Գլխավոր տեղեկություն
Համար
N 747-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.07.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.09/36(271) Հոդ.651
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.06.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 հունիսի 2003 թ. 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

17 հունիսի 2003 թվականի N 747-Ա 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

«Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցույց տալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող՝ աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունեցող ընկերություններին փոխհատուցել իրենց կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում հաշվարկված (հաշվարկվելիք)՝

ա) ավելացված արժեքի հարկի գումարները (առանց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված և (կամ) մաքսային մարմիններ վճարված գումարի)՝ 2002 թվականի 4-րդ եռամսյակի համար՝ 4803,2 հազ. դրամ և 2003 թվականի համար՝ ոչ ավելի, քան 20095,0 հազ. դրամ.

բ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները՝ 2002 թվականի 4-րդ եռամսյակի համար՝ 5119,5 հազ. դրամ և 2003 թվականի համար՝ ոչ ավելի, քան 37393,8 հազ. դրամ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝

ա) սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված գումարների փաստացի հատկացումը համապատասխան ընկերություններին կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով՝ ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վճարված հարկի գումարների չափով՝ վճարումները հավաստող փաստաթղթերը (վճարման անդորրագիր), իրենց գրանցման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվետվությունների պատճենները և հաշվետու ժամանակաշրջանում աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունենալու մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների, «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվելուց հետո.

բ) սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված գումարների փաստացի հատկացումը համապատասխան ընկերություններին կատարել եռամսյակային կտրվածքով՝ ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջե փաստացի վճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գումարների 81,5 տոկոսի չափով՝ վճարումները հավաստող փաստաթղթերը (վճարման անդորրագիր), նշված հիմնադրամի բյուջե օրենքով սահմանված կարգով ներկայացված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվետվությունների պատճենները և հաշվետու ժամանակաշրջանում աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունենալու վերաբերյալ տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների, «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվելուց հետո։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. հունիսի 19

Երևան