինի «Թալին» հյուրանոցի գույքը (քաղ. Թալին, Թամանցիների 1), Գավառի «Խալդի» հյուրանոցի գույքը (քաղ. Գավառ), «Վաղարշապատ» հյուրանոցի գույքը (քաղ. Վաղարշապատ, Կիրովի փող.)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար՝ անհրաժեշտության դեպքում համապատասխանաբար նվազեցնելով «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 13006 հազ. դրամ գնահատված «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված Դիլիջանի ջերմոցի գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ (այսուհետ` գնորդ) «Անուշ և Գոռ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2.2. Սահմանել Դիլիջանի ջերմոցի գույքի վաճառքի գինը՝ 1200 հազ. դրամ:

2.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) մեկ տարվա ընթացքում ստեղծել 5 նոր աշխատատեղ.

բ) մեկ տարվա ընթացքում կատարել 1,5 մլն դրամի չափով ներդրումներ.

գ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում «Անուշ և Գոռ» սահմանափակ պատասխանատվությանբ ընկերության հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

2.5. Վճարումները կատարել մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 18074 հազ. դրամ գնահատված «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված «Թալին» հյուրանոցի գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Գագիկ Բարսեղյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AB 0475319, տրված` 054-ի կողմից, 1997 թվականի հունվարի 20-ին, հասցեն` քաղ. Թալին, Մյասնիկյան 1):

3.2. Սահմանել գույքի վաճառքի գինը՝ 2000 հազ. դրամ:

3.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) 2 տարվա ընթացքում կատարել 5 մլն դրամի չափով ներդրումներ.

բ) մեկ ամսվա ընթացքում մարել 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության 783 հազ. դրամի պարտավորությունները, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 47 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք՝ պարտադիր սոցիալական ապահովա-գրության գծով՝ 271 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 465 հազ. դրամ.

գ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

3.5. Վճարումները կատարել մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 24626 հազ. դրամ գնահատված «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված «Խալդի» հյուրանոցի գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Արա-Նանե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):

4.2. Սահմանել գույքի վաճառքի գինը՝ 3800 հազ. դրամ:

4.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) 3 տարվա ընթացքում ստեղծել 20 նոր աշխատատեղ, այդ թվում`

1-ին տարում` 4 աշխատատեղ,

2-րդ տարում` 6 աշխատատեղ,

3-րդ տարում` 10 աշխատատեղ,

բ) 3 տարվա ընթացքում կատարել 6 մլն դրամի չափով ներդրումներ, այդ թվում`

1-ին տարում` 1,5 մլն դրամ,

2-րդ տարում` 2 մլն դրամ,

3-րդ տարում` 2,5 մլն դրամ.

գ) մեկ ամսվա ընթացքում մարել 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության 1158 հազ. դրամի պարտավորությունները, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 1150 հազ. դրամ,

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 8 հազ. դրամ.

դ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

4.5. Վճարումները կատարել մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 56541 հազ. դրամ գնահատված «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված «Վաղարշապատ» հյուրանոցի գույքը մասնավորեցնել մրցույթով:

5.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 28300 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 50 տոկոսին:

5.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` առաջին 3 տարվա կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

5.4. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է`

ա) մեկ ամսվա ընթացքում մարել 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության 311 հազ. դրամի պարտավորությունները, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 41 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք՝ պարտադիր սոցիալական ապահովա-գրության գծով՝ 127 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 143 հազ. դրամ.

բ) գույքի վաճառքի գումարը վճարել մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում.

գ) իր միջոցների հաշվին վճարել մասնավորեցումից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.

բ) մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

5.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 11
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան