Գլխավոր տեղեկություն
Համար
N 217-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.04.2003-09.04.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.04.02/17(252) Հոդ.287
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.03.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

17 մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2003 թվականի N 217-Ն

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 10-րդ հոդվածի 16-րդ կետին և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 52-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից մշակված փաստաթղթերին հասարակայնության ծանուցման և հրապարակայնության կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 


 2003 թ. մարտի 12
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

մարտի 7-ի N 217-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից մշակվող փաստաթղթերին հասարակայնության ծանուցման և հրապարակայնության (այսուհետ՝ ծանուցում) գործընթացը։

2. Սույն կարգի պահանջների համաձայն ծանուցման են ենթակա լիազոր մարմնի կողմից մշակվող հետևյալ փաստաթղթերը՝

ա) ջրի ազգային քաղաքականություն,

բ) ջրի ազգային ծրագիր,

գ) ջրերի ստանդարտներ,

դ) ջրավազանային կառավարման պլաններ,

ե) քննարկվող ջրօգտագործման թույլտվություններ։

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը լիազոր մարմնի կողմից ներկայացվում են հասարակայնությանը ծանուցման՝ նախագծային փուլում։

4. Ծանուցման համար կարող են տեղեկատվության միջոց ծառայել 1000 և ավելի օրինակ տպաքանակ ունեցող տպագիր միջոցները։

Հասարակայնության կարծիքի ստացման վերջին ժամկետ է սահմանվում ծանուցման մասին հրապարակման օրվանից սկսած 10-օրյա ժամկետը։

5. Ծանուցման ընթացքում ստացված դիտողությունները և առաջարկությունները լիազոր մարմնի կողմից՝ սահմանված կարգով ամփոփվում և ներառվում են տվյալ փաստաթղթի վերաբերյալ շահագրգիռ նախարարությունների դիտողությունների և առաջարկությունների ամփոփաթերթիկում։

6. Ծանուցման ընթացքում ստացված և մշակվող փաստաթղթերում հաշվի չառնված դիտողություններն ու առաջարկությունները դրանց հեղինակների պահանջով ենթակա են լիազոր մարմնի կողմից պարզաբանման և հիմնավորման՝ նույն տպագիր միջոցներում, որոնցում դրանք հրապարակվել են։

7. Լիազոր մարմնի կողմից մշակված փաստաթղթերի վերջնական տարբերակի պայմանները հասարակայնությանը չբավարարելու դեպքում՝ փաստաթղթի կիրարկմամբ պայմանավորված պոտենցիալ ազդակիրները կարող են փաստաթուղթը բողոքարկել օրենքով սահմանված կարգով։

8. Ծանուցումը պետք է բովանդակի (անհրաժեշտության դեպքում չսահմանափակելով) հասարակայնության ծանուցման ձևում (կցվում է) ներառված տեղեկատվությունը։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

Ձև

 

Հ Ա Ս Ա Ր Ա Կ Ա Յ Ն ՈՒ Թ Յ Ա Ն  Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

 

Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից

 

ի կատարումն ___________________________________________________

(փաստաթղթի մշակման հիմքերը)

____________________________________________________________

 

մշակվում է ____________________________________________________

(մշակվող փաստաթղթի անվանումը)

____________________________________________________________

____________________________________________________________

Փաստաթղթի կիրարկումը նպատակ ունի __________________________________

(փաստաթղթի կիրարկմամբ պայմանավորված՝

 

____________________________________________________________

շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության համառոտ նկարագրությունը)

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

 

Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը ____ - ից մինչև ____-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ կամ Մոսկովյան 35, 2-րդ հարկ, Օրհուսի սենյակ)։

Հասարակայնության կողմից փաստաթղթի նախնական տարբերակի լսումը տեղի կունենա

 

__________________________________________________________________

(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, գտնվելու վայրը)

__________________________________________________________________

__________________________________________________________________