«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2003 թվականի N 693-Ն
«ԳՅԱՆՋԵՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԹՈՔԱԽՏԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Գյանջեցյանի անվան Հայաստանի Հանրապետության հակաթոքախտային առողջարան» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը (այդ թվում՝ շենքեր՝ 16259,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարել մրցույթով՝ սահմանելով հետևյալ պայմանները՝
ա) գույքի նվազագույն գինը՝ 38300 հազ. դրամ,
բ) ներդրումների նվազագույն չափը՝ 100000 հազ. դրամ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված մրցույթի հաղթողի հետ համապատասխան պայմանագրի կնքումից հետո լուծարել «Գյանջեցյանի անվան Հայաստանի Հանրապետության հակաթոքախտային առողջարան» փակ բաժնետիրական ընկերությունը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ «Գյանջեցյանի անվան Հայաստանի Հանրապետության հակաթոքախտային առողջարան» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովի ստեղծումը՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին:
4. Լուծարման հանձնաժողովին՝ «Գյանջեցյանի անվան Հայաստանի Հանրապետության հակաթոքախտային առողջարան» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հաշվեկշռի կազմման օրվա դրությամբ այդ ընկերության դեբիտորական պարտքերի ստացման իրավունքը փոխանցել՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|