Գլխավոր տեղեկություն
Համար
N 633-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.06.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.06.25/34(269) Հոդ.577
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.05.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2003 թվականի N 633-Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԳԾՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 26.2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 05 ենթախմբի «04. Հանրային հեռուստատեսության և ռադիոյի հաղորդումների պահպանման և արխիվացման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2003 թվականի պետական պատվերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 2
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 15-ի N 633-Ն որոշման

 

2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԳԾՈՎ

 

NN
ը/կ
Հեռուստահաղորդումների թեմատիկ ուղղությունը Հաղորդումների ընդհանուր ժամաքանակը 1 ժամի արժեքը (դրամ) Գումարը (դրամ)
1. Լրատվական-վերլուծական 250.0 17607.8 4401950.0
2. Սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական 500.0 17607.8 8803900.0
3. Մշակութային 450.0 17607.8 7923510.0
4. Գիտահանրամատչելի, ճանաչողական 250.0 17607.8 4401950.0
5. Մանկապատանեկան, երիտասարդական, կրթական, մարզական 200.0 17607.8 3521560.0
6. Երաժշտական 300.0 17607.8 5282340.0
7. Հոգևոր 50.0 17607.8 880390.0
   Ընդամենը 2000.0 17607.8 35215600.0

 

NN
ը/կ
Ռադիոհաղորդումների թեմատիկ ուղղությունը Հաղորդումների ընդհանուր ժամաքանակը 1 ժամի արժեքը (դրամ) Գումարը (դրամ)
1. Մշակութային 75.0 5800.0 435000.0
2. Մանկապատանեկան, երիտասարդական, կրթական 50.0 5800.0 290000.0
3. Երաժշտական 1600.0 5800.0 9280000.0
   այդ թվում՝      
3.1. 2003 թվականին պատրաստված հաղորդումներ 300.0 5800.0 1740000.0
3.2. Ձայնադարանում պահպանվող ֆոնդերի անցկացում թվային կրիչների վրա 1300.0 5800.0 7540000.0
   Ընդամենը 1725.0 5800.0 10005000.0

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան