Գլխավոր տեղեկություն
Համար
N 887-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.08.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.08.13/41(276) Հոդ.750
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.08.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

28 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հուլիսի 2003 թվականի N 887-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1267 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով՝ գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

որոշմամբ հաստատված՝

ա) գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի՝

16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ երկրորդ և երրորդ պարբերություններով.

«Եթե պայմանագրի նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի մեկ քառորդը, ապա պայմանագրով նախատեսվում է, որ տվյալ գնման ընթացակարգը և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանելու հանգամանքը հավաստող՝ լիազոր մարմնի գրավոր եզրակացության (այսուհետ՝ լիազոր մարմնի եզրակացություն) առկայությունը տվյալ պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայման է։

Լիազոր մարմնի եզրակացությունն ստանալու նպատակով պատվիրատուն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետում լիազոր մարմին է ներկայացնում նույն հոդվածի 1-ին կետին համապատասխան կազմված գնման ընթացակարգի արձանագրության և կնքված պայմանագրի պատճենները»

20-րդ կետում՝

«(այսուհետ՝ քաղվածք)» բառերից հետո լրացնել «և լիազոր մարմնի եզրակացության պատճենը» բառերով,

«Քաղվածքի ձևը» բառերը փոխարինել «Քաղվածքի և լիազոր մարմնի եզրակացության ձևերը» բառերով,

կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր պարբերությամբ.

«ՏԳԲ-ն ընդունում է քաղվածքը, եթե ներկայացված է նաև տվյալ պայմանագրի համար լիազոր մարմնի կողմից տրված եզրակացության պատճենը»‚

21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Լիազոր մարմնի եզրակացությունը գործակալություն մուտքագրվելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը եզրակացության և պայմանագրի պատճենները տրամադրում է պետական մարմնին».

բ) գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգում՝

հանել 2-րդ կետի երկրորդ նախադասությունը,

3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է արձանագրության համապատասխանությունը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին։ Համապատասխանության դեպքում լիազոր մարմինը պատվիրատուին է տրամադրում գնման ընթացակարգը և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերին համապատասխանելու հանգամանքը հավաստող գրավոր եզրակացությունը»‚

4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրության» բառերը փոխարինել «գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին» բառերով,

5-րդ կետի «ա» ենթակետում «գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության» բառերը փոխարինել «գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին» բառերով,

6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ներկայացված հիմնավորումն ընդունելու դեպքում լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուին է տրամադրում գնման ընթացակարգը և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերին համապատասխանելու հանգամանքը հավաստող գրավոր եզրակացությունը։

Ներկայացված հիմնավորումը չընդունելու դեպքում լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին ծանուցում է պատիրատուին։

Պատվիրատուն (լիազոր մարմնի՝ սույն կետով նախատեսված ծանուցման հիման վրա) կարող է գնման ընթացակարգը և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերին համապատասխանելու մասին հարցը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը, որի ընդունած որոշումը լիազոր մարմնի համար վերջնական է»,

հանել 7-րդ և 8-րդ կետերը.

գ) մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով՝ գնանշման միջոցով գնումների իրականացման կարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Տվյալ գնման ընթացակարգը և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանելու հանգամանքը հավաստող՝ լիազոր մարմնի գրավոր եզրակացությունն ստանալու օրը պատվիրատուն այդ եզրակացության և պայմանագրի պատճենները տրամադրում է պետական մարմնին»։

2. Սահմանել, որ նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերով սկսված և դեռևս չավարտված գնումների ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ պայմանագրի կնքման պահին գործող՝ գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ. հուլիսի 22

Երևան