Գլխավոր տեղեկություն
Համար
N 653-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.07.2003-22.11.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.06.25/34(269) Հոդ.589
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.02.2005

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

10 հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2003 թվականի N 653-Ն

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԱՅԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով վերադարձման ենթակա հարկի գումարների հիմնավորվածությունը հաստատող տեղեկանքի տրամադրման և հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում ընդունել հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարները, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հաշվանցման կամ վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու կամ վերադարձնելու մասին գերատեսչական նորմատիվ ակտ:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի «Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների մեծությունը որոշելու և դրանք հիմնավորող տեղեկանքը տալու կարգը հաստատելու մասին» N 692 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մայիսի 22
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 8-ի N 653-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԱՅԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են՝

ա) օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անձանց (այսուհետ՝ հարկ վճարող) կողմից իրականացված` ավելացված արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ) զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (բացառությամբ՝ սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գործարքների) գծով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների հիմնավորվածությունը հաստատող տեղեկանքի տրամադրման և դրանք հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու կարգը.

բ) ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարների որոշման կարգը:

2. Սույն կարգին համապատասխան հաշվանցվում կամ վերադարձվում են նաև «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գործարքների) գծով ԱԱՀ-ի գումարները:

3. Սույն կարգին համապատասխան հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցվում կամ վերադարձվում են ԱԱՀ-ի այն գումարները, որոնց հաշվանցման կամ վերադարձման մասին հարկ վճարողի կողմից 2003 թվականի հունվարի 1-ից հետո ներկայացվել է դիմում:

 

II. ԱԱՀ-Ի ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՅԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

4. Սույն կարգին համապատասխան հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման (այսուհետ՝ հաշվանցում) կամ հարկային պարտավորությունների բացակայության պայմաններում՝ վերադարձման (այսուհետ՝ վերադարձում) ենթակա է ԱԱՀ-ի գումարների (ԱԱՀ-ի դեբետային մնացորդի) այն մասը, որը համապատասխանում է ընդհանուր գործարքներից հասույթի մեջ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների տեսակարար կշռին, բայց ոչ ավելի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի ընդհանուր գումարից:

5. Ընդհանուր գործարքներից հասույթը ներառում է հարկ վճարողի կողմից իրականացված բոլոր գործարքների, այդ թվում՝ ԱԱՀ-ի 20 (ներառյալ՝ 16.67 տոկոս հաշվարկային) և զրոյական դրույքաչափով հարկվող, ԱԱՀ-ից ազատված և հարկման օբյեկտ չհանդիսացող գործարքներից հասույթը (առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարների), ինչպես նաև հաստատագրված վճարներով կամ պարզեցված հարկով հարկվող գործունեությունից՝ օրենքով սահմանված կարգով որոշվող հասույթը (իրացման շրջանառությունը):

6. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հաշվանցման կամ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարները որոշվում են որպես սույն կարգի 7-րդ կետին համապատասխան որոշված ԱԱՀ-ի դեբետային մնացորդի և սույն կետում նշված տեսակարար կշռի արտադրյալ:

ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների տեսակարար կշիռն ընդունվում է ստորև նշված գործակիցներից առավելագույնը՝

ա) տվյալ օրացուցային տարվա սկզբից հարկ վճարողի կողմից իրականացված՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից հասույթի՝ նույն ժամանակաշրջանում իրականացված ընդհանուր (բոլոր) գործարքներից հասույթին հարաբերության գործակից,

բ) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողի կողմից իրականացված ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից հասույթի նույն հաշվետու ժամանակաշրջանում իրականացված ընդհանուր (բոլոր) գործարքներից հասույթին հարաբերության գործակից:

7. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով, որպես ԱԱՀ-ի դեբետային մնացորդ ընդունվում է հարկ վճարողի և հարկային մարմնի կողմից փոխադարձ ստուգման ակտով արձանագրված՝ դիմումը ներկայացվելու օրվա դրությամբ ԱԱՀ-ի դեբետային մնացորդը՝ հաշվի առած Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումները, այլ հարկային պարտավորությունների հետ կապված հաշվանցված և վերադարձված գումարները:

ԱԱՀ-ի դեբետային մնացորդը կամ դրա մի մասը, որն առաջացել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումների հաշվին (սահմանված չափից ավելի վճարված գումարը), ենթակա է այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով: Ընդ որում, վճարումների հաշվին առաջացած՝ ԱԱՀ-ի դեբետային մնացորդի գումարը որոշվում է հարկային պարտավորությունները և հաշվանցման ենթակա (այդ թվում՝ փաստացի վճարված) ԱԱՀ-ի գումարները փոխադարձաբար ժամանակագրական կարգով մարելուց հետո: Հարկային պարտավորության և հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները փոխադարձաբար ժամանակագրական կարգով մարելիս՝ ավելի վաղ առաջացած հարկային պարտավորությունը մարվում է ավելի վաղ կատարված վճարման կամ այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցվող գումարի հաշվին, և, ընդհակառակը, ավելի վաղ առաջացած՝ այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցվող գումարը կամ վճարումը մարվում է ավելի վաղ առաջացած հարկային պարտավորության հաշվին:

8. Սույն կարգի պահանջների կիրառման առումով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվում են՝

ա) ապրանքների մատակարարման գործարքների մասով՝ տվյալ ապրանքների ձեռքբերումները և դրանց արտահանման հետ կապված տեղափոխման, փաթեթավորման ու պահպանման գծով ձեռքբերումները.

բ) արտադրանքի մատակարարման գործարքների մասով՝ այդ արտադրանքի արտադրության համար անմիջականորեն օգտագործված հումքի և նյութերի, արտադրված ապրանքների արտահանման հետ կապված տեղափոխման, փաթեթավորման ու պահպանման գծով ձեռքբերումները.

գ) ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ձեռքբերումները:

Հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարներում ներառվում են նաև հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված` օգտագործման ժամկետ ունեցող ակտիվների (այդ թվում` հիմնական միջոցների)՝ օրենքով սահմանված նորմաների սահմաններում ամորտիզացվող գումարների տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար (ամիս, եռամսյակ) որոշված մասին համապատասխանող ԱԱՀ-ի գումարները:

Սույն կետի պահանջների կիրառման առումով ձեռքբերումներ են համարվում հարկ վճարողի կողմից ապրանքների ձեռքբերումը (այդ թվում՝ ներմուծումը) և ծառայությունների ստացումը:

9. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների հիման վրա հաշվանցման կամ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարը որոշելիս հիմք են ընդունվում՝

ա) մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնք «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ և 241-րդ հոդվածների, 26-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն ենթակա են հաշվանցման, ինչպես նաև ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին վերագրվող ԱԱՀ-ի այն գումարները, որոնք նախկինում միացվել են ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների ձեռքբերման արժեքին.

բ) ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված՝ հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները:

10. Ձեռք բերված (ներմուծված) ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (ներմուծման մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները (այսուհետ՝ ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարներ) դասվում (վերագրվում) են անձի կողմից իրականացված գործարքներին (այդ թվում՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող)՝ ծախսերի դուրսգրման ընտրված հաշվապահական հաշվառման քաղաքականությանը համապատասխան:

11. Սույն կարգի 8-րդ կետում չնշված այլ ձեռքբերումների գծով՝ մատակարարների հարկային հաշիվներում և ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման: Այդ գումարները հաշվանցվում են հարկ վճարողի կողմից հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարներից՝ օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

12. Որևէ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման ենթակա գումարի առկայությունը հիմք չէ այլ հարկային պարտավորությունները կատարված համարելու, ինչպես նաև հարկերի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու համար օրենքով սահմանված կարգով հաշվարկման ենթակա տույժերը չհաշվարկելու համար, եթե հարկ վճարողը, սույն կարգին համապատասխան, չի ներկայացրել դիմում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի գումարներն այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու մասին: Հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առկայությունը հիմնավորվելու դեպքում այլ հարկային պարտավորությունների գումարները մարված են համարվում դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ: Նույն օրվա դրությամբ վերահաշվարկվում են նաև նախկինում հաշվարկված տույժերը:

13. Սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գծով առաջացող՝ հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են տվյալ հարկ վճարողի կողմից հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարներից՝ օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

14. Սույն կարգին համապատասխան հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման համար հիմք են հանդիսանում՝

ա) այդ գործարքների գծով իրացման փաստը (հիմնավորված հաշվապահական հաշվառմամբ),

բ) «Արտահանում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ապրանքների արտահանման գործարքների մասով` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված մաքսային հայտարարագրի առկայությունը՝ «Բացթողումը թույլատրված է» և «Բեռը ստացված է» նշումներով,

գ) հաղորդակցության միջոցների՝ ֆաքսի, էլեկտրոնային փոստի, համակարգչային «Ինտերնետ» համակարգի և նման այլ կապի միջոցների կիրառմամբ տվյալների մշակման, ծրագրային ապահովման իրականացման ու տեղեկատվության հաղորդման ծառայությունների, ինչպես նաև խորհրդատվական, փորձագիտական, թարգմանչական և համանման այլ ծառայությունների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու դեպքում՝ օտարերկրյա անձի հետ պայմանագրի կամ այդ անձի պատվերի ու ծառայության ստացման գրավոր հավաստման (ակտի կամ այլ փաստաթղթի) առկայությունը,

դ) ծառայությունների մատուցման նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառման դեպքերում, եթե ծառայություն ստացող անձը Հայաստանի Հանրապետությունում չի իրականացնում ձեռնարկատիրական գործունեություն՝ իրավասու մարմնի (իրավաբանական անձանց գրանցող մարմնի` պետական ռեգիստրի) կողմից տրված տեղեկանքի (այն մասին, որ օտարերկրյա անձը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված չէ որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող) առկայությունը,

ե) ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով օրենքին համապատասխան հաշվանցում կատարելու հիմքերի առկայությունը, այդ թվում՝ մատակարարներին վճարումը հաստատող փաստաթղթերի առկայությունը, ոչ բանկային փոխանցումներով վճարումներ կատարելու դեպքում՝ հաշվանցումն օրենքով սահմանված չափերի սահմաններում կատարելու փաստը,

զ) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան՝ դուրս գրված և ստացված հարկային հաշիվների մասին հարկ վճարողի կողմից տեղեկությունները սահմանված ժամկետում ներկայացվելու փաստը,

է) վերադարձման համար՝ նաև հարկային մարմնի կողմից սույն կարգին համապատասխան տրամադրված՝ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների հիմնավորվածության մասին տեղեկանքը:

 

III. ԱԱՀ-Ի ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԱՅԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑԵԼՈՒ ԿԱՄ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

15. Որևէ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքների հիման վրա հաշվանցման կամ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարները հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների գումարներից պակասեցնելու կամ վերադարձնելու համար ԱԱՀ վճարող անձինք իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում դիմում՝ միայն տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկերի հաշվարկման համար հիմք հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկները, հայտարարագրերն ու տեղեկությունները (ներառյալ ԱԱՀ-ի հաշվարկը) հանձնելուց հետո: Եթե դիմումը ներկայացվելու պահին ավարտվել է հերթական հաշվետու ժամանակաշրջանը, սակայն հարկ վճարողի կողմից չեն ներկայացվել (հարկային մարմնի կողմից չեն ստացվել) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հարկերի հաշվարկման համար հիմք հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկները, հայտարարագրերն ու տեղեկությունները (ներառյալ ԱԱՀ-ի հաշվարկը), ապա հարկ վճարողի դիմումը համարվում է չհիմնավորված, և դրան հարկային մարմնի կողմից ընթացք չի տրվում:

16. Սույն կարգին համապատասխան որոշված ԱԱՀ-ի գումարներն այլ հարկային պարտավորությունների գումարներից հաշվանցելու կամ վերադարձնելու համար հարկ վճարողները հարկային մարմին են ներկայացնում դիմում (N 1 ձևը կցվում է):

