Գլխավոր տեղեկություն
Համար
N 88-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.03.2003-09.02.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.03.06/13(248) Հոդ.213
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.01.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.02.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.03.2020

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 փետրվարի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունվարի 2003 թվականի N 88-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատմական ավանդույթների զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը։

2. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշի նկարագրությունը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշի պատկերը՝ համաձայն N 3 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. փետրվարի 6
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 23-ի N 88-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը (այսուհետ՝ խորհրդանիշ) այն նշանն է, որը ցույց է տալիս աշխատակիցների ու զինծառայողների, ինչպես նաև սպառազինության, տեխնիկայի և այլ գույքի պատկանելությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը (այսուհետ՝ ոստիկանություն):

2. Խորհրդանիշը դրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ) աշխատասենյակում, ինչպես նաև պատկերվում է ոստիկանության դրոշի (դրոշակի) վրա։

3. Խորհրդանիշի պատկերը զետեղվում է ոստիկանության կենտրոնական ապարատի վարչությունների և ինքնուրույն բաժինների, կենտրոնական ապարատի անմիջական ենթակայության ստորաբաժանումների, ոստիկանության մարզային վարչությունների և ենթակա բաժինների, ոստիկանության տրանսպորտային վարչության և ենթակա ստորաբաժանումների, ոստիկանության ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ոստիկանության զորքերի կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների ու զորամասերի անկյունադրոշմակների կամ անկյունադրոշմակով դրոշմաթղթերի վրա:

Խորհրդանիշի պատկերը սահմանված կարգով դրվում է նաև ոստիկանության ծառայողների և ոստիկանության զորքերի զինծառայողների համազգեստների տարբերանշանների ու առանձնանշանների, ինչպես նաև անվանական զենքի վրա։

4. Խորհրդանիշի պատկերի կիրառումը թույլատրվում է տպագրական, գովազդային-տեղեկատվական և հուշանվերային արտադրանքի (ծրագրեր, օրացույցներ, կրծքանշաններ, ժամացույցներ, թղթապանակներ և այլն), տեսաժապավենների վրա՝ համաձայնեցնելով ոստիկանության հետ:

5. Խորհրդանիշի պատկերի կիրառման այլ դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից։

6. Խորհրդանիշը պահպանվում է օրենքով սահմանված կարգով։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 23-ի N 88-Ն որոշման

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը սուրը և վահանն է (սուրը խորհրդանշում է պատժամիջոց, պատիժ, արդարության՝ արդարադատության՝ դատաստանի սուր, իսկ վահանը՝ պաշտպանող հանգամանք՝ միջոց, պաշտպանություն, պատիվ և հաղթանակ): Խորհրդանիշի լայնության և երկարության հարաբերությունն է՝ 1 : 2:

Արույրից (լատուն) պատրաստված վահանի կենտրոնում Հայաստանի Հանրապետության զինանշանն է: Վահանի եզրին կից շրջանակն ունի խորություն, որը լցված է մուգ կարմիր արծնով (էմալ): Վահանի միջով անցնող սուրը, որը խորհրդանիշի վրա երևում է իր ծայրով և բռնակով, նույնպես պատրաստված է արույրից: Բռնակն ունի 10 ուռուցիկ փաթույթ և վահանի մոտ սահմանափակվում է երկկողմանի երիզով: Վահանի վրա մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը:

Արույրից պատրաստված խորհրդանիշը տեղադրվում է բարձր որակի մուգ շագանակագույն փայտե պատվանդանի վրա:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 23-ի N 88-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_19337

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.03.2020, N 237-Ն 07.03.2020, N 88-Ն
26.01.2012, N 66-Ն 09.02.2012, N 88-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան