Գլխավոր տեղեկություն
Համար
N 413-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.05.2003-26.01.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.05.21/29(264) Հոդ.438
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.10.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 ապրիլի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2003 թվականի N 413-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ, ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՈՒ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդամթերքով, հանդերձանքով, անկողնային ու հիգիենիկ պարագաներով ապահովելու պայմանները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց անկողնային և հիգիենիկ պարագաների չափաբաժիններն ու դրանց շահագործման ժամկետները` համաձայն N 3 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության հատուկ սպառողների սննդի օրական միջին նորմաների մասին» N 706 որոշման 3-րդ կետը և 1999 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության հատուկ սպառողների հանդերձանքի նորմաների մասին» N 107 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. ապրիլի 21
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 10-ի N 413-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ

 

NN
ը/կ

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

1.

Հաց

գրամ

650

2.

Ձավարեղեն

գրամ

120

3.

Մակարոնեղեն

գրամ

30

4.

Միս, մսամթերք (միս` ոսկորով)

գրամ

90 (180)

5.

Կաթ (կաթի փոշի)

գրամ

100 (14.3)

6.

Ձուկ (առանց գլխի)

գրամ

100

7.

Կենդանական յուղ, մարգարին

գրամ

45

8.

Շաքար, շաքարավազ

գրամ

40

9.

Կերակրի աղ

գրամ

20

10.

Թեյ (թեյաբույսեր)

գրամ

2

11.

Տոմատի մածուկ

գրամ

5

12.

Դափնետերև

գրամ

0.1

13.

Կարտոֆիլ

գրամ

550

14.

Այլ բանջարեղեն

գրամ

250

15.

Հյութեր

գրամ

100

16.

Պանիր

գրամ

25

17.

Միրգ

գրամ

200

 

Հիվանդներին տրվող հավելյալ
սննդի չափաբաժինները

 

 

1.

Բուսական յուղ

գրամ

20

2.

Կարագ

գրամ

25

3.

Կաթ (կաթի փոշի)

գրամ

100

4.

Հավի ձու

հատ

1

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 10-ի N 413-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

NN
ը/կ

Անվանումը

Չափի
միավորը

Քանակը

Շահագործման
ժամկետը (տարի)

1.

Տղամարդու բամբակյա կոստյում

լրակազմ

2

1

2.

Տղամարդու բանվորական կոստյում

լրակազմ

1

1

3.

Տղամարդու բամբակյա վերնաշապիկ

հատ

2

1

4.

Տղամարդու ներքնազգեստ

լրակազմ

2

2

5.

Տղամարդու բամբակյա շապիկ

հատ

4

1

6.

Տղամարդու վարտիք

հատ

4

1

7.

Անդրավարտիքի գոտի

հատ

1

2

8.

Տղամարդու կաշվե կիսաճտքավոր կոշիկ

զույգ

1

2

9.

Տղամարդու կոշիկ

զույգ

1

1

10.

Տղամարդու բամբակյա կիսագուլպա

զույգ

6

1

11.

Բամբակյա անդրավարտիք

հատ

1

1

12.

Բամբակյա գլխաշոր` գործվածքից

հատ

2

2

13.

Կնոջ բաճկոն` աստառապատ

հատ

1

2

14.

Բամբակյա զգեստ-կոստյում

լրակազմ

1

1

15.

Զգեստ` բամբակյա գործվածքից

հատ

1

1

16.

Կնոջ վերնաշապիկ` բամբակյա գործվածքից

հատ

2

1

17.

Բամբակյա խալաթ

հատ

1

1

18.

Կնոջ շապիկ

հատ

4

1

19.

Կրծկալ

հատ

4

1

20.

Կնոջ վարտիք

հատ

6

1

21.

Կնոջ բամբակյա կիսագուլպա

զույգ

2

1

22.

Բամբակյա գուլպա (զուգագուլպա)

զույգ

4

1

23.

Կնոջ կաշվե կիսաճտքավոր կոշիկ

զույգ

1

2

24.

Կնոջ կոշիկ

զույգ

2

1

25.

Ձմեռային գլխարկ

հատ

1

2

26.

Ամառային գլխարկ

հատ

1

1

27.

Կիսաբրդյա ձեռնոց

զույգ

1

1

28.

Բամբակյա շարֆ

հատ

1

2

29.

Բամբակյա կիսավերարկու

հատ

1

2

30.

Հողաթափիկ, մաշիկ

զույգ

1

1

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 10-ի N 413-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՈՒ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

NN
ը/կ

Անվանումը

Չափի
միավորը

Քանակը

Շահագործման
ժամկետը

 

I. Անկողնային պարագաներ

     

1.

Ծածկոց

հատ

1

2 տարի

2.

Ներքնակ

հատ

1

2 տարի

3.

Բարձ

հատ

1

2 տարի

4.

Սավան

հատ

4

1 տարի

5.

Բարձի երես

հատ

2

1 տարի

6.

Երեսսրբիչ

հատ

4

1 տարի

7.

Հիգիենիկ սրբիչ

հատ

2

1 տարի

 

II. Հիգիենիկ պարագաներ

     

1.

Օճառ` տնտեսական

գրամ

200

ամսական

2.

Օճառ` ձեռքի

գրամ

100

ամսական

3.

Լվացքի փոշի (մեկ կգ լվացքի հաշվարկով)

գրամ

40

ամսական

4.

Սպասք լվանալու նյութեր

գրամ

30

ամսական

5.

Ատամի մածուկ

գրամ

50

ամսական

6.

Ատամի խոզանակ

հատ

1

1 տարի

7.

Զուգարանի թուղթ

հատ

1

ամսական

8.

Մեկանգամյա օգտագործման սափրող սարք

հատ

3

ամսական

9.

Կնոջ հիգիենիկ պարագա

հատ

5

ամսական

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան