Գլխավոր տեղեկություն
Համար
N 2068-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.12.2002-19.11.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.29/59(234) Հոդ.1369.7
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.11.2021

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2002 թվականի N 2068-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պաշտոնների անվանացանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2002 թ. դեկտեմբերի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 26-ի N 2068-Ն որոշման

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պաշտոններ՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ.

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային վարչարարության կատարելագործման, եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության, հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման N 1, հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման N 2, վերահսկողության, իրավաբանական, կենտրոնացված ստուգումների վարչությունների՝

 

պետեր,

պետերի տեղակալներ,

բաժնի պետեր,

գլխավոր հարկային տեսուչներ,

գլխավոր մասնագետներ,

ավագ հարկային տեսուչներ,

առաջատար մասնագետներ,

հարկային տեսուչներ,

առաջին կարգի մասնագետներ,

երկրորդ կարգի մասնագետներ.

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության՝

պետեր,

պետերի տեղակալներ,

բաժնի պետեր,

գլխավոր օպերլիազորներ,

գլխավոր մասնագետներ,

ավագ օպերլիազորներ,

առաջատար մասնագետներ,

օպերլիազորներ,

առաջին կարգի մասնագետներ,

երկրորդ կարգի մասնագետներ.

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետաքննության բաժնի՝

պետ,

ավագ հետաքննիչներ,

հետաքննիչներ.

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կադրերի բաժնի՝

պետ,

գլխավոր մասնագետ,

առաջատար մասնագետներ,

առաջին մասի պետ.

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարածքային (մարզային) հարկային տեսչությունների՝

պետեր,

պետերի տեղակալներ,

բաժնի պետեր,

գլխավոր հարկային տեսուչներ,

գլխավոր մասնագետներ,

ավագ հարկային տեսուչներ,

առաջատար մասնագետներ,

հարկային տեսուչներ,

առաջին կարգի մասնագետներ,

երկրորդ կարգի մասնագետներ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան