Գլխավոր տեղեկություն
Համար
N 1951-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.12.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.29/59(234) Հոդ.1360
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 2002 թվականի N 1951-Ն

ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2003-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ոռոգման համակարգերը շահագործող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից մատակարարվող ոռոգման ջրի ինքնածախսածածկվող սակագներ սահմանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ոռոգման համակարգերը շահագործող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից (երրորդ կարգի ջրանցքների գլխամասում խորքային և ինքնաշատրվանող հորերով) ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին մատակարարվող մեկ խոր. մետր ոռոգման ջրի միջինացված սակագինը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) ըստ տարիների՝ 2003 թվականին՝ 4 դրամ 20 լումա, 2004 թվականին՝ 5 դրամ 20 լումա, 2005 թվականին՝ 6 դրամ 20 լումա, 2006 թվականին՝ 7 դրամ 50 լումա, 2007 թվականին՝ 8 դրամ 80 լումա։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2002 թ. դեկտեմբերի 19

Երևան