«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2003 թվականի N 698-Ն
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐԻ, ՊՈՒՐԱԿՆԵՐԻ ՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ «ԿԵՆՏՐՈՆ-ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող և սահմանված կարգով այլ անձանց՝ օգտագործման իրավունքով չհատկացված զբոսայգիների, պուրակների ու այգիների տարածքները վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրել «Կենտրոն-Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերությանը՝ տվյալ հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով:
2. Թույլատրել «Կենտրոն-Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերությանը փոքր չափերի դենդրոպարկեր ու մանկական խաղահրապարակներ կառուցելու, կանաչ զանգվածը պահպանելու, բարեկարգելու և ավելացնելու, ինչպես նաև հանրության հանգիստն առավել արդյունավետ կազմակերպելուն ուղղված սպասարկման ծառայություններ իրականացնելու նպատակով վարձակալության օբյեկտ հանդիսացող հողամասերը տրամադրել այլ անձանց՝ ենթավարձակալության:
3. Սահմանել, որ Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող և սահմանված կարգով այլ անձանց՝ օգտագործման իրավունքով հատկացված զբոսայգիների, պուրակների ու այգիների հողամասերի վարձակալության պայմանագրերով վարձատուի լիազորությունները Հայաստանի Հանրապետության անունից, որպես վերջինիս ներկայացուցիչ, իրականացնում է «Կենտրոն-Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերությունը:
4. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 3-րդ կետով սահմանված գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով «Կենտրոն-Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերությանը տալ համապատասխան լիազորագիր:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.03.2006, N 254-Ն | 23.03.2006, N 698-Ն | |
15.07.2004, N 1043-Ն | 12.08.2004, N 698-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|