Այլ հարկային պարտավորությունների գումարներից պակասեցման ենթակա ԱԱՀ-ի գումարները ճշտելու նպատակով հարկ վճարողը կարող է՝

ա) դիմումին կցել անհրաժեշտ սկզբնական փաստաթղթեր՝ դրա մասին համապատասխան նշում կատարելով դիմումում,

բ) առաջարկել հարկային մարմնին հարկ վճարողի գտնվելու վայրում կատարել փաստաթղթերի ուսումնասիրություն:

ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների գումարներից հաշվանցելու (պակասեցնելու) մասին դիմումի ներկայացման դեպքում հարկային մարմինը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել ուսումնասիրություններ:

17. Հարկային մարմինը հաշվանցման կամ վերադարձման նպատակով մինչև 15 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է՝

ա) դիմումի ստացման օրվա դրությամբ՝ հարկ վճարողի հարկային պարտավորությունները` համադրելով հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում արձանագրված և հարկ վճարողի կողմից ներկայացված տեղեկությունները՝ կազմելով փոխադարձ ստուգման ակտ.

բ) հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների, ներկայացված հաշվարկների և տեղեկությունների հիմնավորվածությունը:

18. Այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումներն իրականացվում են սույն կարգի 17-րդ կետում նշված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված եզրակացության հիման վրա: Հարկ վճարողի նշած հարկատեսակի (հարկատեսակների) գծով հարկային պարտավորությունները մարվում են՝ պահպանելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված հարկային պարտավորությունների մարման կարգը:

19. Հարկային մարմնի կողմից անցկացվող՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ընթացքում հարկ վճարողի կողմից ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի գումարների հաշվանցման մասին դիմում ներկայացվելու դեպքում հաշվանցումներն իրականացվում են ստուգման ակտի հիման վրա՝ առանց լրացուցիչ ուսումնասիրության:

20. Սույն կարգի 18-րդ կետում նշված կարգով կատարված հաշվանցումների (բոլոր հարկային պարտավորությունների մարման) արդյունքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարի մնացորդը հարկ վճարողի ցանկությամբ կարող է ուղղվել հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գործարքների գծով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների մարմանը կամ կարող է վերադարձվել:

21. ԱԱՀ-ի գումարների վերադարձման նպատակով, սույն կարգի 17-րդ կետով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրության արդյունքների հիման վրա, հարկային մարմնի կողմից կազմվում է տեղեկանք ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարի մեծության հիմնավորվածության մասին (N 2 ձևը կցվում է): Տեղեկանքի մեկ օրինակը, այն կազմելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, մյուսը պահվում է հարկային մարմնում՝ հարկ վճարողի հաշվառման անձնական գործում:

22. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի գումարները վերադարձվում են սույն կարգի 21-րդ կետում նշված տեղեկանքի հիման վրա՝ հարկ վճարողի կողմից դիմում ներկայացվելու օրվան (տեղեկանքում նշված ժամկետին) հաջորդող 3 ամսվա ընթացքում:

23. Այն հարկ վճարողների նկատմամբ, որոնց՝ հաշվետու եռամսյակին նախորդող 4 եռամսյակի ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների իրացման շրջանառությունը կազմում է հարկվող ընդհանուր շրջանառության առնվազն 50 տոկոսը, և, որոնց այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման մասին վերջին դիմումում նշված տվյալների ճշգրտման արդյունքների հիման վրա խախտումներ չեն արձանագրվել, հարկային մարմիններն այդ անձանց այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների հիմնավորվածությունը ճշգրտում են մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում` կիրառելով սկզբնական փաստաթղթերի ստուգման ընտրանքային ընթացակարգ:

24. Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ժամկետը կասեցվում է, եթե՝

ա) հարկ վճարողի կողմից չեն ստեղծվել ուսումնասիրության անցկացման պայմաններ և չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթեր,

բ) հարկ վճարողի կողմից ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն (չեն ներկայացվել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը):

25. Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման մասին հարկ վճարողի դիմումը հարկային մարմնի կողմից մերժվում է, եթե՝

ա) հարկ վճարողի կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ուսումնասիրության կամ ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ փաստաթղթերում ներառված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.

բ) բացակայում են սույն կարգի 14-րդ կետում նշված հիմքերը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

Ձև N 1

 

Փաստաթղթի հերթական համարը

(լրացվում է հարկային մարմնի կողմից)  ______________________հարկային տեսչություն

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի գումարներն այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման մասին

 

(ներկայացվում է նաև առևտրային կազմակերպությունների լուծարման և անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման դեպքերում)

 

1. Հարկ վճարողի հաշվառման համարը 2. Հաշվետու ժամանակաշրջանը
                    տարի         ամիս     եռամսյակ  
 3. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը  4. Իրավաբանական անձի անվանումը
 5.Գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)  6. Աշխատանքային հեռախոսահամարը տան հեռախոսահամարը

 

(հազ. դրամ)

7. ԱԱՀ-ի դեբետային մնացորդը՝ դիմումի ներկայացման օրվա դրությամբ  
8. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարը  

 

Խնդրում եմ հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարից մարել ստորև նշված հարկային պարտավորությունները (լրացնել անհրաժեշտության դեպքում)՝

 

Հարկատեսակը

Մարման ենթակա գումարը (հազ. դրամ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

Խնդրում եմ հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունները մարելուց հետո՝

 

Գումարը (հազ. դրամ)

հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարից ուղղել հետագա հաշվետու ժամանակաշրջաններում հարկային պարտավորությունների մարմանը (լրացնել անհրաժեշտության դեպքում)  
ներկայացնել տեղեկանք վերադարձման ենթակա գումարի հիմնավորվածության մասին (լրացնել անհրաժեշտության դեպքում)  
Կից ներկայացնում եմ այլ հարկային պարտավորությունների գումարների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա գումարների հիմնավորվածությունը հավաստող սկզբնական փաստաթղթերը՝ _______ հատ (լրացնել անհրաժեշտության դեպքում):
Խնդրում եմ այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա գումարների հիմնավորվածությունը հավաստող սկզբնական փաստաթղթերին ծանոթանալ սույն դիմումի 5-րդ կետում նշված հասցեում (լրացնել անհրաժեշտության դեպքում՝ վանդակում նշելով «X»):  

 

Հարկ վճարող ( տնօրեն) __________________________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Հաշվապահ ________________________  ____ _______________ 200  թ.

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Կ. Տ.

 

Ձև N 2

 

_______________________հարկային տեսչություն

 

Տեղեկանքի հերթական համարը ____________

______ ___________________ 200  թ.

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հարկ վճարողի հաշվառման համարը 2. Հաշվետու ժամանակաշրջանը
                    տարի         ամիս     եռամսյակ  
 3. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը  4. Իրավաբանական անձի անվանումը
 5.Գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)  6. Աշխատանքային հեռախոսահամարը տան հեռախոսահամարը
 7. Բանկի անվանումը  8. Բանկային հաշվի համարը

 

Սույնով հաստատվում է հարկ վճարողի կողմից 200  թ. __________ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի ……………....................…………………………………………………..………....................... դրամ

(բառերով և թվերով)

գումարի հիմնավորվածությունը:

 

ԱԱՀ-ի գումարի մասին հարկ վճարողի դիմումը ներկայացվելու

ամսաթիվը

_____ ____________ 200  թ.

 

Վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարը հարկ վճարողի

Տեսուչ ____________________________

ներկայացրած փաստաթղթերի հիման վրա ճշգրտված է:

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

Վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարի հիմնավորվածության ուսումնասիրությունն անցկացրել են՝

 

Ուսումնասիրություն անցկացրած անձանց ______ ___________ ____________
 

(պաշտոնը)

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

  ______ ___________ ____________
 

(պաշտոնը)

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

  ______ ___________ ____________
 

(պաշտոնը)

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

  ______ ___________ ____________
 

(պաշտոնը)

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Տեղեկանքը հաստատված է՝ 

 

Տարածքային հարկային տեսչության պետ

______________  ______________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.12.2004, N 1923-Ն 18.02.2005, N 653-Ն
08.10.2003, N 1311-Ն 22.11.2003, N 653-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան