Գլխավոր տեղեկություն
Համար
N 491-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.06.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.06.04/31(266) Հոդ.476
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.05.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

14 մայիսի 2003 թ. 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2003 թվականի N 491-Ն 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 7-րդ կետի «է» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 12 ենթախմբի «01. Տեղեկատվության ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2003 թվականի պետական պատվերը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. մայիսի 10

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

մայիսի 8-ի N 491-Ն որոշման

 

2 0 0 3  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Պ Ա Տ Վ Ե Ր 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԳԾՈՎ

(հազ. դրամ)

Ծրագրի անվանումը Չափի միավորը Առարկան Միավորի գինը(դրամ) ըստ եռամսյակների (աճողական)
առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Տեղեկատվության ձեռքբերում «Արմենպրես» ՓԲԸ մեգաբայթ տեղեկատվություն 4603,5 ծավալը գումարը ծավալը գումարը ծավալը գումարը ծավալը գումարը
2080,0 9575,4 4160,0 19150,9 7800,0 35907,9 10400,0 47877,2

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան