Գլխավոր տեղեկություն
Համար
N 618-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.06.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.06.18/33(268) Հոդ.563
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.05.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.05.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

4 հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2003 թվականի N 618-Ն

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 12-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման 9-րդ կետի «գ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 05 ենթախմբի «04. Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել 2200 դատական փորձաքննության կատարում՝ դատարանի և քրեական հետապնդման մարմինների որոշումներին համապատասխան։

2. Որպես փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք սահմանել փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա արժեքը՝ մեկ ԱՄՆ-ի դոլարի կեսին համարժեք դրամ, և հաստատել մեկ փորձաքննության կատարման նորմատիվային ժամածախսը՝ համաձայն հավելվածի, որը ներառում է տվյալ փորձաքննության կատարմանն առնչվող բոլոր ծախսերը, այդ թվում՝ փորձաքննության կատարումից հետո դատավարական և քննչական գործողություններին փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ մայիսի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

մայիսի 22-ի N 618-Ն որոշման

 

ՄԵԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԺԱՄԱԾԱԽՍԸ

 

Փորձաքննության տեսակը Փորձագիտական աշխատանքի նորմատիվային
ժամածախսը (ժամ)
Որպես մեկ առանձին փորձաքննություն՝ գնահատման չափանիշը
Ձեռագրաբանական 45 Միևնույն անձի կողմից կատարված հետազոտելի տեքստի կամ ստորագրությունների մեկ ամբողջությունը
Հեղինակային 45 Յուրաքանչյուր անձի նույնացումը
Փաստաթղթաբանական 60 Յուրաքանչյուր հետազոտելի փաստաթուղթը
Ֆոտոտեխնիկական 90 Յուրաքանչյուր հետազոտելի օբյեկտը
Դիմանկարային 90 Յուրաքանչյուր հետազոտելի օբյեկտը
Հետքաբանական 45 Հետքը կամ հետքերի ամբողջությունը, որոնք թողնված են մեկ անձի կամ առարկայի կողմից
Ձգաբանական 60 Դեպքի հանգամանքների մեկ ամբողջությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքների հետազոտության հետ անմիջականորեն չկապված, ինքնուրույն, նաև մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը  
Պայթյունատեխնիկական 90 Յուրաքանչյուր պայթյունը, ինչպես նաև պայթյունի հանգամանքների հետազոտության հետ անմիջականորեն չկապված, ինքնուրույն, նաև մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը
Նյութագիտական 60 Յուրաքանչյուր հետքը կամ հետքերի համալիրը, ինչպես նաև ինքնուրույն, մյուսների մաս չկազմող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը
Սննդային 60 Ինքնուրույն, մյուսների մաս չկազմող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը
Տեսաձայնագրառման 120 Յուրաքանչյուր հետազոտելի տեսաձայնագրառումը
Հրդեհատեխնիկական 90 Յուրաքանչյուր հրդեհը
Շինարարատեխնիկական 60 Ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը
Ճանապարհատրանս-պորտային պատահարների հանգամանքների 30 Յուրաքանչյուր պատահարը
Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի 90 Ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը
Տրանսպորտային հետքաբանական 90 Ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը
Տնտեսագիտական 180 Վերլուծությունների յուրաքանչյուր համալիրը
Ապրանքագիտական 30 Ինքնուրույն, մյուսների մաս չկազմող կամ մյուսների հետ միևնույն համալիրի մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան