Գլխավոր տեղեկություն
Համար
N 41-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2004-30.05.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.03.03/13(312) Հոդ.239
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.01.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.02.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.05.2008

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

4 փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունվարի 2004 թվականի N 41-Ն

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԱՅԼ ԲՆՈՒՅԹԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով, 5-րդ մասի 1-ին ու 4-8-րդ կետերով և 48-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված և ապահովագրական ստաժում հաշվառված այլ բնույթի գործունեության ժամանակահատվածների ֆինանսավորումը, սկսած 2004 թվականի հունվարից, իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Հաստատել ապահովագրական ստաժում հաշվառվող այլ բնույթի գործունեության ժամանակահատվածների ֆինանսավորումն իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին` յուրաքանչյուր տարի հաշվարկել ապահովագրական ստաժում հաշվառվող այլ բնույթի գործունեության ժամանակահատվածների ֆինանսավորումն իրականացնելու համար պահանջվող գումարները և 2005 թվականից սկսած առանձին տողով արտացոլել Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագծում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. փետրվարի 2
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունվարի 22-ի N 41-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԱՅԼ ԲՆՈՒՅԹԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը`

ա) իր տարածքային ստորաբաժանումներից ստանում է կենսաթոշակառուների ընդհանուր ապահովագրական ստաժում հաշվառված այլ բնույթի գործունեության ժամանակահատվածների (տարիների թվի) մասին տվյալներ և ամփոփում դրանք.

բ) այլ բնույթի գործունեության ժամանակահատվածների ֆինանսավորումն իրականացնելու համար պահանջվող գումարը հաշվարկում է` այդ ժամանակահատվածների տարիների ընդհանուր թիվը բազմապատկելով ապահովագրական ստաժի մեկ տարվա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած արժեքով.

գ) յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ֆինանսավորման հայտ-պահանջագիր:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը ֆինանսավորման հայտ-պահանջագրի հիման վրա գանձապետական բաժանմունքի միջոցով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համապատասխան գանձապետական հաշվին է փոխանցում հատկացվող գումարը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան