Գլխավոր տեղեկություն
Համար
N 142-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.03.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.03.12/14(249) Հոդ.237
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.02.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.02.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 փետրվարի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 փետրվարի 2003 թվականի N 142-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 241 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 14-ի «Դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ դիվանագիտական աստիճանների ցանկը սահմանելու մասին» N 241 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ սահմանված ցանկի 3, 4, 5, 6, 7, 8 և 12-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչության պետ

 

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճան, առաջին դասի խորհրդականի աստիճան, երկրորդ դասի խորհրդականի աստիճան, առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան

       
 

ՀՀ արտաքին գործերի նախարարության ենթակայության ներքո գտնվող մարմնի ղեկավարի տեղակալ

 

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճան, առաջին դասի խորհրդականի աստիճան, երկրորդ դասի խորհրդականի աստիճան, առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան

       
 

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

 

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճան, առաջին դասի խորհրդականի աստիճան, երկրորդ դասի խորհրդականի աստիճան, առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան

       
 

Գործերի հավատարմատար

 

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճան, առաջին դասի խորհրդականի աստիճան, երկրորդ դասի խորհրդականի աստիճան, առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան

       
 

Գլխավոր հյուպատոս

 

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճան, առաջին դասի խորհրդականի աստիճան, երկրորդ դասի խորհրդականի աստիճան, առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան

       
 

Խորհրդական

 

Առաջին դասի խորհրդականի աստիճան, երկրորդ դասի խորհրդականի աստիճան, առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան, երկրորդ դասի առաջին քարտուղարի աստիճան

       
 

Բաժնի վարիչ (պետ)

 

Առաջին դասի խորհրդականի աստիճան, երկրորդ դասի խորհրդականի աստիճան, առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան, երկրորդ դասի առաջին քարտուղարի աստիճան»։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. փետրվարի 21
Երևան