«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2003 թվականի N 528-Ն
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության «Շուշան» պանսիոնատի գույքը (Կոտայքի մարզ, գ. Աղվերան) (այսուհետ՝ գույք) վաճառել մրցույթով:
1.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել երկամսյա ժամկետում.
բ) գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել 4 մլն դրամ.
գ) որպես մրցույթի պայման սահմանել գույքի վաճառքի համար առաջարկվող գինը և ներդրումների չափը:
1.3. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է՝
ա) մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող՝ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
1.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 1.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Երևանի Հանրապետության փողոցի N 67 հասցեում գտնվող շենքից 461,5 քառ. մետր մակերեսով տարածքը (առաջին հարկից՝ 283,5 քառ. մետր, նկուղային հարկից՝ 178 քառ. մետր) (այսուհետ՝ գույք) ուղղակի եղանակով վաճառել դրա վարձակալ «Աուկոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):
2.2. Գույքի վաճառքի գինը սահմանել 22 մլն դրամ:
2.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝
ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 2.2-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող՝ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
2.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 2.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Երևանի Հանրապետության փողոցի N 67 հասցեում գտնվող շենքից 289,1 քառ. մետր մակերեսով տարածքը (առաջին հարկից՝ 79,7 քառ. մետր, նկուղային հարկից՝ 209,4 քառ. մետր) (այսուհետ՝ գույք) ուղղակի եղանակով վաճառել դրա վարձակալ Ղազար Պողոսյանին (քաղ. Երևան, Կոմիտասի 24/2, բն. 10, անձնագիր՝ AC 0369521, տրված՝ 004-ի կողմից) (այսուհետ՝ գնորդ):
3.2. Գույքի վաճառքի գինը սահմանել 10,88 մլն դրամ:
3.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝
ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 3.2-րդ կետով սահմանված գումարի 50 տոկոսի չափով գումարը՝ 5,44 մլն դրամը, իսկ մնացած 50 տոկոսը՝ մեկ տարվա ընթացքում.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող՝ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
3.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 3.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Երևանի Հանրապետության փողոցի N 67 հասցեում գտնվող շենքից 617,8 քառ. մետր մակերեսով տարածքը (առաջին հարկից՝ 110,3 քառ. մետր, երկրորդ հարկից՝ 507,5 քառ. մետր) (այսուհետ՝ գույք) ուղղակի եղանակով վաճառել քաղաքացի Պերճ Դավթյանին (քաղ. Երևան, Թոթովենցի 10/1, բն. 2, անձնագիր՝ AB 0302572, տրված՝ 005-ի կողմից) (այսուհետ՝ գնորդ):
4.2. Գույքի վաճառքի գինը սահմանել 36,45 մլն դրամ:
4.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝
ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 4.2-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող՝ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 4.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
5.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Երևանի Հանրապետության փողոցի N 67 հասցեում գտնվող շենքից 1198 քառ. մետր մակերեսով տարածքը (առաջին հարկից՝ 66 քառ. մետր, երկրորդ հարկից՝ 33 քառ. մետր, երրորդ հարկից՝ 535,6 քառ. մետր և չորրորդ հարկից՝ 563,4 քառ. մետր) (այսուհետ՝ գույք) ուղղակի եղանակով վաճառել քաղաքացի Խաչատուր Պողոսյանին (քաղ. Երևան, Թումանյան 35, բն.15, անձնագիր՝ AF 0492981, տրված՝ 011-ի կողմից) (այսուհետ՝ գնորդ):
5.2. Գույքի վաճառքի գինը սահմանել 70,7 մլն դրամ:
5.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝
ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 5.2-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող՝ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
5.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 5.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
6.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Երևանի Զաքիյան փողոցի N 10 հասցեում գտնվող շենքից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված 597,95 հազ. դրամ արժեքով, 137,9 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ գույք) ուղղակի եղանակով վաճառել դրա վարձակալ «Վագա-Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):
6.2. Գույքի վաճառքի գինը սահմանել 8,2 մլն դրամ:
6.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝
ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 6.2-րդ կետով սահմանված գումարի 50 տոկոսի չափով գումարը՝ 4,1 մլն դրամը, իսկ մնացած 50 տոկոսը՝ մեկ տարվա ընթացքում.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող՝ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
6.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 6.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
7.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության գույքը (տարածքները) (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, վաճառել դասական աճուրդով:
7.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
7.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող՝ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
7.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. ապրիլի 22 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2003 թվականիապրիլի 3-ի N 528-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ՝ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԳՈՒՅՔԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ)
NN ը/կ | Գույքի (տարածքի) անվանումը, գտնվելու վայրը | Տարածքի մակերեսը (քառ. մետր) | Վաճառքի մեկնարկային գինը (հազ. դրամ) |
1. | քաղ.Երևան, Ն.Զարյան 22ա (բակի օժանդակ շինություն) | 179,6 | 1600 |
2. | քաղ.Երևան, Ն.Զարյան 22ա (նկուղային հարկի տարածք) | 189 | 1680 |
3. | քաղ.Երևան, Ն.Զարյան 22ա (առաջին հարկի աջակողմյան հատված) | 160,4 | 2366 |
4. | քաղ.Երևան, Ն.Զարյան 22ա (2-րդ և 3-րդ հարկերի տարածք) | 910,2 | 13425 |
5. | քաղ.Երևան, Ն.Զարյան 22ա (7-րդ հարկի տարածք) | 454,4 | 5812 |
6. | քաղ.Երևան, Նանսենի 1 (առաջին հարկից տարածք) | 153,84 | 1362 |
7. | քաղ.Երևան, Նանսենի 1 (առաջին հարկից տարածք) | 153,145 | 1355 |
8. | քաղ.Երևան, Անդրանիկի 4 (առաջին հարկի տարածք) | 304,4 | 2700 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|