«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2003 թվականի N 771-Ն
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԱՐԲՆԻԿԻ, ԵՂԵԳՆԱՎԱՆԻ, ԶՈՐԱԿԻ, ԽԱՉՓԱՌԻ, ՀԱՅԱՆԻՍՏԻ, ՆԻԶԱՄՈՒ, ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ, ՍԻՓԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՆՈՐԱՄԱՐԳԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՆՈՅԱԿԵՐՏԻ, ԴԱՇՏԱՔԱՐԻ, ՌԱՆՉՊԱՐԻ, ՍԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԳԱՐԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՂԶԼՋՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՕԽՏԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԽԱՉԱՐՁԱՆԻ, ԱՂԱՎՆԱՎԱՆՔԻ, ՀՈՎՔԻ, ԶՈՐԱԿԱՆԻ, ԴԵԲԵԴԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2003 թվականի հուլիսին կայանալիք՝ Արարատի մարզի Դարբնիկի, Եղեգնավանի, Զորակի, Խաչփառի, Հայանիստի, Նիզամու, Սայաթ-Նովայի, Սիփանիկի գյուղական համայնքների ղեկավարների և ավագանու անդամների, Նորամարգի գյուղական համայնքի ղեկավարի, Նոյակերտի, Դաշտաքարի, Ռանչպարի, Սիսի գյուղական համայնքների ավագանու անդամների, Արմավիրի մարզի Մարգարայի գյուղական համայնքի ղեկավարի, Սյունիքի մարզի Ղզլջուղի գյուղական համայնքի ավագանու անդամների, Օխտարի գյուղական համայնքի ղեկավարի, Տավուշի մարզի Խաչարձանի, Աղավնավանքի, Հովքի, Զորականի, Դեբեդավանի գյուղական համայնքների ղեկավարների և ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 1245735 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԱՐԲՆԻԿԻ, ԵՂԵԳՆԱՎԱՆԻ, ԶՈՐԱԿԻ, ԽԱՉՓԱՌԻ, ՀԱՅԱՆԻՍՏԻ, ՆԻԶԱՄՈՒ, ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ, ՍԻՓԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՆՈՐԱՄԱՐԳԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՆՈՅԱԿԵՐՏԻ, ԴԱՇՏԱՔԱՐԻ, ՌԱՆՉՊԱՐԻ, ՍԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԳԱՐԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՂԶԼՋՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՕԽՏԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԽԱՉԱՐՁԱՆԻ, ԱՂԱՎՆԱՎԱՆՔԻ, ՀՈՎՔԻ, ԶՈՐԱԿԱՆԻ, ԴԵԲԵԴԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
| ||
NN ը/կ |
Ծախսերը | Գումարը (դրամ) |
| ||
1. | Աշխատանքի վարձատրության ֆոնդ | 30000 |
այդ թվում` |
||
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ |
30000 | |
2. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 15000 |
3. | Տրանսպորտի ծառայության վճարներ | 5000 |
4. | Կապի ծառայության վճարներ | 1000 |
5. | Գրասենյակային ծախսեր | 1000 |
| ||
ընդամենը
|
52000
| |
21 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր (21 x 52000 դրամ) |
1092000 | |
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր (29283 ընտրող + 29283 x 0,05) x 5 դրամ |
153735 | |
| ||
Ընդամենը |
1245735 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |