Գլխավոր տեղեկություն
Համար
N 552-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.06.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.06.04/31(266) Հոդ.514
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.05.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

24 մայիսի 2003 թ. 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

15 մայիսի 2003 թվականի N 552-Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման 24-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 02 ենթախմբի «01. Երկրաբանահետախուզական աշխատանքներ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող Հայաստանի Հանրապետության 2003 թվականի երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. մայիսի 20

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

մայիսի 15-ի N 552-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության 2003 թվականի երկրաբանահետախուզական աշխատանքների

 

NN ը/կ Բնագավառը, օգտակար հանածոն, աշխատանքների փուլը և օբյեկտի անվանումը Աշխա տանքների կատարման սկիզբը Երկրաբանական առաջադրանքը
2003 թվականի համար  
 2003 թվականի ֆինանսավորման սահմանագումարը
(հազար դրամ)
առաջին կիսամ յակ  ինն ամիս  տարի
1  2  3  4  5  6  7
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԸՆԴԱՄԵՆԸ, այդ թվում`

    7100,0 16250,0 25000,0
I. ԱԶՆԻՎ ՄԵՏԱՂՆԵՐ, այդ թվում`     2982,0 6825,0 10500,0
1. Արեգունու լեռնաշղթայի կենտրոնական մասերում(Մայմեխի- Մուրթելի տեղամասեր) ոսկու որոնողական աշխատանքներ 2003թ Նախագծանախահաշվային աշխատանքներ, ֆոնդային նյութերի հավաքագրում և համակարգում, դաշտային աշխատանքների, թեթև լեռնային փորվածքների անցում, նմուշարկում, լաբորատոր ուսումնասիրություններ 995,0 2275,0 3500,0
2. Տաշտունի հանքայնացված տարածքներում ոսկու որոնողական աշխատանքներ 1999թ Նախկինում կատարված աշխատանքների նյութերի հավաքագրում և ամփոփում: Դաշտային աշխատանքներ, որոնողական երթեր, հետախուզական թեթև փորվածքների և փոքր խորության հորատանցքերի անցում, նմուշարկում, լաբորատոր աշխատանքներ 995,0 2275,0 3500,0
3. Ծաղկունյաց հանքային դաշտի Սիփանի երևակման սահմաններում ոսկու որոնողական աշխատանքներ 2003թ Նախագծանախահաշվային աշխատանքներ, նախկինում կատարված աշխատանքների նյութերի հավաքագրում և համակարգում: Դաշտային աշխատանքների, որոնողական երթուղիներ, թեթև լեռնային փորվածքների և կարճ հորատանցքերի անցում, սկվածքային, երկրաքիմիական և ակոսային նմուշարկում, լաբորատոր ուսումնասիրություններ 850,0 1950,0 3000,0
4. Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի նախնական հետախուզական աշխատանքներ 1992թ Կատարված դաշտային աշխատանքների նյութերի համակարգում և ամփոփ հաշվետվության կազմում 142,0 325,0 500,0
II

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ, ԵՐԿՐԱՔԻՄԻԱԿԱՆ, ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ, ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, այդ թվում`

    4118,0 9425,0 14500,0
1. Հայաստանի Հանրապետության տարածքի 1:1000000 և 1:2500000 մասշտաբների երկրաբանական քարտեզների կազմում և նախապատրաստում` տպագրության 2003թ Բոլոր մասշտաբների երկրաբանական քարտեզների նյութերի հավաքագրում 1:1000000 և 1:2500000 մասշտաբների երկրաբանական քարտեզների միասնական լեգենդների մշակում, երկրաբանական քարտեզների կազմում և նախապատրաստում` հրատարակության 141,0 325,0 500,0
2. Հայաստանի Հանրապետության տարածքի 1:1000000 և 1:2500000 մասշտաբների երկրաբանաէկոլոգի ական քարտեզների կազմում և նախապատրաստում` տպագրության 2003թ Գոյություն ունեցող բոլոր մասշտաբների երկրաբանական քարտեզների նյութերի հավաքագրում, 1:1000000 և 1:2500000 մասշտաբների երկրաբնապահպանական քարտեզների միասնական լեգենդի մշակում, քարտեզների կազմում և նախապատրաստում` հրատարակության 142,0 325,0 500,0
3. Հայաստանի Հանրապետության տարածքի հարավային մասի 1:200000 մասշտաբի հիդրո- երկրաբանական քարտեզի կազմում և նախապատրաստում` հրապարակման(J-28 III, IV, V և XI թերթեր) 1999թ Հավաքված դաշտային նյութերի մշակում և համակարգում, 1:200000 մասշտաբի հիդրոերկրաբանական քարտեզների միասնական լեգենդի կազմում 570,0 1300,0 2000,0
4. Գեղամա լեռների հյուսիսային և արևմտյան ստորոտների 1:50000 մասշտաբի երկրաբանական հանույթ (K-38- 126-Չ,չ; 138-Ը, ը, Թ,թ թերթեր) 2003թ Նախագծանախահաշվային աշխատանքներ, նախկինում կատարված երկրաբանահանույթային աշխատանքների նյութերի հավաքագրում և համակարգում: Դաշտային երկրաբանահետախուզական աշխատանքներ, 1:50000 մասշտաբի երկրաբանական քարտեզների միասնական լեգենդի մշակում, դաշտային երկրաբանական հանույթ 850,0 1950,0 3000,0
5. Վայոց ձորի հանքային շրջանի արևմտյան մասի տարածքում 1:50000 մասշտաբի երկրաքիմիական աշխատանքներ 1994թ Հավաքված նյութերի համակարգում և ամփոփ հաշվետվության կազմում 285,0 650,0 1000,0
6. Հայաստանի Հանրապետության տարածքի երկրաբանական արտածին պրոցեսների(սողանքների) մշտադիտարկումներ 1996թ Հայաստանի Հանրապետության տարածքի սողանքային տեղամասերի դաշտային երկրաբանական ուսումնասիրությունների նյութերի համակարգում և ամփոփում 850,0 1950,0 3000,0
7. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի ուսումնասիրման և շահագործման ընթացքում սկզբնական և ամփոփ երկրաբանական փաստագրությանը ներկայացվող պահանջների վերաբերյալ մեթոդական ցուցումների և հրահանգների նախագծերի մշակում 2003թ Նախագծանախահաշվային աշխատանքներ: Այս բնագավառում տարբեր երկրների աշխատանքային փորձի ուսումնասիրություն ու քննություն, մեթոդական ցուցումների և հրահանգների հիմնական դրույթների մշակում 1280,0 2925,0 4500,0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան